Թեման նախատեսված է մեր աշխատանքի մասին գրելու համար: Յուրաքանչյուր ակումբցի կարող է գրել իր աշխատանքի դրական ու բացասական կողմերի մասին, բողոքել աշխատանքից, աշխատակիցներից, տնօրինությունից, աշխատավարձից և այլն:
Թեմայի պայմաններից է այն զրուցարանի չվերածելը, միայն աշխատանքի մասին գրել և չքննարկել ուրիշների գրառումները:
Թեմային կցվում է նաև հարցում, սիրո՞ւմ եք արդյոք ձեր աշխատանքը: Մեկ ամսվա ընթացքում կփորձենք հասկանալ, որդյո՞ք մեր ակումբակից ընկերենրը գոհ են իրենց աշխատանքից, հաճույքո՞վ են հաճախում աշխատանքի, թե՞ դա տանջանք է նրանց համար:
Մի խոսքով, համեցեք:
Հ.Գ. հարցումը բաց է, սակայն եթե կլինի ինչ-որ մեկը, ով ցանկանում է պատասխանել հարցմանը սակայն խուսափում է տեսնել իր անունը քվեարկողների ցուցակում, խնդրում եմ ինձ Պմ գրեք կամ ռեփորթ համակարգի միջոցով տեղեկացրեք և հարցումը փակ կդարձվի:
Էջանիշներ