Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ որտեղ եմ գրել, թե ես ինչպես եմ վարվում?


Դե լավ արի իմ դիրքորոշումը քեզ հստակ ասեմ, որ քո մոտ հարցեր չառաջանան ու թեման փակենք:
Ես բոլորովին դեմ չեմ, որ մարդիկ ընտանիք չկազմեն; Բայց եթե մարդ ընտանիք է կազմում, այսինքն տղամարդ ու կին ամուսնանում են, առաջին հերթին պետք է հասկանան, որ էդ ընտանիքը մի միություն ա, որտեղ ամուսինը տան ղեկավարն ա, տան տերը, իսկ կինը տան լույսն ա, որին պահում ու փայփայում ա ամուսինը: Ամեն մեկը իր ֆունկցիան ունի ու դնել խոսել այս երկու էակների հավասարության մասին ընտանիքի շրջանակներում, ինքնըստինքյան անհավասարության ստեղծում է:
Միևնույն ժամանակ, մարդկության ընթացքը տանում ա նրան, որ ընտանիքը դառնում ա ժամանակակից արժեհամակարգերին հակասող ինստիտուտ, իսկ դրան եթե ավելացնենք նաև այն, որ ընտանիքը սոցիալական անարդարությունների ամենաէական պատճառն է, ապա դրա վերացումը բնական ա, արդար ու ընդունելի:
Ամեն տան մեջ Լուսաբեր ա պետք հա՞ Լուսաբերի բնավորությունից, իր ազատ արտահայտվելուց զգացվում ա, որ հեչ էլ ավանդական խուլ ու համր հարսերից չի՝ բնավ չնշանակելով, որ համեստ չի, պարկեշտ չի...

Հավասարության սկզբունքի սխալ ընկալելն էլ հանգեցնում է այս տիպի քննարկումներին. իրավահավասարությունը չի ենթադրում փաստացի հավասարություն, այլ՝ հավասար հնարավորությունների առկայություն: Այսինքն՝ կինը ունի նույն իրավունքները, ինչ՝ ամուսինը, բայց որոշ իրավունքներ վերապահում է նրան: Բայց այսպես սահմանել, որ կինը այս այս այս իրավունքները ունի, ամուսինը՝ այս, ապա սա է հենց խտրություն դնելը: