User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Ճշմարտություն և մոլորություն

  1. #16
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հսկայական քայլերով առաջ է ընթանում գենային ինժեներիա գիտությունը: Արդեն պարզ է, որ մարդ ստեղծելու համար կինն ու տղամարդը պարտադիր պայման չեն: Գիտությունն ի վիճակի է մարդու բջջից ստեղծելու նոր մարդ (կրկնակ): Ինչ վերաբերում է տղամարդու սպերմայից և կնոջ ձվաբջջից գործարանային պայմաններում մարդ արտադրելուն, դա այլևս ոչ ոքի չի զարմացնում:
    Կարելի է կանխագուշակել, որ 2-3 տասնամյակ հետո առաջատար երկրներում կանանց հիմնական մասը կդադարի ծննդաբերելուց` մարդը կծնվի մոր օրգանիզմից դուրս: Որոշ ժամանակ անց էլ աշխարհի մեծ մասը կհրաժարվի մանկածնությունից և առողջ, գեղեցիկ ու խելացի երեխաներ կծնվեն գործարանային եղանակով:
    21-րդ դարի կեսերին աշխարհում կթևածեն հավասարարական ուսմունքի գաղափարները (Կ. Թադևոսյան, Լ. Դավթյան) և հասարակության կազմակերպումն աստիճանաբար գործնական կիրառություն կգտնի այդ գաղափարների հիման վրա:
    Գրագետ շարադրանքով, իբր, մտքի ինքնատիպ թռիչքով հրամցված կատարյլալ ցնդաբանություն:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    matlev (12.10.2009), Շինարար (11.10.2009)

  3. #17
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա կատարյալ մոլորություն է, մնում է հայտարարել, որ մարդը առաջացել է մարդու ստեղծագործական մտքի արդյունքում: Հավանաբար արևն էլ է մարդը ստեղծել, որի արդյունքում առաջացել է նեգրոիդ ռասսան:
    Իսկ ինչ կապ ունի քո ասածը մեջբերածդ պնդման հետ? Պարզ է, որ քո ասածը անհեթեթություն է, մարդը չի կարող առաջանալ մարդու ստեղծագործական մտքի արդյունքում, բայց միթե պարզ չի, որ դասակարգերը ու ազգությունները մարդու եսասիրության ու դրանից առաջացած ընտանիքի ածանցյալներն են? Ռասսաները դրա հետ կապ չունեն, քանի որ ռասսաների առաջացումը իր հիմքում ունի ֆիզիկական ու կենսաբանական պատճառներ, իսկ ազգերի, պետությունների ու դասակարգերի առաջացումը ոչ մի ֆիզիկա-կենսաբանական պատճառ չունի և ունի հասարակական պատճառ, որը վերևում նշված է:

  4. #18
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրագետ շարադրանքով, իբր, մտքի ինքնատիպ թռիչքով հրամցված կատարյլալ ցնդաբանություն:
    Չամիչ ջան, էս աշխատությունը կարդացել են մոտ 10000 մարդ ու նրանցից 9500-ից ավելին արտահայտել է նույն կարծիքը, ինչ դու: Պարզ նկատելի է, որ դու հենց սկզբից, առանց աշխատանքին լուրջ ծանոթանալու միանգամից բացասական ես տրամադրված նմանօրինակ տեսակետի հանդեպ: Ու պատճառը ոչ թե այն է, որ դու դրա մեջ ինչ-որ տրամաբանական հակասություն ես տեսնում, այլ ուղղակի նշված կարծիքները, մարդկային կյանքի մասին քո պատկերացումների հետ հակասության մեջ են մտնում: Քո դատողությունները ոչ թե տրամաբանական են, այլ էմոցիոնալ, իսկ դա այս թեմայում տեղին չէ:

  5. #19
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան, էս աշխատությունը կարդացել են մոտ 10000 մարդ ու նրանցից 9500-ից ավելին արտահայտել է նույն կարծիքը, ինչ դու
    Փառք Աստծո
    Պարզ նկատելի է, որ դու հենց սկզբից, առանց աշխատանքին լուրջ ծանոթանալու միանգամից բացասական ես տրամադրված նմանօրինակ տեսակետի հանդեպ:
    Ծայրից ծայր կարդացել եմ, կարդալու ընթացքում այնպիսի դատողությունների հանդիպեցի, որոնք վկայում են այն մասին, որ հեղինակները մակերոսայնորեն են ուսումնասիրել շատ և շատ ոլորտներում արված գիտական փորձերը: Ինչպես նաև, աշխատության մեջ խոսվում է ընդհամենը տեսության մասին, ոչ մի լուրջ վերլուծություն` տեսության գործնական կիրառման իրական հետևանքների վերաբերյլալ տեսության մեջ տեղ չի գտնում:

    Ու պատճառը ոչ թե այն է, որ դու դրա մեջ ինչ-որ տրամաբանական հակասություն ես տեսնում, այլ ուղղակի նշված կարծիքները, մարդկային կյանքի մասին քո պատկերացումների հետ հակասության մեջ են մտնում: Քո դատողությունները ոչ թե տրամաբանական են, այլ էմոցիոնալ, իսկ դա այս թեմայում տեղին չէ:
    Հավատա տրամաբանական լուրջ հակասություններ եմ տասնում;
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  6. #20
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց միթե պարզ չի, որ դասակարգերը ու ազգությունները մարդու եսասիրության ու դրանից առաջացած ընտանիքի ածանցյալներն են
    Փաստորեն ըստ քեզ մարդը եսասիրությունից դրդվա՞ծ է ընտանիք կազմում, այլ գործոններ չկա՞ն. օրինակ` սեր, կապվածություն: Այս կարգի վերլուծությունները խոսում են այն մասին, որ աշխատության հեղինակները խիստ մակերեսային պատկերացումներ ունեն կյանք կոչված և մարդ կոչված երեվույթների մասին: Ամեն ինչի ծայրահեղ պրիմիտիվացման փորձ է արվում:

    ,
    իսկ ազգերի, պետությունների ու դասակարգերի առաջացումը ոչ մի ֆիզիկա-կենսաբանական պատճառ չունի և ունի հասարակական պատճառ, որը վերևում նշված է:
    Այս մոտեցման հիմքում ընկած է Դարվինյան էվոլյուցիոն տեսությունը, դե եթե առաջնորդվենք այդ տեսությամբ, ապա ազգերը, լեզուները, ընտանիքը մարդու ստեղծագործ մտքի արգասիք են:
    Ցավոք, ինչպես պարզեցինք, Դարվինյան տեսությունը բավական անկենսունակ է, ցանկացած աշխատությունը հիմնված այդ տեսության դրույթների վրա նույնպես պետք է որ անկենսունակ լինի:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  7. #21
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փառք Աստծո
    Ես կասեի` բնականաբար

    Ծայրից ծայր կարդացել եմ, կարդալու ընթացքում այնպիսի դատողությունների հանդիպեցի, որոնք վկայում են այն մասին, որ հեղինակները մակերոսայնորեն են ուսումնասիրել շատ և շատ ոլորտներում արված գիտական փորձերը: Ինչպես նաև, աշխատության մեջ խոսվում է ընդհամենը տեսության մասին, ոչ մի լուրջ վերլուծություն` տեսության գործնական կիրառման իրական հետևանքների վերաբերյլալ տեսության մեջ տեղ չի գտնում:
    Այնուամենայնիվ շնորհակալություն կարդալու համար:
    Կասես, թե հատկապես, որ ոլորտների գիտական փորձերն են մակերեսայնորեն ուսումնասիրել? Միգուցե կան գիտական նոր ձեռքբերումներ, որոնց հեղինակները իրոք ծանոթ չեն և դրանց ուսումնասիրությունը նոր խթան կհանդիսանա տեսության առաջընթացի համար:
    Այն, որ գործնական կիրառությունների մասին վերլուծություն չկա, իմ կարծիքով բնական է, քանի որ ինչքան ես եմ հասկացել, ամեն ինչ պետք է կատարվի բնական էվոլյուցիայի ճանապարհով ու պետք չի, որ մարդը միջամտի այդ գործընթացին: Ժամանակին Լենինը կոմունիզմի գաղափարներին գործնական կիրառություն տվեց ու բոլորս գիտենք, թե դրանից ինչ դուրս եկավ:

    Հավատա տրամաբանական լուրջ հակասություններ եմ տասնում;
    Խնդրում եմ նշես նկատածդ հակասությունները: Դրանց վերլուծությունը շատ կարևոր է հեղինակների համար:

  8. #22
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն ըստ քեզ մարդը եսասիրությունից դրդվա՞ծ է ընտանիք կազմում, այլ գործոններ չկա՞ն. օրինակ` սեր, կապվածություն:
    Չամիչ ջան, ճիշտ չես հասկացել: Ես չեմ խոսում կոնկրետ մարդու ստեղծած ընտանիքի մասին, ես խոսում եմ ընտանիք գաղափարի մասին: Այդ գաղափարի ու հասարակության մեջ նման ինստիտուտի ծնունդը հետևանք է մարդկային եսասիրության: Այո, ճիշտ ես, մարդիկ ամուսնանում են սիրուց ու կապվածությունից ելնելով, բայց մարդու մոտ այդ զգացմունքների ծնունդը հետևանք է հենց եսասիրության:

    Այս կարգի վերլուծությունները խոսում են այն մասին, որ աշխատության հեղինակները խիստ մակերեսային պատկերացումներ ունեն կյանք կոչված և մարդ կոչված երեվույթների մասին: Ամեն ինչի ծայրահեղ պրիմիտիվացման փորձ է արվում:
    Չեմ կարծում, թե դու ավելի խորքային գիտելիքներ ունես կյանք կոչված ու մարդ կոչված երևույթների մասին, քան հեղինակները:

    Այս մոտեցման հիմքում ընկած է Դարվինյան էվոլյուցիոն տեսությունը, դե եթե առաջնորդվենք այդ տեսությամբ, ապա ազգերը, լեզուները, ընտանիքը մարդու ստեղծագործ մտքի արգասիք են:
    Ցավոք, ինչպես պարզեցինք, Դարվինյան տեսությունը բավական անկենսունակ է, ցանկացած աշխատությունը հիմնված այդ տեսության դրույթների վրա նույնպես պետք է որ անկենսունակ լինի:
    Պարզեցիք? Դու ու քեզ նման մտածող մի քանի մարդ եք պարզել, որ դարվինիզմը անկենսունակ է? Ես դեռևս չեմ նկատել, որ դարվինիզմը հերքված լինի ու փոխարինված ինչ-որ ավելի լուրջ ու ավելի իրական տեսությամբ: Իհարկե, ցանկացած հավատացյալ մարդ իր պարտքն է համարում հերքել դարվինիզմը, հիմնվելով աստվածաշնչի կամ այլ կրոնական գրքի վրա, բայց դա մեղմ ասած հակագիտական է:

  9. #23
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ խոսում կոնկրետ մարդու ստեղծած ընտանիքի մասին, ես խոսում եմ ընտանիք գաղափարի մասին: Այդ գաղափարի ու հասարակության մեջ նման ինստիտուտի ծնունդը հետևանք է մարդկային եսասիրության: Այո, ճիշտ ես, մարդիկ ամուսնանում են սիրուց ու կապվածությունից ելնելով, բայց մարդու մոտ այդ զգացմունքների ծնունդը հետևանք է հենց եսասիրության:
    Արիացի ջան, բացարձակ պեսիմիստական գաղափարներ ես առաջ քաշում: Մնում է հայտարարել, որ մոր սերը հանդեպ իր զավակը նույնպես եսասիրական զգացմունքների ծնունդ է: Այդ դեպքում ինչու՞ չես պայքարում քո եսասիրական զգացմունքների դեմ, ընդդիմանում ես բնական էվոլյուցիոն գործնթացին ու ընտանիք ես կազմում: Արժի՞ զավակ լույս աշխարհ բերել, ով ընդամենը եսասիրության պտուղ է համարվելու: Թե՞ աշխատությունը կյանքի կոչելու պորցեսը պիտի բարդվի գործարանային արտադրությամբ ստեղծված մարդ կոչվածների վրա:
    Աշխատության ստեղծողները թող հենց սեփական ապրելակերպով և փորձով ցույց տան, որ այդ չափ հավատացած և վստահ են սեփական տեսության վրա:

    Չեմ կարծում, թե դու ավելի խորքային գիտելիքներ ունես կյանք կոչված ու մարդ կոչված երևույթների մասին, քան հեղինակները:
    Իմ գիտելիքները լրացնելու դեռ շատ տեղ ունեմ, բայց համեմատած այս աշխատության մեջ տեղ գտած մակերեսային վերլուծությունների, իմ գիտելիքները բավականին խորքային են:

    Ես դեռևս չեմ նկատել, որ դարվինիզմը հերքված լինի ու փոխարինված ինչ-որ ավելի լուրջ ու ավելի իրական տեսությամբ: Իհարկե, ցանկացած հավատացյալ մարդ իր պարտքն է համարում հերքել դարվինիզմը, հիմնվելով աստվածաշնչի կամ այլ կրոնական գրքի վրա, բայց դա մեղմ ասած հակագիտական է:
    Կառաջարկեմ կարդալ դարվինիզմ թեման, այտեղ բազմաթիվ կշիռ ունեցող վերլուծություններ կան դարվինիզի անկենսունակության վարբերյալ: ԵՎ պետք չէ կարծել, որ դարվինիզմը հերքողները մոլի հավատացյալներ են, այդ տեսությունը ոտքից գլուխ անտրամաբանական է և շարունակում է գոյատևել միայն այն պատճառով, որ տեսության գոյությունը շատերի շահերին նպաստում է:

    ցանկացած հավատացյալ մարդ իր պարտքն է համարում հերքել դարվինիզմը, հիմնվելով աստվածաշնչի կամ այլ կրոնական գրքի վրա, բայց դա մեղմ ասած հակագիտական է:
    Աշխատում եմ չառնչվել նրանց հետ, ովքեր դարվինիզը հերքելու փորձեր են անում հիմնվելով աստվածաշնչի վրա: Նաև դժվար է դարվինիզմը հերքելը գիտական ճանապարհով, որովհետև այդ տեսությոնը հիմնված է լոկ ենթադրությունների և պատկերացումների վրա, այլ ոչ թե անհերքելի գիտական փաստրի վրա:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  10. #24
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Հսկայական քայլերով առաջ է ընթանում գենային ինժեներիա գիտությունը: Արդեն պարզ է, որ մարդ ստեղծելու համար կինն ու տղամարդը պարտադիր պայման չեն:
    Այս կարգի մտքեր առաջ քաշողներին ուզում եմ հիշեցնել, որ բացի Էնգելսի հատորներից կան նաև այլ հետաքրքիր գրքեր: Այն, որ երեխան պետք է բեղմնավորվի և ծնվի բնական ճանապարհով`պատահականության կամ մարդու էգոցենտրիկ, կամայական մղումների արդյուն չէ այլ բնության կողմից նախասահմանված հստակ օրենք է, իսկ օրենքներին պետք է ծանոթանալ լինել և հետևել:

    Ինչ վերաբերում է տղամարդու սպերմայից և կնոջ ձվաբջջից գործարանային պայմաններում մարդ արտադրելուն, դա այլևս ոչ ոքի չի զարմացնում:
    Իսկ այս մեկը կատարյալ սուտ է: Գենային ինժեներիայի ոլորտում կատարվել են գործարանային պայմաններում մարդ արարած ստանալու բազմաթիվ փորձեր, որոնք բոլորն էլ պսակվել են անհաջողությամբ: Գործարանային պայմաններում ստեղծվել են մոր արգանդի կենսաբանական միջավայրին հնարավորինս համապատասխանող արհեստական միջավայր, այդ արհեստական խցիկում տեղադրել են սաղմը, որից հետո անընդմեջ հետևել են սաղի զարգացման պրոցեսին: Անխտիր բոլոր նմանատիպ փորձերի ժամանակ, սաղմը հասնելով 3-4 ամսականի, անհասկանալի պատճառներով մահացել է: Չարժի ստեղծել մի աշխատութուն, որի մեջ ապատեղեկատվություն է տարածվում:

    Կարելի է կանխագուշակել, որ 2-3 տասնամյակ հետո առաջատար երկրներում կանանց հիմնական մասը կդադարի ծննդաբերելուց` մարդը կծնվի մոր օրգանիզմից դուրս: Որոշ ժամանակ անց էլ աշխարհի մեծ մասը կհրաժարվի մանկածնությունից և առողջ, գեղեցիկ ու խելացի երեխաներ կծնվեն գործարանային եղանակով:
    Հարգելի հեղինակներ, կանխագուշակություններ անելու մենաշնորհը մինչ այժմ պատկանում է մեծն Նաստրադամուսին և Վանգային: Կանխագուշակության ասպարեզում գործնական հմտություններ ձեռք բերելու համար կրկին, պետք է այլ գրքեր կարդալ:
    Մարդը հանդիսանում է տիեզերքում և բնության մեջ գործող օրենքների պտուղը և կրողը: Մարդը չի կարող ստեղծել նոր օրենքներ, որոնք չեն խախտի արդեն գոյություն ունեցող օրենքները: Մարդը դեռ շատ ճանապարհը ունի անցնելու, որպեսզի հնարավորինս մոտիկից կարողանա ճանաչել կյանք կոչվող առեղծվածային համակարգին: Ավելի խելամիտ կլինի ջանքեր գործադրել հենց այդ ուղությամբ, այլ ոչ թե հայտնագործել ինչ որ նոր օրենքներ, որոնք միայն կհեռացնեն ինքներս մեզ ճանաչելու բարդ ճանապարհից:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  11. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Առաջի մարդը կլոնային ճանապահով ծնվել է 2001 թվականի մարտի 7-ին Իտալիայում:
    Միայն 2001 թվականի վերջին արդեն կաին չորս նորածիններ այդ եղանակով ստացած:

    Ատլանտիդայի կործանման պատճառներից մեկն էլ սա էր, որ մարդիկ կլոնային ճանապարհով մարդիկ էին ստանում, սակայն այդ մարդիկ կոչվում էին «ուրիշներ» և նրանք իրենց ներքուստ օտար էին զգում և չունեին ձգտում:
    Եվ այդ ստեղծողները՝ ատլանտները, տեսնելով որ այդ մարդիկ ներքուստ տարբերվում են իրենցից, սկսեցին ավելի շատ արտադրել և ոչ բարի նպատակների համար, այլ՝ որպեսզի իրենց համար ստրուկներ լինեն:
    Սա պատճառներից մեկն էր, որ ջրհեղեղը փակեց այդ ցիվիլիզացիան, բաժանելով ցամաքը հինգ մասի:
    Հույսով եմ այս անգամ մարդկությունը նույն սխալը չի անի:
    Հիմա արդեն ուշ է որպեսզի կանգնեցնեն գենային ինժիներիան, նա արդեն գործում է իր ամբողջ ուժով, որ այդ ասպարեզում սխալներ կլինեն դա հաստատ է, որ հետագայում այդ սխալները կուղղեն՝ դա էլ է հաստատ:
    Հիմա մենակ մնում է որ մարդը իր այդ արարչագործությունը չծառայեցնի « վատ» նպատակների համար:
    Սրանից վախենալ պետք չէ, չէ՞ որ Աստված մարդուն ստեղծել է իր նմանությամբ, այսինքը արարչագործ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  12. #26
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Առաջին հայացքից Աստծո սկզբունքներին հակասող երևույթներից պետք չէ վախենալ, եթե հավատացյալ եք, իմացեք, որ դա չէր կարող լինել առանց Աստծո կամքի, եթե հավատացյալ չեք, դա ընդհանրապես պետք է ձեզ չհուզի: Կլոնավորումը հաստատ մոլորություն չի այլևս, այլ հստակ զարգացող երևույթ: Իսկ թե ինչ սխալներ են հնարավոր, դրանով թող այդ հարցով զբաղվող գիտնականները զբաղվեն:

  13. #27
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաև դժվար է դարվինիզմը հերքելը գիտական ճանապարհով, որովհետև այդ տեսությոնը հիմնված է լոկ ենթադրությունների և պատկերացումների վրա, այլ ոչ թե անհերքելի գիտական փաստրի վրա:
    Սուտ բաներ մի տարածի Չամիչ ջան, դարվինիզմը հիմնված է միանշանակ անհերքելի փաստերի վրա… դա ուրիշ հարց է որ դա ձեզ հասկանալի չէ… Խնդրում եմ նման անպատասխանատու հայտարարություններ չանեք … իսկ եթե ուզում եք հերքել ապա դա միայն գիտականորեն ու փաստերի վրա պետք է հիմնված լինի, հակառակ դեպքում ձեզ լուրջ չեն ընդունի…

    սա էլ քեզ վերջին հայտնագործությունը որն էլ ավելի է հաստատում…

    http://dsc.discovery.com/videos/ardipithecus/

  14. #28
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջի մարդը կլոնային ճանապահով ծնվել է 2001 թվականի մարտի 7-ին Իտալիայում:
    Միայն 2001 թվականի վերջին արդեն կաին չորս նորածիններ այդ եղանակով ստացած:
    Ինչ արած, խորապես ցավակցում եմ այդ նորածիններին, ովքեր ոչ թե սիրո պտուղ են, այլ պարզապես, գիտափորձերի նպատակով ստեղծված գործարանային արտադրանք:

    Եվ այդ ստեղծողները՝ ատլանտները, տեսնելով որ այդ մարդիկ ներքուստ տարբերվում են իրենցից, սկսեցին ավելի շատ արտադրել և ոչ բարի նպատակների համար, այլ՝ որպեսզի իրենց համար ստրուկներ լինեն:
    Այո, այո, հաշվի առնելով մարդկության ներկայիս բարոյահոգեբանական խիստ կասկածելի մակարդակը, դժվար չէ գլխի ընկնել, որ նման փորձարկումները հազիվ թե բարուն ծառայեն:

    Հույսով եմ այս անգամ մարդկությունը նույն սխալը չի անի:
    Ինչքան հասկացա արդեն անում է:

    Հիմա արդեն ուշ է որպեսզի կանգնեցնեն գենային ինժիներիան, նա արդեն գործում է իր ամբողջ ուժով, որ այդ ասպարեզում սխալներ կլինեն դա հաստատ է, որ հետագայում այդ սխալները կուղղեն՝ դա էլ է հաստատ:
    Դե ինչ արած,ինչ որ բանով պետք է զբաղվեն թե՞ ոչ, գործեն սխալներ, հետո փնտրեն սխալները շտկելու ուղիներ:

    Հիմա մենակ մնում է որ մարդը իր այդ արարչագործությունը չծառայեցնի « վատ» նպատակների համար:
    Սրանից վախենալ պետք չէ, չէ՞ որ Աստված մարդուն ստեղծել է իր նմանությամբ, այսինքը արարչագործ:
    Ես լավատեսությանը միշտ էլ կողմ եմ, բայց ինքնախաբեությունն ու լավատեսությունը լրիվ տարբեր կատեգորիաներ են:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  15. #29
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին հայացքից Աստծո սկզբունքներին հակասող երևույթներից պետք չէ վախենալ, եթե հավատացյալ եք, իմացեք, որ դա չէր կարող լինել առանց Աստծո կամքի, եթե հավատացյալ չեք, դա ընդհանրապես պետք է ձեզ չհուզի:
    Կարծում եմ այս հարցում հավատացյալ կամ ոչ հավատացյալ լինելը, առհասարակ, էական տեղ չի գրավում:

    Կլոնավորումը հաստատ մոլորություն չի այլևս, այլ հստակ զարգացող երևույթ: Իսկ թե ինչ սխալներ են հնարավոր, դրանով թող այդ հարցով զբաղվող գիտնականները զբաղվեն:
    Թող զբաղվեն, հետո էլ կլոնավորված մարդիկ մեզնով կզբաղվեն:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  16. #30
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող զբաղվեն, հետո էլ կլոնավորված մարդիկ մեզնով կզբաղվեն:
    Արդեն վատ ես տրամադրված այդ խեղճ կլոնների նկատմամբ, ռասիզմի նոր արտահայտման սպառնալիք եմ տեսնում

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քողարկված ճշմարտություն
    Հեղինակ՝ MkhArm, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.04.2013, 03:40
  2. Լռությու՞ն, թե՞ ճշմարտություն
    Հեղինակ՝ Ameli, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 04.06.2011, 01:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •