Ապրես, Եվուկ, ճիշտն ասած հավես չունեի Գայլին պատասխանելու, զբաղված եմ շատ, բայց որ տեսա ուրիշներն են իմ փոխարեն բացատրում, թե ես ինչ եմ ի նկատի ունեցել, որոշեցի ամեն դեպքում նորից բացատրել։ Նախ սկսեմ նրանից, որ ծնողը երեխա է ունենում պարտավոր է իր երեխային նայի պահի, դա բնազդ է, ու նույնիսկ կենդանական աշխարհում է էդպես։ Բացառություններ լինում են մարդկանց մեջ, բայց շատ հազվադեպ։ Երեխան, եթե նորմալ դաստիարակություն է ստացել, անկախ որևէ բանից, պետք է հոգ տանի իր ծնողի համար, անկախ այն բանից, թե ծնողը ինչքանով է իր համար լավը եղել, էստեղ թվաբանությունը չպետք է աշխատի։ Իսկ ինչ վերաբերում է դժվար լինելուն, այո դժվար է, իսկ դու ինչ կարծիքի ես, հե՞շտ է։ Հիմնականում, հայ ընտանիքներում, տղաներն են ապրում ծնողի հետ։ Դե պատկերացրեք, հարսը, օտար մարդ է, ամեն դեպքում, ու իր համար բնական է, որ դժվար է, ու շատ ավելի հաճելի է առանձին ապրելը, տղան երկու կես է լինում ծնողների և կնոջ միջև, հատկապես եթե բացի ֆիզիկական դժվարությունները, նաև անհաշտ են։ Էստեղ նաև տղայի անձնական կյանքում են պրոբլեմներ առաջանում։ Իսկ տարիքի հետ մարդիկ ավելի անհաշտ ու կամակոր են դառնում։ Կարծում եմ պետք չի էսքան մանրանալ ու ամեն բան բացատրել, ոչ մեկն էլ էստեղ լուսնից չի ընկել։
When life gives you lemons, make lemonade
When life gives you lemons, make lemonade
VisTolog (15.06.2010)
մնում են
ես նման ծանոթներ ունեմ
Ariadna (15.06.2010)
ցավոք, երիտասարդների մտորումները այս հարցի վերաբերյալ հուսադրող չեն
երբ համալսարանում էի ու բանավոր խոսքի դասեր էինք անում այս թեմայի շուրջ, հոսքի (60 հոգի /ստատիստիկա չի՞/) կեսից շատը պնդում էր, որ պարտավոր չեն խնամել ծնողներին (երբ վերջիններս նրանց այլևս չեն օգնում ու պետք չեն իրենց), մի քանիսն էլ առանձին ապրելուց բացի ծերանոցի գաղափարն էլ նորմալ համարեցին
Իմ կարծիքով ցանկացած հարաբերություն, որտեղ թելադրողը պարտավորվածությունը պիտի լինի, արդեն սխալ է: Այո՛, ես պարտավոր չեմ ծնողներիս պահել, ինձ վրա ոչ ոք այդ պարտավորվածությունը չի դրել, ու ես էլ չեմ ընդունի: Բայց կարիքի դեպքում կամ էլ երբ ես զգամ՝ առանց կարիքի, որ կարող եմ օգնել կամ հոգ տանել ծնողներիս մասին, կանեմ դա ամենայն սիրով ու երախտագիտությամբ, հարգանքով: Մի խոսքով իմ դրդապատճառները շատ տարբեր կարող են լինել, բայց պարտավորվածություն՝ ոչ:
Վերջին խմբագրող՝ Նարե: 15.06.2010, 16:22:
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Գիտե՞ք ինչ, ընտանեկան օրենսդրությունը ծնողների ու երեխաների փոխհարաբերությունների հարցում առաջին տեղում նշում է պարտավորվածությունը: Բնավ նկատի չունենալով Նանուկին, ուզում եմ ասել, ինչպես որ նույնիսկ ամուսնալուծվելիս ծնողը պարտավոր է հոգալ երեխայի կարիքները, այնպես էլ կենսաթոշակային տարիքի հասած կամ անաշխատունակ ծնողը կարող է դիմել դատարան և ալիմենտի կարգով երեխայից պահանջել ու ստանալ նրա աշխատավարձի 25 %ը: Հայկական օրենսդրության պահով հաստատ չգիտեմ, բայց ռուսականում այդպես է:
Արևածագ ջան միգուցե իմ կենսաձորձը դեռ այդքան չի հուշում ինձ, ու ես սխալս կհասկանամ տարիներ անց, բայց ես պարտավորվածություններով ընտանեկան օրենսգիրքը միանգամից կուղարկեի թոշակի ու ինքս հաստատ չէի օգտվի դրանից: Ես երախտամոռ չեմ ու կանեմ իմ ծնողի համար ամենը, որ կկարողանամ, բայց հենց ետ պարտավորություն բառը իմ մեջ , իմ աչքերում գցում է այն հարաբերությունները, որոնք պիտի լինեն ծնող-երեխա հարաբերություններում: Ես կանեմ սիրով, հարգանքով, ինձ տված դաստիարակության շնորհիվ, բայց ոչ երբեք պարտավոր կամ պարտավորված լինելու պատճառով: Ինչ գրոշ արժի արածը, եթե պիտի ընդհամենը պարտքից ելնելով անես:
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Իսկ ես ուրիշ բան ասացի՞, ամոթ էն զավակին ով իրա ծնողին բեռ է համարում, հաստատ ծնողդ ավելի շատ է քո համար չարչարվել քան դու պետք է անես:
բա քեզ ինչի համարա մեծացրե՞լ:
Ամեն ծնող իրա երեխայի լավն է ուզում (որոշ բացառություններ անտեսենք) և ցանկանում է որ իր զավակը մարդ մեծանա, խոսքս հենց սրա մասին էր:
One_Way_Ticket (15.06.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ