harevik85 ջան դու աղջիկ ե՞ս: Հարցի պատասխանից կախված է քեզ ուղղվելիք իմ մի քանի հարցերը, կապված հայկական ավանդական հարսանիքների հետ:
harevik85 ջան դու աղջիկ ե՞ս: Հարցի պատասխանից կախված է քեզ ուղղվելիք իմ մի քանի հարցերը, կապված հայկական ավանդական հարսանիքների հետ:
էսպես չի մնա
Հիմա չգիտեմ անում են թե չէ, բայց առաջ հաստատ արել են, գրքերում շատ եմ հանդիպել, բայց harevik85-ի ասածի մեջ էլ կա ճիշտ բան, ժամանակին եթե էտ տգեղ ավանդույթը չուրացնեինք հիմա չէր լինի, հայերի մեջ միշտ կա ինչ որ զանգված որը ճիշտ ա համարում էն ինչը որ հայկական չի, օտարմոլ զանգված էլի:
էսպես չի մնա
Ես երբեք չէի մտածի, որ աղջիկը, որին դեռ ապագայում սպասվում է իր հարսանքիը, այդպես ջանասիրաբար կպաշտպանի աբսուրդ ավանդույթները: Սարափելի է… չնայած դու ինքդ կողմ ես, բայց ես որպես կարդացած, հասուն, գիտակից մարդ (քո խոսքերի պատճառով եմ այսպես գրում, որովհետև չգիտես ինչու, դու ինձ խորհուրդ տվեցիր գրքեր կարդալ) կմաղթեմ քեզ, որ դու կյանքում չհանդիպես այն բռի ու նվաստացուցիչ ավանդույթներին, որ ունենք կապված հարսանիքի հետ( բաղնիքում զննությունը, կարմիր խնձորը, սկեսրոջդ հետ ամիսներով չխոսալը), որովհետեև ըստ իս ավելի նվաստացուցիչ երեևույթ դժվար թե կյանքում հանդիպես:
Իսկ եթե հանկարծ ինչպես նկատեցի վերեվում գրել ես, որ դու էլ դրանց դեմ կլինես քո հարսանիքի ժամանակ, ապա միանշանակ դու էլ դեմ դուրս կգաս "մեր ազգապահպան" այդ ավանդույթներին ու կդառնաս մեզանից մեկը![]()
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
հարգելիս դու իմ գրածները եթե կարդայիր նման հարց չէիր տաես կրկնում եմ, որ դեմ եմ շատ ադաթներին և բնականաբար այդ քո ասածի վերաբերյալ ել կարծիքս բացասական է: Ես չգիտեմ ինչու եք անընդհատ խոսում նույն բանի մասին: Իմ ասածը ընդհանրապես ուրիշ բան է: Ես ընդհամենը ապշած էի որոշ user_ների գրածներից, որոնք ասում էին որ հայկական հարսանիքը ամիմաստ բանա, և որ նրանք ավելի կողմ են եվրոպական հարսանիքներին: Ես ուղակի չեմ ուզում, որ մենք օտարանանք, այդքան բան: Շատ վատ եմ զգում երբ հայերի հասցեին վատ բաներ են հնչում թեկուզ և հենց հայերի կողմից:
Արիացի (27.12.2009)
շատ ուրախ եմ![]()
Չենք օտարանա ջան, կամ էլ հաստատ դրանով չի, որ օտարանալու ենք: Ահագին ուրիշ օտարանալու վտանգներ կան, քան հարսանիքի ավանդույթների խախտելը:
Իսկ եվրոպական ասած հարսանիքը շատ էլ չի տարբերվում հայկականից: Հա, երևի եվրոպայում սկեսուրը մեղր չի կերակրում զույգերին, կամ դուռը կտրող փող ուզող աներձակ չի լինում, բայց էդ էլ իրա հերթին:
Էլի ասեմ, թող ընտանիքը թեկուզ տաջկական ավանդույթներիվ հարսանիք անի, բայց ամուր լինի: Ամենակարևորը հենց ընտանիքի ամրությունն ա, որովհետև ամեն քանդված ընտանիք, հայրենիքին ավելի մեծ հարված ա, քան մոռավցած ավանդույթները:
Ու՞մ ա պետք, որ ըստ ավանդույթների ամուսնանում են, հետո 1-2 տարուց բաժանվում՝ Հայաստանին թողնելով մեկ միայնակ մայր ու 1 կամ 2 երեխա: Թող ըսկի հարսանիք չանեն, բայց թող նորմալ ընտանիք կազմեն: Ավանդույթները 10-երորդական հարց են:
էսպես չի մնա
Kita (27.12.2009)
Օտարամոլությունը ո՞րն ա: Օրինակ եթե ռուսների պես կարողանայինք զենք ու բանակ սարքել, ես դա երջանկությամբ կընդունեի: Կամ ասենք ԱՄՆ-ի պես կարողանայինք սաղ աշխարհին ստիպել մեր փողով առևտուր անել, կամ Եվրոպայի պես հզոր տնտեսություն ու արդարադատություն ունենաինք:
Հիմա դա օտարամոլությու՞ն կլինի: Ես դա կանվանեի օտարի հաջողված փորձի ընդօրինակում:
Մոռացեք մենք լավն ենք, բայց աղքատ ենք սկզբունքը: Եթե մենք լավը լինեինք, էս օրին չէինք լինի: Ու դա ավանդապաշտությամբ չի պայմանավորված: Այսինքն ավանդապաշտությունը ոչ օգուտ կտա մեզ, ոչ վնաս: Արարողությունները կապ չունեն ոչ ընտանիքի, ու պետության կայունության հետ: Մարդու բարոյական կերպարն ու կրթվածությունն են ամեն ինչ որոշում:
էսպես չի մնա
*e}|{uka* (27.12.2009), Ariadna (28.12.2009), Kita (27.12.2009), Philosopher (27.12.2009), Նարե (27.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ