Ինքնուրույն ապրելակերպ. դա մենակ ապրելն է, թե ֆինանսական անկախություն ունենալը, թե ինքնուրույն մտածելակերպը:
Ինչու է հայ երիտասարդը ավելի ուշ տարիքում գիտակցում ինքնուրույն ապրելակերպի անհրաժեշտությունը և կարևորությունը, քան արտասահմանում:
Ինքնուրույն ապրելակերպ. դա մենակ ապրելն է, թե ֆինանսական անկախություն ունենալը, թե ինքնուրույն մտածելակերպը:
Ինչու է հայ երիտասարդը ավելի ուշ տարիքում գիտակցում ինքնուրույն ապրելակերպի անհրաժեշտությունը և կարևորությունը, քան արտասահմանում:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.10.2009, 21:50:
Ինքնուրույն ապրելու համար կարևոր նախապայման ա փող աշխատելը, չնայած շատ պետք ա ինքնուրույն մտածողություն ունենալը:
ես ինչ ակտուալ թեմա ա ինձ համար
արդեն մի ամսից ավել ա տեսնում եմ էտ ինքնուրույն կյանքի ԲՈԼՈՐ,, պլուսները և մինուսները,,,,,, միշտ ձգտում էի սրան
բայց ասեմ, որ շատ ավելի բարդ ա,, քան պատկերացնում էի,,,,
բայց հրաշալի բան ա, երբ սկսվում է մոտդ ստացվել,, կարևորը չընկճվել,,,,
անփոխարինելի կյանքի փորձ ա,, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ,, առաջին անգամ պատասխանատվություն սեփական անձի նկատմամբ
մի խոսքով անկախւթյունը միայն գործողությունների ազատություն չէ,, այլև ահռելի մեծ պատասխանատվություն ա
ինձ թվում է արժե փորձել
դա օգնում է ինքնահաստատվել ,կախում չունենալ ոչ ոքից.դառնալ հասարակության լիարժեք անդամ,և իհարկե չպետք է անտեսենք ինքնուրույն գումար վաստակելո փաստը.
Վերջին խմբագրող՝ Anahit Jan: 10.10.2009, 23:48:
2 տարի է` վարում եմ ինքնուրույն ապրելակերպ :
Ապրում եմ մենակ, իմ տանը` որը պապիկս է ինձ թողել:
Պատճառները:
1. Սկզբում` ուղղակի ինձ թվում էր, որ մենակ "կայֆ" ա լինելու:
2. Շատ հարազատ է ինձ այս տունը:
3. Ինքնուրույն կյանք սկսել, հասունանալ, կախված չլինել ոչմեկից:
16-17 տարեկան էի` երբ սկսեցի: Կամաց - կամաց սովորեցի ամեն ինչ, ինքս ինձ համար պատրաստել, լվանալ... /մի խոսքով`բոլոր կենցաղային գորձերը/:
Մինչև հիմա մենակ եմ ապրում, աշխատում եմ բոլոր պահանջներս ինքս կատարել: / ու ստացվում է /:
Գոհ եմ: Հիմա մեկ մեկ ինքս եմ նկատում` թե որքան եմ տարբերվում իմ տարիքի ծանոթներիցս` թե մտածելակերպով, թե բնավորությամբ, / մի խոսքով` ամեն ինչով/... Չգիտեմ դա լավ է թե վատ` բայց չեմ դժգոհում:
Ambrosine (11.10.2009), Amourchik (12.10.2009), AniwaR (11.10.2009), Cassiopeia (11.10.2009), Enigmatic (11.10.2009), h.s. (11.10.2009), Kita (11.10.2009), Yellow Raven (12.10.2009), Աբելյան (15.03.2010), Հայուհի (15.06.2010), Մանուլ (11.10.2009), Ուլուանա (11.10.2009), Ռեդ (11.10.2009), Սլիմ (12.10.2009)
Վախխխ, նախանձում եմ ձեզ, ժողովուրդ: Ես ուղղակի երազում եմ դրա մասին ու էլ չեմ համբերում, թե երբ եմ իրականություն դարձնելու: Երբ եմ իմ սեփական դղյակն ունենալու ու սեփական փողերն իհարկե: Ընդհանրապես շատ եմ սիրում ինքնուրույնություն, մենակություն, որ գլուխդ հանգիստ լինի... Բայց նաև կարծում եմ, որ մարդ պետք է բավականաչափ հասուն ու լուրջ լինի դրա համար: Ինքնուրույն ապրելը (հատկապես ջահելներին է խոսքս վերաբերում) չպետք է նշանակի թեթևսոլիկության տրվել:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
առանձնանալ ծնողներից պետք է այն ժամանակ, երբ որ ավարտել ես ուսումը ու արդեն պետք է աշխատես /կամ արդեն աշխատում ես/:
ինչքան շուտ անցնես առանձին կյանքի, էնքան ավելի լավ, քանի որ ինչքան մեծանում է մարդ, էնքան ավելի շատ է դառնում պահպանողական ու մի բան փոխելը դառնում է մեծ պատմություն: հետո երիտասարդ տարիքում էներգիան մեծ է, փորձը /նաև բացասական/ քիչ, ու դա նպաստոմ է առանց երկար բարակի հաղթահարել առաջին /ու հաճախ ամենամեծ/ դժվարություները առանձին ապրելու:
Ինչ վերաբերվում է արդեն ընտանիք կազմած երիտասարդ զույգերին, ապա նույնը նաև այստեղ է: ինչքան շուտ, այնքնա լավ: ինչքան ուշացնեք առանձնանալու պահը, էնքան ավելի շատ էք հետաձգելու այդ պահը:
Առանձին ապրելը մեծապես անհրաժեշտ է տղային, որպեսի նա դառնա Տղամարդ: Որ զգա ինչ է պատասխանատվությունը ու այն իրացնելու ճանապարհենրը ինքնուրույն գծի ու հաղթահարի:
կարեւոր չի թե մարդ ոնց ա ապրում մենակով թե տնեցիքի հետ կարեւորը թե ինչ կյանքով ա ապրում կարող ա տնեցիքի հետ ապրի բայց ինքնուրույն
One_Way_Ticket (11.10.2009), Հարդ (11.10.2009)
Ամբողջ պռոբլեմը նրանում է,որ 1-ը պետքա ունենաս աշխատանք լավ վարձատրությամբ և բնակարան,ինչու է արտասահմանում հեշտ բհակարան ձեռք բերել,որովհետև այնտեղ կարելի ձեռք բերել բնակարան բավականին լավ պայմաններում և իհարկե աշխատանք
Ես ոնց որ թե ուզբեկ չեմ, բայց 17 տարեկանից ինքնուրույն եմ ապրում: Ու իմ շրջապատում իմ նման համարյա բոլորն են: Ու բոլորն էլ հայ են: Ինչ-որ չեմ զգացել որ ազգային պատկանելիությունը այստեղ դեր ա խաղաում:
Հիմնականում ցանկության ու հնարավորության հացեր են: Հա, մեկ էլ ծնողներն էլ են մեկ-մեկ դեմ լինում: Համենայն դեպս դոմինանտ ազդեցություն ունի տվյալ մարդու մասնագիտության պահանջարկն ու բարձր վարձատրելի լինելը: Հայաստանում այդպիսի մասնագիտություններն ու մասնագետները շատ չեն, դրա համար էլ վիճակը տարբերվում է արտասահմանից:
+ պետության բացարձակ անտարբերությունը: Ահա և բոլոր, կամ համարյա բոլոր պատճառները:
էսպես չի մնա
Empty`Tears (15.06.2010), Ungrateful (11.10.2009)
Փոքր տարիքում տղաները միշտ էլ ուզում են առանձին ապրել, իրենց տղամարդ զգալ: Ես դպրոցական տարիքում շատ էի երազում գոնե իմ անձնական սենյակը ունենալ, որը կլիներ միայն իմը, ցավոք, բախտ չվիճակվեց: Ուսանողական առաջին տարին մեծ մասամբ մենակ եմ ապրել, հետո եղբորս հետ: Հիմա խառն է, տատիկս է գալիս-գնում, քեռիս իր ընտանիքով հիմնականում հետս է: Մենակ գրեթե չեմ լինում: Եվ դա ինձ դուր է գալիս: Ի՞նչ վատ է, որ երեկոյան աշխատանքից գալիս ես, տանը մարդ կա, կզրուցեք, ինչ-որ խնդիր լինի, միմյանց կօգնեք: Ֆինանսականը նույնպես խնդիր չէ, բոլորս էլ "մուծում ենք ընտանեկան բյուջեին": Երբեք նման հարցեր չեն առաջանում, թե մեկը քիչ տվեց, մյուսը շատ տվեց, բարեբախտաբար հնարավորություններս հերիքում են նման մանրուքների մեջ չխորանալու համար: Իսկ կախվածության մասին խոսելը լրիվ անիմաստ է, ես բացարձակապես մենակ արտասահման եմ գնում, անծանոթ քաղաքներ, ճիշտ է, սկզբում վախենում էին, դեմ էին ընկնում, բայց աստիճանաբար սովորեցին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ