User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Ճշմարտություն և մոլորություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #25
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու էլ կարող ես կռահել, որ քո ասածը սխալ է: Համեմատիր մեզ ու Չինացիներին: Կամ անհամեմատելի են թուրքերն ու հայերը: Մենակ նաիր մեր ինքնապաշտպանական մարտերը թուրքերի հետ:
    Հենց քո Սովետի մեջ, հայերը 70 տարուց հետո ԽՍՀՄ-ի գիտական առումով թիվ 3 պետությունն էին, Ռուսաստանից ու Ուկրաինաից հետո: Պարզ է, որ ասածդ ակնհայտորեն սխալ է:
    Խոսքը միայն գիտության կամ միայն ուժի մասին չի, խոսքը ամբողջական ազգի ու տնտեսության բոլոր ճյուղերի մասին ա: Մեկը գիտությամբ ա լավ լինում, մյուսը գյուղատնտեսական աշխատանքներով, մի ուրիշն էլ կարում ա հանքից լավ նավթ հանի: Այդ բոլորը գնահատվում ա դրամական միավորով: Ու տարբեր ազգերի ներդրումը ընդհանուր տնտեսության մեջ` արտահայտված դրամական միավորներով համարյա թե նույնն ա: Միայն ինտելեկտուալ բարձր մակարդակը քիչ ա ընդհանուր արդյունքի համար: Մեկը խելոք ա, մյուսն էլ քիչ խելոք ա, բայց էդ քիչ խելոքությունը կոմպենսացնում ա կարգապահությամբ, մի ուրիշն էլ` աշխատասիրությամբ:
    Կարող եմ մի պահ մոռանալ էդ ամեն ինչի մասին, ինչպես որ կարող եմ մի պահ պատկերացնել մի հասարակարգ, որտեղ բոլոր մարդիկ անմահ են, և չեն բազմանում: Հա բայց փաստն էն ա, որ մարդիկ մահկանացու են ու բազմանում են:
    Հիմա ուզում ես ես 200 հատ իդեալական հասարակարգի մոդել առաջարկեմ, ասենք որ էս ինչ բանը սենց լիներ, կամ էն ինչ բանը նենց լիներ: Բայց փաստը ցույց է տալիս, որ եթե էդ առաջարկածներիս մեջ ես արհամարհում եմ բնական երևույթները, ապա դրանք երբևէ չեն կարող կյանքի կոչվել կամ կոչվելու դեպքում, արագ կկործանվեն:
    200 հատ պետք չի, մեկն էլ բավական է: Ու իդեալական էլ պարտադիր չի որ լինի, բավական է միայն այն, որ սոցիալական հավասարությունը ու ազատությունը ապահովվեն: Ինչպես վերևում գրել էի` իմ նպատակը ու ցանկությունն է հենց քո կողմից նման մի մոդելի առաջ քաշումը: Բայց դու բացահայտորեն խուսափում ես դրանից, քանի որ տրամաբանորեն համոզված ես, որ սոցիալական արդարությունը հիմք ընդունելով ու դրանով առաջնորդվելով անպայման կհանգես ազգերի սխալականության գաղափարին: Իսկ քանի որ դա քո համար ոչ մի ձև ընդունելի չի (ոչ թե հակասական ա, ոչ թե անտրամաբանական ա, այլ ուղղակի ընդունելի չի), ապա դու գերադասում ես սոցիալական արդարությունը համարել անբնական, իսկ ազգերի գոյությունը բնական, մինչդեռ շատ գիտելիքներ պետք չի հակառակում համոզվելու համար:
    Այնուամենայնիվ դեռ հույս ունեմ, որ նման մոդել դու առաջ կքաշես, իր տրամաբանական հիմնավորմամբ:

    Մարքսի այն պնդումը կամ կանխատեսումը, որ Կապիտալիզմը ի վերջո կկործանվի և մարդիկ կանցնեն սոցիալիզմի հիմքերին, ճշմարիտ է հենց այդ տեսակետից, որ Կապիտալիստական երկար պայքարների արդյունքում կմնան միայն ուժեղները, որոնք կունենան հավասար հնարավորություններ:
    Ու դու դա ոնց ես պատկերացնում? Դրանից հետո կդադարի արդյոք քո ասած կապիտալիստական կռիվները? Հետո, էդ ոնց պտի ջոկես, որ մնացել են միայն ուժեղները? Ով ա որոշում, թե որն ա ուժեղ որը չէ? Ու արդյոք եթե դու ուժեղ ես, ապա քո ժառանգը նույնպես պտի համարվի ուժեղ? Ու սենց լիքը մազալու հարցեր:

    Հ.Գ. Հիմա ոչ թե ազգերը վերանում են, այլ միանգամից ձևավորվում են նոր ազգեր, ու էդ նորերը պարզապես ուժեղ են, դրա համար իրենցն են թելադրում աշխարհին: Իսկ իրենցում ազգային մտածողությունը դեռ սաղմային իրավիճակում է, դրա համար տպավորությունն այնպիսին է, թե աշխարհում ազգային մտածողությունը թուլանում է:
    Նախորդ մեջբերումը սրա հետ համադրելով կարող եմ եզրակացնել, որ քո նշած նոր ստեղծվող ազգերը հենց այն ուժեղներն են, որոնք վերջնական արդյունքում կմնան երկրի վրա, իսկ թույլերը (երևի թե հին ազգերը) կվերանան: Իսկ քանի որ այս նոր ստեղծվածների մոտ ազգային մտածողությունը գրեթե բացակայում ա, ապա վերջնական հաղթանակից հետո` այն բաղձալի պահին, երբ կմնան միայն ուժեղները, այսինքն այս նոր ստեղծվածները, ապա երկրագնդի վրա ազգային մտածելակերպով մարդ չի մնա:
    Վերջին խմբագրող՝ Արիացի: 04.12.2009, 18:34:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քողարկված ճշմարտություն
    Հեղինակ՝ MkhArm, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.04.2013, 03:40
  2. Լռությու՞ն, թե՞ ճշմարտություն
    Հեղինակ՝ Ameli, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 04.06.2011, 01:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •