Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Հայ ազգի գոյության համար զոհվածները չեն զոհվել, որ մենք հազարամյակներով էն ժամանակվա ադաթները պահենք: Զոհվել են, որ մենք գոյություն ունենանք, հայը չջնջվի Երկրի երեսից: Իսկ ես չեմ կարծում, որ կարմիր խնձոր չտանելով հայ ազգի դեմքը ջնջվում է:
Շատ ճիշտ ասիր: Վերևում մի տեղ գրել էի, որ հայերը այն ազգերից են, որոնք միշտ կարողանում են իրենց ազգային գաղափարները ու սովորույթները ժամանակի ընդունված գաղափարների ու սովորույթների հետ համատեղել: Ու դա մեր գոյության գրավականն է: