Թեման հարսանիքին ա կոնկրետ վերաբերվում, ես էլ հարսանիքից մի օրինակ ասեցի, կարամ տարբեր ավանդույթներ նշեմ որոնք հենց մեկը քո ծիծաղն էլ կառաջացնեն, ու իրանք իրար հետ կարաս համարես ընդհանուր, հարցը դիրքորոշումների տարբերության մեջ ա, ես կարծում եմ որ ինչ որ ավանդույթի կամ ավանդութների քննադատումը(ոտնակոխ) ոչ մի կերպ չի բերում ազգի ցեղ դառնալուն, մարդիկ միշտ էլ առաջ են շարժվում, չափանիշներն ու ճաշակը փոխվում են, ու եթե իմ պապերը լիքը բաներ ուրիշ ձև են արել էտ չի նշանակում որ ես չեմ կարա դա սխալ համարեմ, կամ ոտնակոխ անեմ, ոտնակոխ անել ասելով դու ի՞նչ ես հասկանում, կբացատրե՞ս:
Հ.Գ
Ես համարյա միշտ դու-ով եմ խոսում:
ինձ ես թեմայում ամենաշատը բարկացրեց էն, որ շատերի մոտ արդեն նստելա էն միտքը, որ հայկական հարսանիքը դա կատարյալ աբսուրդա ու իրանց մտքերը կարդալով իմ մոտ նենց տպավորություն ստեղծվեց, որ ես օտարազգի մարդկանց գրածներ եմ կարդում: Ինձ երևի սխալ եք հասկանում... ես չեմ ասում, որ հարսանիքին պետկա պահպանել բոլոր բոլոր ադաթները, ես նույնիսկ դրանցից շատերին դեմ եմ... ես դեռ ամուսնացած չեմ ու իմ հարսանիքին բնավ չեմ պատրաստվում եզ մորթել կամ կարմիր խնձոր մարմիր խնձոր և այլն......... իմ ամբողջ ասածը էնա, որ չօտարանանք, չվերցնենք ուրիշների ազգայինը, հնարավորինս պահպանենք մերը` ՀԱՅԿԱԿԱՆԸ... կամ նույնիսկ երբ ինչ-որ բան անում ենք ոչ հայկական ձևով, գլուխ չգովանք, որ մենք եվրոպական մտածելակերպ ունենք ու հայկական գեղական բաներ չենք ընունում![]()
Հասկանում եմ քեզ, բայց ես կարծում եմ որ պետք ա վերցնել էն ինչ որ լավ ա, կարևոր չի էտ թութքերից ես վերցնում թե ֆրանսիացիներից, արի ավանդույթները մի պահ մոռանանք ու խոսենք զուտ վերցնել չվերցնելու մասին էլի, օրինակ գրքերի թարգմանությունները՝ չէ որ մենք կարդալով ասենք Օրհան Փամուք, Դոստոևսկի, Մարկես, կամ լսելով՝ օրինակ Բիթլզ խմբի երաժշտությունը, վերցնում ենք ինչ որ բաներ, ինչ որ փոփոխություններ կատարվում ա մեր մեջ, համաձայն եմ մի կետով, որ պետք չի ազգային ինքնությունը կորցնել, բայց վերցնել տարբեր ազգերից միանշանակ պետք ա, բոլորն էլ մարդ են ու Երկիր մոլորակի բնակիչ, լրիվ մեկուսացված ապրելով ազգը ուղղակի առաջ չի գնա:
Վերջին խմբագրող՝ Երվանդ: 27.12.2009, 12:27:
Չհամաձայնել քեզ հետ չի կարելի, միանշանակ ճիշտ ես: Եթե մարդ կարողանա համատեղել այդ 2-ը դա կլինի կատարյալ... ուղակի դու էլ համաձայնի, որ այսօր մեր ազգայինի պահպանումը մղվել է վերջին պլան, և մարդիկ կարծում են, որ ինչ հայկական է վատ է, ինչ օտարինն է` լավը: Այսինքն գետի միայն մի ափն են տեսնում..... ինչևէ, կարծում եմ նմանատիպ հարցերի պատասխաններ կարելի է ստանալ միայն ու միայն պատմություն ու գրականություն ուսումնասիրելով... չեմ ուզում երկարացնել թե ինչու, բայց հայացքներդ լիովին փոխվում են, երբ սկսում ես ճանաչել նախնիներիդ ու նրանց անցած ուղին:![]()
Էտ ահավոր ա երբ մարդիկ մի երևույթին վատ գնահատական են տալիս մենակ էն պատճառով որ էտ հայկական ա, համաձայն եմ կան տենց մարդիկ, բայց քեզ հավատացնում եմ որ էս ֆորումի մեծամասնությունը եթե ինչ որ երևույթ քննադատում ա, դա անում ա մենակ նրա համար որ էտ համարում ա որ ճիշտ, ոչ թե նրա համար որ հայկական ա:![]()
CactuSoul (29.12.2009), Philosopher (27.12.2009)
Երո ջան սաղս էլ հայ ենք, ո՞ր մեկս կարա իրան թույլ տա քննադատություն միայն նրա համար, որ տվյալ երևույթը հայկական ա:
Հայկական լինի, թե վրացական, եթե երևույթը բռի ա, ամոթալի կամ վիրավորական՝ պետք ա քննադատել:
Կոնկրետ աղջկան բաղնիքում զննելու արարողությունը ոտնահարում ա էդ աղջկա բարոյական իրավունքները: Տղուն էլ լոխի տեղ են դնում դրանով:
Ով ուզում ա, թող գնա ու բաղնիքում զննվի ու ով ուզում ա, թող իրա ապագա կնոջը հանձնի բաղնիքում զննելու, ես դա անբարոյական եմ համարում ու ամոթալի: Տվյալ գործողություն անող մարդկանց էլ բռի ու թերզարգացած եմ համարում:
էսպես չի մնա
Philosopher (27.12.2009), Yellow Raven (27.12.2009), Երվանդ (27.12.2009), Նարե (27.12.2009)
Հզոր լինելու համար պետք ա պատմությունդ ուսումնասիրես, կարողանաս անցյալի սխալներից դասեր քաղել, ու կրթվել, կրթվել, կրթվել, պետք չի ասել մենք վերջն ենք ուղղակի մեզ երբեք չեն հասկացել, պետք չի ասել բոլորը մեզանից են առաջացել ու մենք ուրիշներից սովորելու բան չունենք:
Ariadna (28.12.2009)
Մի բան էլ ասեմ ավանդութթների հետ կապված, ավանդույթների ահագին մասը որոնք մենք համարում ենք հայկական հնարավոր է որ չունի հայկական ծագում, օրինակ եթե մենք կարող ենք ինչ որ ավանդութ ուրիշ ազգից վերցնել, չենք կարող բացառել որ ինչ որ ավանդութներ էլ վերցրել են մեր պապերը ժամանակին, օրինա Վարդավառը, կամ էն որ կրակի վրայով թռնում են, էտ տոները եղել են քրիստոնեությունից առաջ, ուղղակի եկեղեցին քրիստոնեացրել է այսպես ասած, լրիվ չի բացառվում որ օրինակ տարնդեզը(անունը հիշեցի) վերցրել են պարթևներից կամ պարսիկներից, ու նույն ձև էլ նրանց տվել ինչ որ բան, նենց որ միանշանակ պետք չի ամեն մի վերցնովի բանին դեմ լինել, ու վաղուց վերցրած կամ թեկուզ և «զտարյուն» մեր բայց անկապ ավանդութը պահպանել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ