One_Way_Ticket-ի խոսքերից
Փոքր տարիքում տղաները միշտ էլ ուզում են առանձին ապրել, իրենց տղամարդ զգալ: Ես դպրոցական տարիքում շատ էի երազում գոնե իմ անձնական սենյակը ունենալ, որը կլիներ միայն իմը, ցավոք, բախտ չվիճակվեց: Ուսանողական առաջին տարին մեծ մասամբ մենակ եմ ապրել, հետո եղբորս հետ: Հիմա խառն է, տատիկս է գալիս-գնում, քեռիս իր ընտանիքով հիմնականում հետս է: Մենակ գրեթե չեմ լինում: Եվ դա ինձ դուր է գալիս: Ի՞նչ վատ է, որ երեկոյան աշխատանքից գալիս ես, տանը մարդ կա, կզրուցեք, ինչ-որ խնդիր լինի, միմյանց կօգնեք: Ֆինանսականը նույնպես խնդիր չէ, բոլորս էլ "մուծում ենք ընտանեկան բյուջեին": Երբեք նման հարցեր չեն առաջանում, թե մեկը քիչ տվեց, մյուսը շատ տվեց, բարեբախտաբար հնարավորություններս հերիքում են նման մանրուքների մեջ չխորանալու համար: Իսկ կախվածության մասին խոսելը լրիվ անիմաստ է, ես բացարձակապես մենակ արտասահման եմ գնում, անծանոթ քաղաքներ, ճիշտ է, սկզբում վախենում էին, դեմ էին ընկնում, բայց աստիճանաբար սովորեցին:
Էջանիշներ