Երեկ անցնում էի Բարեկամության անցումի տակով ու ինչ տեսնեմ՝ Նարուտոյի նկարներով հովհարներ, էլ չասեմ, որ բոլոր դիսկերը կային վաճառքում։ Մի 2 տարի առաջ նման բան տեսնելն ուղղակի անհնար էր։ Ճիշտ է, ես ATV-ի թարգմանությունը չեմ հավանում, բայց էն, որ իրա շնորհիվ մեծացել է այս անիմեի հանդեպ հետքրքրությունը, անչափ ուրախացուցիչ է։ Ցավոք հետաքրքրվողների մեծ մասը երեխաներ են, որոնք այդքան էլ չեն հասկանում Նարուտոյի ողջ հմայքը, բայց ինչեւիցե։ Վերջերս էլ լողավազանում մի պստիկ ջրի մեջ թռնելուց առաջ այ սենց արեց ու նոր թռավ, մեռել էի ծիծաղից․․․բայց իրան մենակ ես հասկացա
![]()
Էջանիշներ