Կաշառք և հովանավորչություն, պետբյուջեի հափշտակություն
Նախ ասենք, որ կաշառք և հովանավորչությունը և պետական միջոցների յուրացումները գոյություն են ունեցել միշտ, քաղաքակրթության ողջ ընթացքում, այսինքն բոլոր այն ժամանակներում, երբ մարդկությունն ապրել է ընտանիքներով, սեփականության ժառանգմամբ, պետական միավորումներով,դասակարգերով, կրոններով:
Գնանք դեպի մեզ շատ սիրելի Աստվածաշունչը:
Ադամի որդիներ Աբելը և Կայենը որոշեցին նվերներ տանել Աստծուն: Աստված մեկի նվերը վերցրեց, մյուսինը ոչ, և հետևանք` եղբայրը սպանեց եղբորը: Ճիշտ է, ասում են, թե նվեր տալը կաշառքը չէ, բայց…
Հետաքրքիր է, այդքան վատ բան է արդյոք կաշառք տալը և վերցնելը, ցանկալի մարդուն հովանավորելը և պետական միջոցների յուրացումը. կարծում ենք, որ ոչ:
Հզորացող Հռոմեական պետության ամենամեծ գործիչը եղել է Հուլիոս Կեսարը: Բայց նույն Կեսարը Հռոմում առաջին կոնսուլ ընտրվելու համար պրովինցիաներից այնքան ոսկի բերեց ընտրակաշառք տալու համար, որ մայրաքաղաքում ոսկին արծաթից էժանացավ: Ինչ վերաբերվում է պետական գանձարանի տնօրինմանը, այն համարյա ամբողջությամբ գտնվում էր Կայսրի, շահի, սուլթանի, խանի, թագավորի, ցարի տրամադրության տակ:
Ասում են թե բոլոր ժամանակների ամենամեծ կաշառակերներից էր մեծն Բոնապարտի արտաքին գործոց նախարար Շառլ Թալեյրանը: "Վերցրել ես կատարիր, չես կարող կատարել, ուրեմն վերցրածդ հետ տուր", այսպիսին էր ազնիվ կաշառակերի կարգախոսը: Եվ դժվար թե մեկ այլ ֆրանսիասցի իրավունք ունի ասելու. ես Ֆրանսիայի համար արել եմ ավելին, քան Թալեյրանը: Վիենայի կոնգրեսում նա կռվացրեց դաշնակիցներին փրկելով երկիրը մասնատումից և Ֆրանսիայի անկախությունը:
Մեծ կայսրուհի Եկատերինա II-ը պետական ունեցվածքից բաժին էր հանում իր հովանավորյալներին ու սիրեկաններին, բայց դա չխանգարեց, որ նա մեծ, դրական գործեր անի Ռուսաստանի համար:
Կաշառատուն մի առիթով Նիկոլայ I-ին ասում է. "Տեր իմ, ես Ձեզ կտամ հինգ հազար ոսկի և այդ մասին ոչ ոք չի իմանա": Նիկոլայ I-ը առանց այլևայլության պատասխանում է. "տվեք ինձ տասը հազար ոսկի և պատմեք ում ուզում եք":
Հարավ Կորեական մեծ թռիչքի ժամանակ, երբ քսան տարում տասնյակ անգամներ ավելացավ երկրի համախառն արտադրանքը, երկու հայրենասեր նախագահներն էլ ամենևին զերծ չէին կաշառք կոչված աստվածային երևույթից:
Կոմունիստների իշխանության տարիներին ուրախ անեկդոտ կար.
Մի հանդիպման ժամանակ, երբ խոսք գնաց, թե կաշառքը վերացնելն անհնարին է, Ն. Խրուշչովը ասաց. "ինչ կտաք ինձ, եթե ես մեր երկրում կաշառքը վերացնեմ":
Քաղաքակրթության շատ ժամանակահատվածներում գործել է Վլադիմիր Լենինի ասածը` "նա, ով գողանում է մի կտոր հաց, նրան սպասում է ոստիկանն ու բանտը, ով գողանում է երկաթուղի, նրան սպասում է նախարարի պորտֆելը":
Կաշառքը, հովանավորչությունը և պետական միջոցների հափշտակությունը ոչ միայն քաղաքակրթության մշտական ուղեկիցները են, այլ և շարժիչ ուժը:
Կա մի պարզ ճշմարտություն, վերը նշված երեք "արատավոր" երևույթների դեմ շատ խոսողների և պայքարողների նպատակը ոչ թե դրանք վերացնելն է, այլ ինչու Պողոսը այլ ոչ ես իրավիճակին հասնելը:
Որպես պայքարի առաջին քայլ առաջարկում ենք կաշառակերությունն ու հափշտակություննները հանել ստվերից, դարձնել բացահայտ և պրոգրեսիվ հարկ դնել նման եկամուտների վրա:
Այո կգան ժամանակներ, երբ նման երևույթներ չեն լինի, բայց այդ ժամանակներում չեն լինի պետություններ, ընտանիքներ, ազգեր, լեզուներ, կրոններ և սեփականություն ժառանգում.
Մարդկությունը դուրս կգա քաղաքակրթության շրջանից:
Հեղինակներ`
Կ. Թադևոսյան
Լ. Դավթյան
Էջանիշներ