Ասածս կոնկրետ անհատներին չէր վերաբերվում այլ ազգերին ու իրենց ունակություններին: Եթե բոլոր ազգերին դնես հավասար պամանների մեջ` նույն թվաքանակ, նույն տարածքը ու նույն սկզբնական ռեսուրսները, ապա բոլոր ազգերն էլ հավասար ժամանակամիջոցում կցուցադրեն միևնույն արդյունավետությունը, քանի որ բոլոր ազգերի մեջ էլ կան և խելոքներ և անխելքներ, և տկարներ և ուժեղներ: Ասածիս ապացույց ինչ-որ առումով կարող է հանդիսանալ Խորհրդային միությունը, երբ նրա առանձին հանրապետությունները ընդհանուր հաշվով համարյա թե միևնույն տեսակարար կշիռն էին ունենում ընդհանուր միության տնտեսության մեջ` թե ուկրաինացիները, թե հայերը և թե ուզբեկները:
Այո կան հին ազգեր, որ անցել են էդ ճանապարհը ու հայերը էդ ազգերից մեկն են: Դրա համար էլ հայերն առաջիններից են, որ հասկացել են ազգ գաղափարի սխալականությունըԴե հիմա կան հին ազգեր, որ անցել են ահագին ճանապարհ, թե հիմա իրանք վերանան ընկնեն էդ լակոտ ազգերի խելքին, նորից պիտի զրոյից սկսեն էդ երկար ճանապարհը:
Հ.Գ. Եթե չես կարող մի պահ մոռանալ ազգի գաղափարի ու քո ազգային պատկանելության մասին ու խոսել համամարդկային արժեքների տեսանկյունից, ապա էս զրույցը շարունակելն անիմաստ եմ համարում, քանի որ այնպիսի տպավորություն է, որ դու պատրաստ ես արդարացնել ֆաշիզմն ու նացիզմը, մարդկային ցեղերի միմյանց դեմ ուղղված պայքարը և նույնիսկ ցեղասպանությունները, միայն թե չընդունես այն, որ ազգ գաղափարի հիմքում սխալներ կան:
Էջանիշներ