Սկզբում ծնողներն են պարտավոր երեխաներին պահել իսկ հետո արդեն նույն սկզբունքով երեխաները ծնողներին:
Եթե երեխաները գտնում են, որ պարտավոր չեն այդ դեպքում չպետք է պարտավոր համարեն նաև իրենց ծնողներին: Ո՞նց էք կարծում երբ ծնողը իր ամբողջ կյանքում իրեն շատ բաներից զրկելով մեծացրել,ուսումի է տվել երեխաներին, ապահովել ամեն անհրաժեշտով, վերջում երեխան ասի հա ի՞չ անեմ դու պարտավոր էիր, իսկ ես պարտավոր չեմ գնա ոնց ուզում ես ապրի քո 20 հազար թոշակով:
И жили они долго и счастливо, пока не встретились...
Ամեն մարդ պետք ա նախ ինքնուրույնություն ձեռք բերի, հետո նոր ամուսնանա, իսկ ինքնուրույնությունը ընտանիքի անդամների թվից հեչ էլ կախված չի: Կան բազում առանձին ապրող երիտասարդ զույգեր, որոնց ռուլիտ են անում բարեկամները 4 կողմից և հակառակը: Ամեն օր 10 հոգով՝ 3 (կամ 4) սերունդով սեղան նստելուց լավ բան չկա իմ համար:
Իսկ եթե նայենք զուտ կենցաղային էգոիստական հարմարության տեսանկյունից, ամենալավը մենակ ապրելն ա՝ ինչ կուզես կանես ոչ ոքի չես խանգարում, ոչ ոք քեզ չի խանգարում![]()
գրառմանը ոնց ե՞ն "հիացմունք" հայտնում)
Մարդը ոչ մեկին ոչինչ պարտական չէ:
---------- Ավելացվել է՝ 18:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:09 ----------
Օրինակ, մի անգամ տաքսիով տեղ էի գնում, տաքսիստի խոսք գնաց էմիգրացիայի մասին: Էս տաքսիստը ասաց. "հա, տղաս էլ է ուզում գնալ, ասում է այնտեղ ավելի լավ է կյանքը, աշխատանքի հնարավորությունները, ես էլ իրեն ասացի` այ շան տղա, դու գնաս, ինձ ո՞վ տիրություն անի: Տղաս ասում է` չէ, պապա, հո անտեր չեմ թողնի, փող կուղարկեմ: Բայց դե հո ամեն ինչը փողով չէ, բա կարոտը":
Խոսքս այս դեպքերի մասին է, որը ես սխալ եմ համարում:
Մի ուրիշ կողմից էլ քննենք այս թեման:
Տղայիս որոշ հարցերում սահմանափակում էինք: Ասենք՝ ուրիշի տանը չգիշերել, մինչև ժ.10-ը անպայման տուն վերադառնալ: Նա էլ.« ե՞րբ է այս ամենը վերջանալու»: Ասում էի՝ կդառնաս 18 տարեկան, իրավունքներդ կավելանան: 18 ը լրանալուն պես մի երկու շոր վերցրեց, կոմպերից մեկն ու՝ «տեղափոխվում եմ ուսանողական հանրակացարան»: Հարևան քաղաքում է, տրանսպորտով մի ժամվա ճամփա: Սիրտս ճմլվում էր, բայց համաձայնեցինք, իրերը տարանք: Կես տարվա ընթացքում ,բարեբախտաբար ,10 անգամ չի մնացել հանրակացարանում, բայց թե մի օր էլ մնում է, սկսում եմ զանգել, պատմել ինչ համով- համով բաներ եմ եփել (քաղցած ուսանողի ամենաթույլ տեղը), այնպես եմ կանչում տուն, ասես տարիներով չեմ տեսել:Նա էլ վեր է կենում, գալիս է: Ուզում եմ, որ ինքնուրույն լինի, բայց իսկապես իմ եփած- թխածից մի կտոր անգամ կոկորդս չի գնում, երբ տղաս տանը չի: Այսպես նրան կապելով կարող է սարքեմ «մամայի բալա», չսիրածս երևույթներից մեկը: Բայց իրեն սիրելո'վ եմ այդպես վարվում: Գու՞ցե մեր ծնողներն էլ հաճախ սիրո ու կապվածության պատճառով մեզ ազատ չեն թողնում:
Շատ եմ կարևորում դա, չնայած եթե դու ունես իմ ընտանիքի նման հրաշալի ընտանիք ու մենակ ես ապրում հաստտա կարոտից կմեռնես, ոնց որ իմ պարագայում ես եմ մեռնում
Բայց մենք ինքներս ենք ընտրում մեր ուղին ու իսկապես փաստը մնումա փաստ, եթե դուք ուզում ես մեծանալ, դառնալ ինքնուրույն մարդ, պիտի հաստատ որոշ ժամանակ ապրես ընտանիքիցդ հեռու , մենակ...
Հավատացեք, դա օգնումա, որ դու իսկապես հասկանաս քեզ ինչա պետք ու ինչի ես դու ընդունակ, դու ես ու դու..
Թե չէ մեր հայերի մոտ գիտեք ոնցա էլ չասեմ, ես բան չունեմ ասելու, բայց ի վերջո բոլորս էլ սոցիումի մասն ենք ու պիտի ինքներս կայացնենք մեր համար կարևոր որոշումները
Մի տարբերկա էլ կա: Որ հասուն երիտասարդը, 18ն անց, ուզում է առանձին ապրել, նույնիսկ եթե ընտանիքը դեմ չի, էլի բարեկամների ու օտարների կարծիքներն են մեջբերում: Բա էդ ո՞նց կլինի, ի՞նչ կմտածեն մեր մասին: Այսպես հազարումի տարբերակով: Ճնշում են, ենթարկեցնում են, իբր լավ բան ա անում երիտասարդը, հարմարվում ա, որ ցավ չպատճառի, մի բան կոտրվում ա իր մեջ ու թևերը կապած ա դառնում: Էս հարցի լուծումը չկա ինձ համար:
Իմիջիայլոց, մեր բոլոր հայ ծանոթներն էլ արտահայտվեցին այդ թեմայով մոտավորապես նույն կերպ. «Ամոթ չի՞, որ ձեր երեխեն գնա, հանրակացարանում ապրի»: Բա մայրս.« Այ կտեսնե'ս, թե ոնց էս փոշմանելու, որ տղայիդ թողնում ես հանրակացարանում մնա...»: Ես էլ ասի. «Կարո՞ղ է կապեմ փեշիս այնքան, մինչև ամուսնանա: Հետո էլ իմ փեշից արձակեմ, կապեմ կնոջ փեշին»: Բայց առայժմ դեռ կապված է:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ