Մեջբերում harevik85-ի խոսքերից Նայել գրառումը
այո Elmo ջան աղջիկ եմ, լսում եմ հարցդ
Ես երբեք չէի մտածի, որ աղջիկը, որին դեռ ապագայում սպասվում է իր հարսանքիը, այդպես ջանասիրաբար կպաշտպանի աբսուրդ ավանդույթները: Սարափելի է… չնայած դու ինքդ կողմ ես, բայց ես որպես կարդացած, հասուն, գիտակից մարդ (քո խոսքերի պատճառով եմ այսպես գրում, որովհետև չգիտես ինչու, դու ինձ խորհուրդ տվեցիր գրքեր կարդալ) կմաղթեմ քեզ, որ դու կյանքում չհանդիպես այն բռի ու նվաստացուցիչ ավանդույթներին, որ ունենք կապված հարսանիքի հետ( բաղնիքում զննությունը, կարմիր խնձորը, սկեսրոջդ հետ ամիսներով չխոսալը), որովհետեև ըստ իս ավելի նվաստացուցիչ երեևույթ դժվար թե կյանքում հանդիպես:
Իսկ եթե հանկարծ ինչպես նկատեցի վերեվում գրել ես, որ դու էլ դրանց դեմ կլինես քո հարսանիքի ժամանակ, ապա միանշանակ դու էլ դեմ դուրս կգաս "մեր ազգապահպան" այդ ավանդույթներին ու կդառնաս մեզանից մեկը