Չհամաձայնել քեզ հետ չի կարելի, միանշանակ ճիշտ ես: Եթե մարդ կարողանա համատեղել այդ 2-ը դա կլինի կատարյալ... ուղակի դու էլ համաձայնի, որ այսօր մեր ազգայինի պահպանումը մղվել է վերջին պլան, և մարդիկ կարծում են, որ ինչ հայկական է վատ է, ինչ օտարինն է` լավը: Այսինքն գետի միայն մի ափն են տեսնում..... ինչևէ, կարծում եմ նմանատիպ հարցերի պատասխաններ կարելի է ստանալ միայն ու միայն պատմություն ու գրականություն ուսումնասիրելով... չեմ ուզում երկարացնել թե ինչու, բայց հայացքներդ լիովին փոխվում են, երբ սկսում ես ճանաչել նախնիներիդ ու նրանց անցած ուղին: