Microsoft Surface-ը դա նոր արխիտեկտուրա չէ, այլ մարդ-համակարգիչ նոր լիարժեք սենսորային ինտերֆեյս, մկնիկի և ստեղնաշարի փոխարեն, և նա շատ էլ լավ աշխատում է windows-ով: Ես ընդհանրապես դժվարանում եմ հասկանալ մարդկանց տրամաբանությունը, դեռ Windows 7-ը նոր-նոր է մտնում գործածության մեջ, ոմանք արդեն երազում են windows 8-ի մասին: Ես նույնպես այդպես էի մտածում, երբ vista-ն դուրս եկավ, լրիվ հիմնավոր պատճառներով, քանի որ այն ակնհայտորեն վատն էր XP-ից: Բայց 7-ը բավականին հաջող է դուրս եկել, համենայն դեպս չի զիջում իր նախորդներին, և նրա հնարավորությունները ինձ լիովին բավարարում են: Նույնիսկ մեծն Լինուս Տորվալդսն է հավանել, տեսեք թե ինչքան ուրախ է, նույնիսկ համաձայնվել է ինքնակամ գովազդել այն![]()
Ինձ թվում է ավելի լավ է 7-ը կատարելագործեն, իսկ 8-ի թողարկումը չշտապեցնեն, թե չե վիստայի պատմությունը կկրկնվի:





Մեջբերել
Էջանիշներ