Ի՞նչ կարծիքի եք հայկական հարսանիքի արարողության, կազմակերպման մասին: .
Իմ կարծիքն ավելի ուշ կգրեմ:
Ի՞նչ կարծիքի եք հայկական հարսանիքի արարողության, կազմակերպման մասին: .
Իմ կարծիքն ավելի ուշ կգրեմ:
Apsara (12.10.2009)
Ես էլ կարծիքս ավելի ուշ կգրեմ, հենց որ դրա իմաստը հասկանամ, բայց արդեն հույսս կտրել եմ, ոնց մտածում եմ, իմաստը չեմ հասկանումԻսկ եթե ավելի լուրջ, Վեռ ջան, ավանդականն էլ սահմաններ ունի, դրա վերաբերյալ կարծիքս ձևավորված ա. դրան դեմ եմ 100%-ով, այսինքն որ զուռնա դհոլով գնան, աղջկա բակում պարեն, սինիներ տանեն, հարսի քողն ու կոշիկը տանեն, էնտեղ հագցնեն, աղջկա հագնվելուն մասնակցեն, դրանք ինձ համար սարսափելիից ավելի սարսափելի բաներ են։ Էլ չեմ ասում ետհարսանիքյան խնձորները, գլուխլվաները ու չգիտեմինչերը։
Իսկ պարզապես եկեղեցին, հարսի շորը, հարսանիքյան քեֆը, կարծում եմ ըստ ցանկության, եթե հնարավորություն ու հավես ունես, կարելի ա և անել, իսկ եթե չէ, կարելի է չանել։ Ախր դա ոչ մի կապ չունի հետագա կյանքի, երջանկության, սիրո հետ։ Անձամբ ես երբեք չեմ երազել հարսի շորի մասին, ու հնարավորության դեպքում էլ էդ գումարը կծախսեմ ավելի հետաքրքիր բանի վրա, քան հարսանիքն ա, բայց դե աղջիկների 97.5%-ի համար ավելի հետաքրքիր առիթ, քան հարսանիքն ա չկա։![]()
When life gives you lemons, make lemonade
Cassiopeia (12.10.2009), Kita (13.10.2009), Philosopher (27.12.2009), Ungrateful (12.10.2009), Yevuk (26.12.2009), Հարդ (12.10.2009), Մանուլ (27.12.2009)
Ambrosine (28.10.2009), Ariadna (12.10.2009), Cassiopeia (12.10.2009), Elmo (12.10.2009), Kita (13.10.2009), Ungrateful (12.10.2009), Yevuk (26.12.2009), Երկնային (12.10.2009), Հարդ (12.10.2009)
Apsara (12.10.2009)
Ուսումնասիրել եմ հատուկ մեր ավանդական հայկական հարսանիքներին կատարվող ամեն ինչ համարյա բոլորը: Սկսած մինչ այդ օրը կատարվող միջոցառումները վերջացրած «կարմիր խնձորով»
Մեր օրերում համարյա ոչ մի բան ավանդական ձևով չի արվում, անգամ հիմիկվա ձևական «կարմիր խնձոր»-ն էլ, խնամախոսն էլ չգիտեմ էլ ինչն էլ հետը....ու պլյուս բացատրվում են լրիվ այլ ձևով: Բայց մեզ չգիտես ինչի թվումա թե անում են/ք![]()
Իմ հարսանիքը «ավանդականի»/մեզ թվացող/ կողքովն էլ չէր անցնում: Մենակ էն եղավ, որ նշանվեցինք նոր ամուսնացանք: Իսկ նենց ընդհանուր առմամբ դա մեր տոնն էր, ոչ մի հիմիկվա ձևական բաներից, առանց զամբյուղ պարացնել, մեղր ուտացնել.... Չնայած, որ սրանք գեղեցիկ ու խորհուրդ ունեցող բաներ են:
Կարևորը իրար սիրեք, հասկանաք, հարգեք: Մնացած բաները, թե ո՞նց ամուսնացաք հարսանիքով, եկեղեցի գնալով, թե Ք.Ա.Կ.Գ. եք ուղղակի գնացել գրանցվել կամ էլ փախցրեցին
Ի դեպ, հայկական ավանդական հարսանիքին հարսը ճերմակ զգեստ չի հագել
հ.գ. մի անգամ ժամանակ կգտնեմ ու կգրեմ ի՞նչ ու ո՞նց էին անում մեր պապերը հարսանիքներին,պարերով, երգերով, գեղեցիկ, խորհուրդ ունեցող ամեն ավանդույթով![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
ճիշտ ա ասում Լուսաբերը..... իսկ հայկական ավանդական հարսանեկան զգեստը Կարմիր ա եղել...
Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...
Ձայնալար (12.10.2009)
Ըստ իս, չնայած ներկայումս փոխվել են հարսանիք անցկացնելու ձևերը, սակայն դա այնքան էլ չի տարբերվում ավանդականից: Սակայն, երևի իմ սխալն էր, քանի որ ավանդական ասելով նկատի չունեի մեր դարերից եկած հարսանիքները, այլ վերջին կես դարում տեղի ունեցող հարսանիքներն ի նկատի ունեի
Ինքս մի թեմայում արդեն գրել եմ, որ դեմ եմ հայկական հարսանիքներին: Ինչո՞ւ, որովհետև այդ օրը հիմնականում բարեկամության համար է: Երեկ էլ դրանում համոզվեցի, երբ նայում էի հարս ու փեսայի դեմքին, որոնք հոգնած հայածքով հետևում էին պարողներին, ուրախացողներին:
Ի՞նչ է ներկայումս փոխվել անցյալի հետ համեմատած: Հարսի տնից դուրս բերելուց էլի հարսի շոր հագցնելը կա, կա հարսի տան դիմաց ճվճվոցով փեսայի հարազատների պարը, էլի մնացել են: Մնացել է զուռնա-դհոլի ուղեկցությունը հարսի տան ու փեսայի տան դիմաց: Ու կապ չունի, որ հարսանեկան ուրախության արարողությունը փեսայի տանը չի ընթանալու: Մինչ դահլիճ գնալը հարսի տնից կամ եկեղեցուց հետո անպայման մտնում են փեսայի տուն՝ դռան վրա ափսե ջարդելու համար: Մնացել է հարսանեկան արարողությունը համեմող ռաբիսա-մուղամախառն երաժշտությունը, որը երբեմն ուղեկցվում է նաև ռուսական բլատնոյ կամ շանսոն ոճի երաժշտությամբ...
Միակ բանը, որ քիչ թե շատ փոխվել է նախկին հարսանեկան արարողությունների ժամանակ, դահլիճում առանձին սեղանների առկայությունն է, երբ սեղանակիցները գոնե կկարողանան նորմալ զրույց կազմակերպել, ոչ թե այն մի երկար սեղանն ու իշոտնուկների առկայությունը, երբ խոսակիցներն իրար ձայնն անգամ չէին լսում: Սակայն սա էլ իր վատ կողմն ունի, քանի որ նախօրոք պլանավորում են, թե որ սեղանի մոտ ով պետք է նստի, ու արդյունքում ստացվում է այնպես, որ նախկինում օտար, իսկ այդ օրն արդեն ազգականներ դարձած մարդիկ նստում են էլի տարբեր սեղանների շուրջ, ու այդ հարսանեկան ջերմությունը չի հալեցնում նրանց մեջ առկա օտար հարաբերությունները: Առայժմ այսքանը:
Հ.Գ. Ահա թե ինչու նախընտրեցի առանց մեր հարազատների իմացության "փախչել" ԶԱԳՍ ու գրանցվելուց հետո ուրախանալ իմ ընկերների հետ![]()
Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 12.10.2009, 14:42:
Վեռ ջան, էդ նկարագրածդ ամեն ինչի մեջ միակ լուսավոր կետը էն էր, որ գոնե առանձին են նստում, թե չէ էդքան սարսափելի բան ու պլուս մի հատ էլ օտար մարդիկ կողքդ նստեն, ոչ կարողանաս նորմալ խոսել, ոչ սրան նրան ձեռ առնելՈւ հերիք ա էրեխեքին վախեցնեք, ամեն ինչ էդքան սարսափելի չի, մենք էլ ենք մի քանի օրից հարսանիք անելու Ձայնալարային, բայց հարսի բակում չենք պարելու, սինիներ չենք տանելու, հարսին չենք հագցնելու, անգամ քողն ու կոշիկը չենք տանելու, թուրքական երաժշտություն չի լինելու, DJ ա լինելու, որը մատուցելու է նորմալ, ճաշակով երաժշտություն (հուսով ենք), եկեղեցուց մեր տուն չենք գալու ջարդուփշուրի։ Կարծում եմ էս light տարբերակը պետք է որ լավ ստացվի
![]()
When life gives you lemons, make lemonade
Cassiopeia (12.10.2009), Kita (13.10.2009)
Մեր հարսանիքի սցենարն էր
Մերն էլ էր սենց, ոչ պարեցին բակում, ոչ ափսե կոտրոցի կար, ոչ էլ շոր հագցնոցին...
Երաժշտություն չունեինք սենց ասած «ժիվոյ մուզըկա»բայց տեղը մեր ցանկությամբ երաժշտություն կար:
Հարսանիք կոչվածն էլ ընդամենը 45 հոգանոց էր, միայն ամենամոտ հարազատ մարդիկ
Մեկ էլ ձեր նորապսակներին, որ հանգստանալու է ուղարկեք... լրիվ տեղը կընգնի![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Ariadna (12.10.2009)
Ծեսերն ու արարողությունները ինձ պարզապես հունից հանում են…
Հարս հագցնել, փեսա ծեծել, հարսի շորերի վրա երգել, մեղր ուտացնել, ափսե կոտրել, դանակով դուռը փակել, ազաբի թուր ստեղծել, խորովածը փողով դնել սեղանին, նվերներով պարել, սինիներով ճչալ-ճվճվալով պարել և այլն...
Սրանցից որոշները եթե լինեին իմ հարսանիքին` հաստատ կռիվ կանեի ու ամեն ինչ կկանգնացնեի: Մանավանդ ճվճվալով պարելն ու ավանդական տաշիիի~ն
Չնայած սրանցից մի քանիսը եղել են` ամենատանելիները:
էսպես չի մնա
Իսկ ես էդ 800 հեգանոց քեֆ ուրախությունն էլ երևի թե չէի ուզենա… եկեղեցի, հետո մենակ երկուընտանիքի անդամներով մի փոքրիկ նշել ու հարսանեկան ճանապարհորդություն տանող ինքնաթիռից չուշանալ…![]()
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Annushka (26.12.2009)
Չի լինում տենց Նյուտ ջան
Ասենք հոպարդ (քեռի, հորքուր, մորքուր) կգա չէ՞ եկեղեցի, հետո ասելու ես լավ հոպար ջան, դու գնա, գործեր կունենաս, մենք տաս հոգով գնում ենք մի կտոր հաց ուտենքՈւրիշ բան, եթե եկեղեցի էլ չգնաք, կամ մի չորս հոգով թաքուն գնաք մի տեղ՝ ասենք աղթամարի եկեղեցում ամուսնանաք
![]()
Հա, ոնց անում ես ահագին մարդ ա հավաքվում, պետք ա կամ չանես, կամ էլ շատով անես:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ