User Tag List

Էջ 13 25-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 362 հատից

Թեմա: Ի՞նչ է կատարվում Երկիր մոլորակում

  1. #181
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (22.06.2010), Tig (22.06.2010)

  3. #182
    Սկսնակ անդամ Խաչիկ-Ապեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2010
    Հասցե
    Աշտարակ, ՌՖԷԻ Գիտավան
    Տարիք
    69
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Даааааа, տարօրինակ ա: Էս ի՞նչ ա կատարվում:
    Սանատ Կումարա
    Ժամանակը փոխվել է
    4 մարտի, 2005 թիվ
    ԵՍ ԵՄ Սանատ Կումարան. գալիս եմ այս օրով, որպեսզի հայտնեմ աշխարհին այն նոր հնարավորության, նոր շնորհի մասին, որ Երկնոլորտները որոշել են հայտնի դարձնել աշխարհին մեր նոր ռուսազգի դեսպանորդ Տատյանայի միջոցով:
    Շատերի համար անսպասելի կլինի իրադարձությունների այսպիսի ընթացքը: Եվ շատերը հակասական զգացմունքներ կապրեն` կարդալով սույն ուղերձը:
    Սակայն մենք ոչ ոքի չենք ստիպում հավատալու կամ չհավատալու այն ամենին, ինչ կասվի: Մեր խնդիրն է` ձեզ տալ այս գիտելիքները, ձեր ազատ կամքը` դրանք ընդունել կամ չընդունել:
    Ժամանակը փոխվել է, և սկսվել է Նոր Դարաշրջան: Աշխարհները մերձեցել են իրար: Եվ այն, ինչը մի քանի տարի առաջ` նույնիսկ անցած տարի, թվում էր անիրականալի երազանք, այժմ դառնում է իրականություն: Մենք հնարավորություն ենք ստանում խոսելու շատերի միջոցով և օգտվում ենք այդ հնարավորությունից:
    Իրադրությունը Երկրի վրա շարունակում է շիկանալ: Բարձրանում է մոլորակի թրթռումների մակարդակը: Նոր էներգիաներ են գալիս Երկիր: Եվ մարդկության մեծ մասը զգում է այդ էներգիաներն այն ձևով, որ անհնար ու անիմաստ է այլևս ընթանալ խավարում թափառելու արահետներով, որոնցով նա ընթանում էր երկար ու ձիգ հազարամյակներ:
    Դա արտահայտվում է անբավարարվածության զգացման տեսքով` որպես սրտի կարոտ և ինչ-որ բանի սպասում, որն ուր որ է պետք է տեղի ունենա: Առավել զգայուն մարդիկ կորցրել են հետաքրքրությունն իրենց սովորական զբաղմունքների նկատմամբ: Թվում է` այն ամենը, ինչ առաջ կարևոր էր և կյանքի իմաստն էր կազմում, այժմ այլևս որևէ նշանակություն չունի: Բոլոր նախկին զբաղմունքները` դատարկ ժամավաճառությունն ընկերների հետ, անվերջ սերիալների դիտումը, մանրմունր բաների հետևից ընկնելը, թվում է` լրիվ անիմաստ են դարձել: Այդ ամենն արդեն հիշեցնում է երեկվա տոնից մնացած հետտոնական զարդարանք: Այսօր արդեն այդ ամենը զրկվել է իմաստից:
    Առավել զգայուն մարդիկ իրենց սրտերում ունեն Նոր Աշխարհի կանխազգացումը` այն Աշխարհի, որը պետք է փոխարինի հնին ու իր դարն ապրածին: Եվ որքան էլ մարդկային գիտակցությունը փորձի կառչել կյանքի սովորական դարձած դրույթներից, հին ավանդույթներից` լինեն դրանք կրոնական, հասարակական թե ընտանեկան բնույթի, այդ ամենը կսրբվի-կտարվի վերահաս փոփոխությունների քամիով: Եվ միտք չունի դիմադրել այդ փոփոխություններին: Որովհետև այս աշխարհում ամեն ինչ ենթակա է Աստվածային բոլորապտույտի: Եվ ազատ կամքն էլ, իրականում, սահմանափակված է իր ժամանակային և տարածական շրջանակներով:
    Մատերիական աշխարհի շրջանակներով սահմանափակված մարդկային մահկանացու գիտակցությունը ենթադրում է, թե այս աշխարհում ամեն ինչ ենթակա է մարդու կամ մարդկային առաջնորդների կամքին:
    Ո'չ: Կա քարերը նետելու ժամանակ: Կա քարերը հավաքելու ժամանակ:
    Եթե մարդկային օրգանիզմում բույն է դնում քաղցկեղային ուռուցքը, ապա առողջ օրգանիզմը սկսում է ազատվել հիվանդ բջիջներից: Ճիշտ նույնպիսի սկզբունք է գործում նաև այս տիեզերքում:
    Եթե որևէ մարդկային քաղաքակրթություն կենտրոնացված է դառնում միայն անձնական հետաքրքրությունների բավարարման վրա, ապա այդպիսի քաղաքակրթությունը ենթակա է ոչնչացման, ճիշտ այնպես, ինչպես քաղցկեղային ուռուցքը կարող է հեռացվել վիրահատական ճանապարհով:
    Եվ տվյալ դեպքում դիմադրությունն անօգուտ է: Այն ամենը, ինչ չի համապատասխանի Նոր Գիտակցությանը` Ընդհանուր Բարօրության, Բարու, Համագործակցության, Աստվածառաջնորդության սկզբունքներին, կսրբվի Երկրի երեսից այնպես, ինչպես ոչ վաղ անցյալի երկրաշարժն ու ցունամին հաշված ժամերի ընթացքում խլեցին մի քանի հազար մարդու կյանք:
    Դադարե'ք ձգտել այս աշխարհում հաճույքներ ստանալուն: Կան անհամեմատ ավելի մեծ հաճույքներ, որոնք հասանելի են նրանց, ովքեր բացում են իրենց սիրտն ու միտքը Վերին Աշխարհների թրթռանքների համար:
    Ձեզնից դուրս չկա ոչինչ, ինչի կարիքը ունեք: Ամբողջ Աստվածային գիտելիքն ու կատարելությունը ձեր մեջ է: Փնտրե'ք այդ գանձը ձեր սրտում, փնտրե'ք դեպի ձեր մեջ եղած անհաշիվ հարստությունները տանող մուտքը:
    Բայց մուտքի համար հարկ կլինի վճարել: Եվ մուտքի գինը ձեր էգոն է: Դուք պետք է հրաժեշտ տաք ձեր ես-ի անցողիկ մասին, ձեր էլեկտրոնային գոտու այն կուտակումներին, որոնք ճոպանների պես ձեզկապկպում են Երկրին` մոլորակի հոծ պլանին:
    Եվ այն կարոտը, որ ձեզնից շատերն ապրում են, այն բանի ստույգ հայտանիշն է, որ դուք հոգնել եք այս աշխարհի հաճույքներից, և որ դուք պատրաստ եք նուրբ աշխարհների հետ շփմանը:
    Այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է` պարզապես ընտրություն կատարել և քայլել դեպի անսահմանություն` հրաժարվելով երեկվա տոնական զարդարանքներից, քայլ կատարել դեպի իրականություն: Սկզբում` մեկ քայլ, հետո` երկրորդը: Եվ առանց կանգ առնելու գնալ դեպի ձեր իրական Գոյը` դեպի այն, ինչ դուք իրականում կաք:
    Ձեր սահմաններից դուրս չկա ոչինչ, որ ետ պահի ձեզ դեպի բարձր իրականաթյուն ձեր ընթացքից: Միայն դուք ինքնե'րդ եք ետ պահում ձեզ:
    Միթե՞ դուք չեք կարող գլուխ հանել հազար-հազար վերամարմնավորումներով անիրական աշխարհում թափառող ձեր կրկնակից:
    Դուք այլ Ճանապարհ չունե'ք: Կամ պետք է քայլ անեք դեպի անանց իրականություն, կամ պետք է վերջ տաք ձեր անհատականության գոյությանը:
    Առողջ օրգանիզմն ինքն է ազատվում իր մեջ եղած քաղցկեղային բջիջներից: Պատկերավոր ասած` դուք բոլորդ, գտնվելով Աստծո որովայնում, կարծում եք, թե Աստված թու՞յլ կտա ձեզ ապրելու ձեր հորինած օրենքներով: Ո՜չ, ասում եմ: Նա պարզապես կազատվի այն ամենից, ինչը չի համապատասխանում Իր Կամքին և Իր Օրենքին: Մտածե'ք այն մասին, ինչ ասացի: Եվ ես հույս ունեմ ապագայում հանդիպելու ձեզ հետ` այս դեսպանորդի միջոցով կամ ցանկացած ուրիշի միջոցով, ով կնախապատրաստի իր տաճարն` ինձ որպես հյուր ընդունելու համար:

    Սանատ Կումարա: ՕՄ

    Տատյանա Միկուշինա, 2005 թ.

    Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը (Խաչիկ-Ապեր)

    1 ծանոթագրություն թարգմանչի կողմից. Սանատ Կումարան նույնական է նախաքրիստոնեական հայերիս Արամազդի, պարսկական Ահուրա-Մազդայի, վրացիների Արմազիի և հույների Զևսի հետ:
    Նախքան վիճելդ համոզվիր, որ զուգահեռ ուղիղները չեն հատվում - Homo-Geometricus

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.10.2010), Sambitbaba (03.10.2010)

  5. #183
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս նմանատիպ անցքեր նաև Մարսի վրա են գտնվել:





    Գվատեմալա:



  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.10.2010), Tig (05.07.2010)

  7. #184
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի Սելավի! Վերջապես հաջողեցրի կարդալ մինչև վերջ այս թեմայի բոլոր էջերը և առաջին հերթին ցանկանում եմ անսահման շնորհակալություն հայտնել քեզ թեման բացելու համար: Գիտես, արդեն մի քանի տարի է, մեծ ցանկություն ունեմ ինտերնետում հայերեն սայթ բացել այս թեմայով, բայց այդպես էլ չկարողացա միջոցներ գտնել այդ անելու: ՈՒ հիմա սրտանց ուրախ եմ, որ գոնե ֆորումում, այս քո բացած էջերի վրա, կարելի է գոնե մարդկանց մի փոքր քանակության տեղյակ պահել առաջիկա իրադարձություններին:

    Եվ համարյա անձնական հետաքրքրություն ունենալով քո այս էջերի հարուստ և հետաքրքիր լինելու համար, կցանկանայի մի քանի մտքեր արտահայտել այդ մասին, ստեղծված իմ առաջին տպավորությունից:

    Առաջինը, որ ինձ կասկածի առիթ է տալիս. անհրաժե՞շտ է արդյոք այդպիսի առաջնահերթ նշանակություն տալ կատարվող և կատարվելիք արհավիրքներին: Ինչ խոսք, որ դա անխուսափելի հետևանքն է քո նշած փոփոխությունների, ինչպես նաև նշանն այն բանի, որ թե՛ մեր սիրելի Երկրագունդը, և թե՛ Մեր Արևը` նրանք էլ մեր նման շնչավոր ու կենդանի էակներ են, մեզ շրջապատող այն Համայն Կյանքի անբաժանելի մասնիկները, որին որ մենք Աստված անունն ենք տվել: Բայց և այնպես, իմ մեջ մի տեսակ վախ կա, որ նման մոտեցումը կարող է շատերին վանել բուն թեմայից, ինչի մասին խոսելու շատ-շատ կարևոր բաներ կան:

    Երկրորդ, կամ նույնիսկ գուցե սա ավելի առաջնահերթ կարելի է համարել. կարծում եմ, սխալ չէր լինի փորձել մեր հարգելի մասնակիցներին տեղեկացնել, թե ինչու՞ և ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց, թե ի՞նչն է այս ամենի պատճառը, թե ինչու՞ մինչև հիմա այս ամենն անհայտ է եղել մեզ և ինչու՞ է հենց այսօր բացահայտվում: Դրանից հետո արդեն, կարծում եմ, ավելի կհեշտանար բոլորին մատչելի բացատրելը, թե ովքե՞ր են Ինդիգո Երեխաները; թե ի՞նչ է Նիբիրուն; թե ի՞նչ ասել է "չեննելինգ" (Ի միջի այլոց, երկար ժամանակ է, գլուխ եմ ջարդում, թե ինչպես կարելի է թարգմանել "չեննելինգը" հայերեն: Բազում տարբերակներից քո դատին եմ արժանացնում երկուսը. "փոխանցքատվություն" և "հաղորդատվություն": Միգուցե ավելի ճիշտ կլիներ ասել "հաղորդություն", բայց այդ բառն այսօր հոգևոր իմաստ ունի և համոզված եմ, որ ճիշտ չի ըմբռնվի "չեննելինգն" արտահայտելու համար: Ի՞նչ կասես:):

    Եթե դեմ չես, ես կփորձեմ իրավիճակը բացատրող մի փոքր ակնարկ գրել, շատ-շատ հետագա հարցեր կանխելու համար:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.10.2010), Tig (03.10.2010), Սելավի (03.10.2010)

  9. #185
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Սելավի! Վերջապես հաջողեցրի կարդալ մինչև վերջ .....
    Sambitbaba ջան, ես շատ ուրախ եմ, որ գտնվեց ևս ՄԵԿԸ, ով նույնպես տեղյակ է թե ինչ է կատարվում այս օրերում: Անչափ շնորհակալ եմ քեզանից որ հայտնվեցիր, քո գիտելիքները և իմաստությունները բավականին կօգնեն մարդկանց իմանալու և հասկանալու այս ողջ էվալուցիոն ցիկլի խորությունը և հրաշագեղությունը:

    Ես շատ մաչելի կարող եմ բացատրել թե ինչու եմ ընտրել այս կերպով մարդկանց ուշադրությունը հրավիրել կատարվելիք երևույթներին, սակայն թեմայի ուղվածությունը թույլ չի տալիս շարադրել մտքերս:
    Դա ավելի շատ էզոտերիկ բացատրություն ունի, իսկ մենք Դար ակումբում դեռ չունենք համապատասխան թեմա, որպեսզի ավելի ընդլայված գրեմ ասելիքս:
    Սակայն մի փոքր ակնարկ անեմ:
    Մարդիկ ավելի շատ հակված են «վիզուալ» տեսողական «հավատքին» այլ ոչ թե, զգացողական:
    Հավատքը չակերտների մեջ եմ առել, որովհետև եթե մի բան տեսնում էս, դա արդեն հավատ չի:
    Իսկ այն որ մարդիկ կարող են տեսնել այժմյան մեր մոլորակի ալեկոծության ուժգնությունը, դա թույլ կտա մարդկանց արդեն հետաքրքրվել, ու հարց տալ՝ բա ինչու՞ է այդպես:

    Իսկ նրանք ովքեր՝ այդ հարցի հասունացմամբ չէր, որ պիտի իմանաին՝ նրանք արդեն իսկ տեղյակ էին, թե ինչ փոփոխությունների է ենթարկվելու մեր մոլորակը և համապատասխանաբար իր բոլոր բնակիչները:
    Օրինակ՝ դու, ես համոզված եմ, որ այս ամեն ինչը իմացել էս ոչ թե մեր մոլորակի ալեկոծությունից ելնելով, այլ մինչև դա արդեն գիտեիր, որ մոտ է այն օրերը որ մոլորակը պիտի փոփոխության ենթարկվի:
    Մի խոսքով, ինչքանով թույլ տվեց թեմայի ուղվածությունը այդքանով պատասխանեցի:

    Չենելինգի հայերեն տարբերակը ես ավելի շատ հակված եմ ընդունելու « թելադրանքներ» տարբերակը: Կամ թելադրանքներ բարձրագույն գիտակցությունից կամ հոգևոր աշխարհից:

    Սիրելի Sambitbaba, իհարկե դեմ չեմ, խնդրեմ գրիր իրավիճակը բացատրող հանգամանքները, բայց որպեսզի կարողանանք ավելի ընդլայնված հարցեր արծածենք, ինձ թվում է պիտի էզոտերիկ ուղվածությամբ մի բաժին բացել:
    Որտեղ էլ կկարողանանք հանգիստ զրուցել, և մարդկանց գիտակցությանը հասցնել այն ինֆորմացիան, որը այսօր հոսում է դեպի մեր մոլորակ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.10.2010), Sambitbaba (06.10.2010), Tig (03.10.2010)

  11. #186
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Սելավի, երկար ժամանակ բան չես գրել... ինձ հետաքրքիր ա ինչ որ նորություն ունե՞ս...

  12. #187
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սելավի, երկար ժամանակ բան չես գրել... ինձ հետաքրքիր ա ինչ որ նորություն ունե՞ս...
    Հարդ ջան, եթե նորությունը ինիկատի ունես, Երկիր մոլորակի ֆիզիկական մարմնի հետ կապված փոփոխությունները, ապա կարող էս նայել այստեղ http://www.vseneprostotak.ru/ ամեն օր տեղադրվում է, թե որտեղ ինչ է տեղի ունեցել, և որքանով է արագացել այս ամբողջ ցիկլը:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (03.10.2010)

  14. #188
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի Սելավի, կա մի երկու վիճելի կետեր, ինչի մասին կցանկանաի ասել:

    Մարդիկ ավելի շատ հակված են «վիզուալ» տեսողական «հավատքին» այլ ոչ թե, զգացողական:
    Այս քո միտքն ավելի ճիշտ է երեկվա համար, դու այդպես չե՞ս կարծում: Իսկ այսօր զգացողականն արդեն հսկայական քայլերով առաջին պլան է դուրս գալիս, համաձայնվի՞ր: Չէ՞ որ շատ քիչ ժամանակ է մնացել: ՈՒ իմ անձնական փորձից ելնելով կարող եմ ասել, որ այսօր, եթե մարդուն տեղեկացնում ես այս ամենին, նա հասկանում է ամեն ինչ հեշտորեն ու արդեն ինքն է սկսում փորփրել ավելի շատ իմանալու համար, քանզի զգացողականի առաջին պլան ելնելու պատճառով նա ավելի շուտ զգում է ճշմարտությունը, քան հավատում իմ կամ քո ասածին, դրանով իսկ հատկապես ընդգծելով քո հոյակապ միտքը հավատի մասին (“եթե մի բան տեսնում էս, դա արդեն հավատ չի”): Այս վիճակը մի քիչ դահուկավազքի է նման. առաջատարը բացում է դահուկահետքը, իսկ մնացածները հեշտորեն գնում են այդ հետքով:
    Այսօր առաջատարներ շատ են պետք:

    Չենելինգի հայերեն տարբերակը ես ավելի շատ հակված եմ ընդունելու « թելադրանքներ» տարբերակը: Կամ թելադրանքներ բարձրագույն գիտակցությունից կամ հոգևոր աշխարհից:
    "Թելադրանքներ" բառի մեջ ես ինչ-որ պարտավորող բան եմ զգում: Կարծես թե ինչ-որ մեկն ուզում է ինչ-որ բան փաթաթել վզիս: Իսկ չեննելինգի ամենամեծ արժանիքը հենց դրա հակառակն է. ոչ ոք, ոչ ոգու, ոչինչ չի պարտադրում: Այն ուղղակի մի նոր, մինչև այժմ չլսված, մեզ համար լրիվ արտասովոր, և այնուամենայնիվ շատ հեշտ հասկանալի մի հաղորդատվություն է, ընդամենն ինֆորմացիա, ու լսողը կարող է անել դրա հետ ինչ որ կցանկանա:

    իհարկե դեմ չեմ, խնդրեմ գրիր իրավիճակը բացատրող հանգամանքները, բայց որպեսզի կարողանանք ավելի ընդլայնված հարցեր արծածենք, ինձ թվում է պիտի էզոտերիկ ուղվածությամբ մի բաժին բացել:
    Որտեղ էլ կկարողանանք հանգիստ զրուցել, և մարդկանց գիտակցությանը հասցնել այն ինֆորմացիան, որը այսօր հոսում է դեպի մեր մոլորակ:
    Գիտես, Սելավի ջան, տարիներ շարունակ փորձել եմ միջոցներ գտնել համացանցում Նյու էյջա-էզոթերիկական մի հայերեն սայթ բացելու, որտեղ հնարավոր կլիներ խոսել այդ մասին, պատմել այդ մասին, կատարել մեզ բոլորիս այնքան անհրաժեշտ թարգմանական աշխատանքներ` սկսած Հերմեսի գործերից ու վերջացրած այսօրվա չեննելինգներով, ընդգրկելով Ապոկրիֆներն ու Գիլգամեշը, Սասունցի Դավիթը, Բլավատսկայայի ու Ռերիխի, ինչպես նաև այնքան անամոթորեն մեր կողմից մոռացված մեր հայ հանճարի` համաշխարհային Գուրջիևի գործերը... Մի խոսքով, մի հսկայական աշխատանք, քանզի մենք լրիվ զուրկ ենք այդ ամենից: Եվ ինչ խոսք, որ սրան լրիվ պրոֆեսիոնալ մոտեցում է հարկավոր, այսինքն, պետք է, որ մի քանի հոգի նստեն առավոտից մինչև երեկո ու զբաղվեն թարգմանություններով... Ավաղ, չկարողացա գտնել որևէ մեկին մեր մեծահարուստների մեջ, կամ մի կազմակերպություն, որը կցանկանար հովանավորել այս գործին: Անհամեմատ ամերիկյան, ռուսական, ֆրանսիական, նույնիսկ մեքսիկական և շատ այլ երկրների սայթերի, որոնք հազարավոր էջեր են արդեն ստեղծել համացանցում` իրենց ժողովուրդներին այսօրվա ամենակարևոր նորություններին տեղյակ պահելու համար:
    Ինչ արած: Ինչպես ասում են, մեր կյանքն էլ այսպես է դասավորվել: Փորձենք բավարարվել քչով: Եկ առայժմ խոսենք Դար ակումբի էջերից, ով մեծասրտորեն թույլատրում է անել այդ:

  15. #189
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    [QUOTE=Sambitbaba;2104768]Սիրելի Սելավի, կա մի երկու վիճելի կետեր, ինչի մասին .... QUOTE]

    Sambitbaba ջան ինձ թվումա թեմայի շրջանակներից մենք կամաց կամաց դուրս ենք գալիս, ավելի լավ կլինի ուրիշ ավելի հարմար թեմաներում շարունակենք մեր այս խոսակցությունը:
    Իսկ այդ վիճելի կետերի հետ ես խնդիրներ չեմ տեսնում, դա զուտ ընկալողականության հարց է, եթե դու այդպես էս ընկալում, խնդիր չկա: Ինչքան մարդ կա այդքան էլ ընկալողական նրբերանգ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  16. #190
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկիր մոլորակը պատրաստվում է բեվեռների փոփոխության: Այդ փոփոխությունը այդքան էլ վտանգավոր բան չէ, մեր մոլորակը արդեն երեք անգամ փոփոխել է իր բեվեռները, վերջինը եղել է 12000 տարի առաջ որը հայտնի է Նոյի ժամանակներով:
    Եվ սակայն, բևեռների այդ նշված երեք փոփոխություններից յուրաքանչյուրը պատճառ դարձավ մի ամբողջ ցիվիլիզացիայի ոչնչացմանն ու հաջորդ ցիվիլիզացիայի ծնունդին. հիշենք լեմուրացիներին, ատլանտներին և մեզ` արիացիներիս: Կարծում եմ, որ բոլոր կրոնների մեջ նշված Աշխարհի վերջը - Ապոկալիպսիսը - Արմագեդդոնը, - դա իրականում նախատեսված, բևեռների այդ հերթական փոփոխությունն էր, որն ինչպես տեսնում եք, չկատարվեց նախատեսված ժամանակահատվածում:

    Քրայոնը և մյուսներն ասում են, որ տեղի չունեցավ ոչ թե այն պատճառով, որ կրոնները խաբեցին մեզ, այլ այն պատճառով, որ մեր շնորհիվ փոխվեց Աստծո ծրագիրը: Կորավ անհրաժեշտությունը մեզ հաջորդ ցիվիլիզացիայով փոխարինելու: Համարվեց, որ մենք ինքներս կարող ենք անցնել էվոլյուցիայի հաջորդ փուլը, որպեսզի ամեն ինչ նորից չսկսվի հաջորդ փուլի մեջ: Իսկ հաջորդ ցիվիլիզացիան ինքնստինքյան մեզ է խառնվում մեր նոր սերնդի տեսքով, որոնք են. Ինդիգո Երեխաները:

    Իսկ հաջորդ փուլն անցնելու համար իրոք որ հարկավոր էր երկրագնդի բևեռների փոփոխությունը, և այդ փոփոխությունն իրոք տեղի ունեցավ: Բայց տեղի ունեցավ ոչ թե ֆիզիկական, այլ մագնիսական բևեռների փոփոխությունը:

    Ինչն էլ հենց հանդիսանում է աշխարհի վերջի տեղի չունենալու և մեր չը-ոչնչանալու պատճառը:

  17. #191
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դու կոնկրետ ի նկատի ունես ֆիզիկական կյանքը երկրի վրա ասեմ որ մի անգամ ասել եմ, բնույթյունը չափից դուրս հզորություն չի սիրում, իսկի 100 տարում ենք բնության հերը անիծում բա 200 տարում ինչ կանենք՞՞՞՞ ու եթե նկատել էլ ես կյանքի տևողությունը կամաց կամաց կարճանում ա ու մարդիկ շուտ են մահանում: Հենց իմ ասածի արդյունքն ա: Բա դու ոնց ես մտածում էդ հաշվով՞
    Վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում նկատված է լրիվ հակառակ տենդենցիա. մարդու կյանքի տևողությունը գնալով ավելանում է:

  18. #192
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիբիրու մոլորակը, որը արդեն հայտնաբերված է, ու շատ մեծ կապԵր ունի մեր մոլորակի հետ:
    ՆԻԲԻՐՈՒ ՄՈԼՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

    Ոչ այնքան երկար ժամանակ է անցել, ինչ մեր գիտությունները հայտնաբերել են, որ Սիրիուսը միայնակ մոլորակ չէ: Բայց այն հանգամանքը, որ գոյություն է ունեցել նաև երրորդ Սիրիուս` դա արդեն լրիվ աբսուրդ է մեր ականջների համար: Այնուամենայնիվ, հենց այդպես էլ եղել է. գոյություն են ունեցել երեք Սիրիուս` A, B և C. Սոտիս, Սատիս և Անու:
    Եկավ ժամանակ, երբ նրանցից մեկը պետք է անցներ իր զարգացման հաջորդ` ավելի բարձր փուլը (Այն, ինչը պատրաստվում է անել մեր Արևը): Եվ այսպես, Սատիսը հավաքեց իր ամբողջ ընտանիքը, այսինքն` իր մոլորալներին, և ճանապարհ ընկավ, ընտրելով մինչև այժմ մեզ հայտնի ուղղություններից և ոչ մեկը: Հիշեցնեմ, թե որոնք են մեզ հայտնի. վերև, ներքև, աջ, ձախ, առաջ, հետ: Սատիսն ընտրեց ուրիշ ուղղություն` ներս:

    Բայց ստացվեց այնպես, որ ինչ-ինչ պատճառներով, մոլորակներից մեկը չհասցրեց միանալ մյուսներին, ինչպես այն վերջին ուղևորը, ում քթի առջև փակվում են էլեկտրոգնացքի դռները: Այդ մոլորակը Նիբիրուն էր:
    Հիմա պատկերացրեք Նիբիրուի վիճակը: Կարծես թե նա պատկանում է Սիրիուսի համաստեղությանն ու այդ պատճառով հենց այնտեղ էլ պետք է որ գտնվի, բայց նրա տեղն այնտեղ արդեն չկա: Դուրս մնալով իր համաստեղությունից, ժամանակ առ ժամանակ նա խցկվում է մեր արեգակնային համաստեղության մեջ, բայց այստեղ էլ բոլոր տեղերը զբաղված են: Նիբիրուն չունի իր սեփական արևը, այսինքն, կտրված է կյանքի համար ամենաանհրաժեշտ բանից` բնական էներգիայի աղբյուրից:

    Խցկվելով մեկ` ներկայիս Սիրիուսների համակարգերը, մեկ` մեր համակարգը, Նիբիրուն հնարավորություն է ստանում ինչ-որ քանակի էներգիա կուտակել իր կյանքն ապահովելու համար: Նրա բնակիչները` անունակները, վաղուց արդեն, փախչելով հավերժական ցրտից, բնակվում են իրենց մոլորակի ներսում:

    Իրենց միջտիեզերական թափառումների ժամանակ, երբ առաջին անգամ նրանք անցնում էին Երկիր մոլորակի մոտով, նրանց շատ գրավեց այդ մոլորակը, և նրանք ընտրեցին այն որպես իրենց ապագա բնակատեղի: Բայց երբ հաջորդ անգամ, 3600 տարի հետո, նորից մոտեցան Երկրին, այն արդեն բնակեցված էր լեմուրացիներով` սկսվել էր Մեծ Տիեզերական Փորձը: Անունակները նորից աուտսայդեր մնացին: Այդ ժամանակ նրանք որոշեցին գոնե իրենց այդքան հարկավոր էներգիայի հիմնական պաշարները ստանալ մեզանից: Այդ նրանք էին, որ ստեղծեցին ածուխի առաջին հանքերն ու սովորեցրին ածուխ արտահանել: Եվ շատ ուրիշ բաներ: Նրանք ղեկավարում են մեր մեջ շատ ու շատ բնագավառներ, հիմնականը` գաղտնի կառավարությունը:

    ՈՒ հիմա, երբ ամեն ինչ կարծես թե ինչ-որ չափով կարգավոիրված էր նրանց համար, Արևը պատրաստվում է կրկնել Սատիսի պատմությունը, այսինքն, անցնել իր էվոլյուցիայի հաջորդ փուլը` իր բոլոր մոլորակներով հանդերձ:
    Դուք կարո՞ղ եք պատկերացնել այդ խեղճերի վիճակը: Նիբիրուն նորից մնում է աուտսայդեր: Նորից կորցնում է իր էներգիայի հիմնական աղբյուրը և նորից կանգնում է ոչնչանալու վտանգի տակ: Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի՜ ճիգեր է նա գործադրում դրանից խուսափելու համար: Իսկ մենք ասում ենք, որ ամեն ինչ վատանում է մեր կյանքում, հարցնում ենք իրար, թե որտե՞ղ են այն` դեպի լավը փոփոխությունները:

    Բայց միևնույն է, ինչ որ լինելու է, պետք է լինի, և Նիբիրուն, որքան էլ որ դա ցավալի է նրա համար, անկարող է խախտել Աստծո մտադրությունը: Երկրագունդը գնալու է իր հաջորդ փուլը: Եվ դրան սպասում ենք ոչ միայն մենք, այլ ամբոպղջ Տիեզերքը:
    Ահա թե ինչու արդեն բոլորս կարող ենք հանգիստ լինել. մեզ հետ ոչ մի արհավիրք չի կարող տեղի ունենալ: Մենք ինքներս էլ անկարող ենք արդեն մեզ ոչնչացնել:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (23.10.2010), VisTolog (08.10.2010)

  20. #193
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր Զելանդիայում սեպտեմբերին 7 բալանի երկրաշարժի արդյունքում առաջացած «ճաքը»:




    Աղբյուր:

    ---------- Ավելացվել է՝ 11:59 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:52 ----------

    Վիետնամում արդեն մի քանի շաբաթ է, ինչ չեն դադարում անձրևները: Վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ է նման դեպք:



  21. #194
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջրհեղեղի հետևանքով կոկորդիլոսները մտնում են ավստրալացիների տները
    10:13 • 29.12.10

    Ավստրալիայի հյուսիս–արևելյան հատվածում տեղատարափ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել։ Այս մասին հայտնում է Корреспондент–ը։

    Քուինսլենդ նահանգում ընդհատվել է հաղորդակցությունը բազմաթիվ բնակելի տարածքների հետ։

    Անհրաժեշտության դեպքում մարդկանց փորձում են ուղղաթիռներով տարհանել տների տանիքներից։ Օդերևութաբանները հայտնում են, որ նման հեղեղներ երկրի այս հատվածում չեն եղել ավելի քան 150 տարի

    Հաղորդվում է նաև, որ ջրհեղեղը հանգեցրել է կոկորդիլոսների «արշավանքի», այդ թվում՝ ծովային կոկորդիլոսների։ Իշխանությունները տեղի բնակչությանը կոչ են արել հատուկ զգուշություն ցուցաբերել. կոկորդիլոսները ջրի հետ մոտեցել են մարդկանց բնակավայրերին։

    Ականատեսների վկայությամբ՝ ահռելի կոկորդիլոսները մուտք են գործում պարտեզներ, անգամ՝ լքված տներ։ Դրա հետ մեկտեղ՝ գրանցվել են դեպքեր, երբ ծովային խոշոր կոկորդիլոսները, որոնց երկարությունը կազմում է 5–7մ, հայտնվել են ցամաքում։

    Մասնագետները զգուշացնում են, որ գիշատիչները կարող են ագրեսիվ լինել։

    Tert.am

    հ.գ. ասի թեման մի քիչ ակտիվացնեմ...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (29.12.2010), Gayl (29.12.2010), Moonwalker (29.12.2010), Valentina (29.12.2010), VisTolog (29.12.2010), Հարդ (29.12.2010)

  23. #195
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ Միսիսիպիի վրայով անցնող կամուրջի մասին գրվելա՞




    Եղել են ամենաքիչը 10 զոհ, 20ից ավել մարդ համրվում են անհետ կորած: Ստուգվել է 2005, 2006 թվականներին և ոչ մի խնդիր չի հայտնաբերվել: Դեպքը տեղի է ունեցել 2007 թվականին:





    http://www.expert.ru/2007/8/2/minnea...o/media/55044/

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (03.01.2011), Հայուհի (03.01.2011)

Էջ 13 25-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ է կատարվում Ղազախստանում. մի՞թե խնդիրը նավթագործներն են
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.12.2011, 19:37
  2. Օրինաց երկիր
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 21.01.2010, 09:24
  3. Վախի երկիր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 11.05.2009, 23:34
  4. Աւետեաց Երկիր
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.10.2008, 17:41
  5. Ի՞նչ է կատարվում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.03.2008, 11:45

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •