User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 130 հատից

Թեմա: Ինքնուրույն ապրելակերպ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ ասել, որ մարդ եթե ինքնուրույն փող չի աշխատում, դա դեռ չի նշանակում, որ չի կարող /բավականաչափ ինքնուրույնություն չունի, որ աշխատի/... Կարա լինի անողնաշար լակոտ, պարազիտ, կամ անուղեղ... Բոլոր մարդիկ էլ կախում ունեն ինչոր մեկից, եթե կոնկրետ էդ դեպքում իր աներն է, դա չի նշանակում, թե ինքը ինքնուրույն չի... Գուցե "աթոռը" տակից քաշեն, գնա մի ուրիշ տեղ ավելի քիչ փող ստանա, բայց էլի անօգնական չլինի...

    Ես օրինակ, դեպք գիտեմ, որ մարդ արդեն 25 տարի ա իր աներոջ հույսին ա։ Էդ մարդուն աները ամբողջ կյանքը պահել ա, մի քանի անգամ էլ մեծ գումարներ ա տվել բիզնես բացելու, ու նա գործը խափանել ա։ Էնպես որ, մարդ պետք ա իրեն տված գործն էլ առնվազն կարողանա անել

    Մարդ էլ կա ընդհանրապես անօգնական ա։ Մանավանդ աղջիկներինա դա վերաբերում։ Հայ աղջիկներին փոքր տարիքից ներարկում են, որ առանց իրենց ընտանիքի ու հետո էլ ամուսնու վաստական գումարի իրենք չեն կարող/իրավունք չունեն/ ապրել։ Մարդ կա, այդպես էլ շարունակում է։ Դառնում է 25 տարեկան, ամաչում է աշխատանքի ընդունվի, աշխատի, հորից է փող վերցնում... Այ դա մաքուր անինքնուրույնություն ա, երբ մարդ կարա ինքը անի, բայց ինչ ինչ պատճառներով հրաժարվում ա։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (30.09.2010)

  3. #2
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը

    Էն յոթուկեսը տեսել էս չէ՞, էն որ ասում ա ..չէ սկզբից նոտարիուս գնանք հետո զագս.. Բա իմ ասելիքն էդ ա, որ մարդ կարա գումար ընդանրապես չաշխատի, բայց լինի ինքնուրույն: Աղջիկների հարցով լրիվ համաձայն եմ, բայց դա արդեն ուրիշ թեմա ա, ցավոտ թեմա հայերիս համար: Միգուցե իրենց ինքնուրույնություն ասվածը թուլանում ա տունը նստելով, բայց համոզված եմ որ չաշխատող կինն էլ կարա տանը իրեն նենց դրսևորի որ ցանկացած "ինքնուրույն" տղամարդ կերազեր տենց կամք ու ուժ ունենար...

    I love my life and I celebrate it every day...

  4. #3
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն յոթուկեսը տեսել էս չէ՞, էն որ ասում ա ..չէ սկզբից նոտարիուս գնանք հետո զագս.. Բա իմ ասելիքն էդ ա, որ մարդ կարա գումար ընդանրապես չաշխատի, բայց լինի ինքնուրույն: Աղջիկների հարցով լրիվ համաձայն եմ, բայց դա արդեն ուրիշ թեմա ա, ցավոտ թեմա հայերիս համար: Միգուցե իրենց ինքնուրույնություն ասվածը թուլանում ա տունը նստելով, բայց համոզված եմ որ չաշխատող կինն էլ կարա տանը իրեն նենց դրսևորի որ ցանկացած "ինքնուրույն" տղամարդ կերազեր տենց կամք ու ուժ ունենար...
    Դրա համար պետք չի խառնել տարբեր տեսակի գործունեությունները իրար, ինպես առաջարկում էր վերևը արևածագը։ Այդ քո ասած կինը ըստ "Տնային հարցեր կարգավորելու" ունակությունների գուցե լինի ինքնուրույն, բայց "Արտաքին աշխարհում կողմորոշվելու եւ աշխատանքային գործունեություն ծավալելու" պարամետրով լրիվ 0։

    հ.գ. Չնայած՝ ընդհանուր առմամբ, եթե մարդը կախված է իրեն կերակրողից ու չի կարող ինքնուրույնաբար իր կարիքները հոգալ նույնիսկ երբ դրա կարիքը շատ ունի /գոնե տեսականորեն, այդպիսի հնարավորություն ունենալ/, էլ ինչ երեսով էդ մարդուն ինքնուրույն անվանեմ )) Այդ մարդու բոլոր կենսական նշանակության որոշումները թելադրվելու են տիրոջ կողմից։

    h.h.գ. Էլ չեմ ասում, Աստված չանի, ամուսինը կողքը չլինի, կամ լքի իրեն, էդ կինը սովից մեռնելու ա 4 պատերի մեջ։
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 30.09.2010, 11:44:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (30.09.2010)

  6. #4
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, օրինակ ընկերուհիս իր ամուսնուց մեծ է 7 տարով, տղայի մայրը կատեգորիկ դեմ էր, պլուս էդ ամենին, ինչ որ «չուզողներ» էնպիսի հեքիաթներ էին պատմել էդ խեղճ կնոջը ընկերուհուս մասին, անգամ ասել էին իբր թմրամոլ է, որ էդ կինը քիչ էր մնում ինքնասպան լիներ։ Բայց տղան, նորմալ, խելոք տղա էր, ինքնուրույն որոշումներ կայացնող, ամուսնացավ, հիմա շատ երջանիկ են, բալիկը արդեն 2 տարեկան է, իսկ կեսուրն էլ հարսին իսկապես սիրում է, հարսն էլ կեսուրին, էնքան է սիրում, որ նույնիսկ մենք, կողքի մարդ լինելով էդ կնոջը սիրում ենք, տեսնելով էդ փոխադարձ անկեղծ ջերմությունն ու սերը։

    ---------- Ավելացվել է՝ 14:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:56 ----------

    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջանս շատ ծանոթ իրավիճակ է: Մենք էլ մեր եղբորը չէին հարցնում թե ինքը ի՞նչ պիտի անի, ո՞նց պիտի անի: Նույնիսկ այն դեպքում որ մեզնից ամենափոքրն է: Չգիտեմ ինչքանով է հարիր ասել հիմա, բայց իմ ընտանիքում մենք բոլորս էլ ինքնուրույն ենք: Մեզ չի պարտադրվել ոչինչ: Ինքներս ենք որոշել ում հետ կապենք մեր կյանքը: Թե քույրերս թե եղբայրս մեր անձնական հարցերը կարգավորել ենք ինքներս չդիմելով ոչ մեկի օգնությանը: Ու դա գալիս էր ոչ միայն նարնից, որ մենք չափացանց ինքնուրույն էինք, այլ նաև այն, որ մեր ծնողները կյանքին վերաբերող կարևորագույն հարցերը թողել են մեր ընտրության վրա:
    Ու ճիշտն էլ դա ա չէ՞, գոնե գիտես, որ ինչ որ բանից դժգոհ եղար, հաստատ միայն քեզ կմեղադրես, ոչ թե մորդ կամ հորդ։ Մի ուրիշ թեմայում, չեմ հիշում թե որ , արդեն գրել եմ, որ պարզապես պետք է երեխայիդ էնպես դաստիարակես, որ ինքը ի վիճակի լինի խելամիտ որոշումներ կայացնելու ու դու էլ հարգես նրա որոշումները։ Ուֆ, էլի թեմայից շեղվեցինք, ախր էս թեման ոչ թե վերաբերում է նրան, թե որն է ճիշտ՝ լսելը, թե չլսելը, այլ թե որն է ինքնուրույնը, իսկ էդ դեպքում հաստատ չես լսի, անկախ նրանից, դա ճիշտ է, թե սխալ։
    When life gives you lemons, make lemonade

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (30.09.2010)

  8. #5
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ մի դեպք գիտեմ, որ տղան մարմնավաճառի հետ ամուսնացավ։
    Մայրը չգիտեմ՝ տեղյակ էր, թե ոչ... ընկերները տղային համոզում էին, որ չանի այդպիսի բան, տղան էլ, ի զարմանս ինձ, քյարթուներից էր, էն ձեր իմացած ֆենած մազերով ժամանակակից տղաներից չէր։
    Մի 7 տարի կյանքը կերավ էդ տղու, հետո բաժանվեցին, հիմա իրա քեֆին ֆռֆռում ա նախկին կինը... Երեխա չկարողացան ունենալ, մի քանի տարի Մոսկվա էին գնում՝ բուժվելու։ Ու բոլոր 7 տարի տղայի գլխին տարբեր արկածներ էր սարքում... Հիմա, որ խելք չուներ, ոչ ոք մեղավոր չէր, բայց դե ծնողները չեն կարողանում նայել, ինչպես են իրենց երեխաներին նեղացնում։

    հ.գ. մի քիչ մարդու բնավորությունն էլ կապ ունի։ Մարդ կա, իր թերառատ կեսի վրա կարող է ազդել, նրան փոխել, կամ բոլոր կարևոր որոշումներն իր վրա վերցնել ու իր դրվածքը դնել։ Մեկ այլ դեպքում էլ, լավ կեսը վատ կեսին է զոհ գնում ու երկուսով կործանվում են...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  9. #6
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ մի դեպք գիտեմ, որ տղան մարմնավաճառի հետ ամուսնացավ։
    Մայրը չգիտեմ՝ տեղյակ էր, թե ոչ... ընկերները տղային համոզում էին, որ չանի այդպիսի բան, տղան էլ, ի զարմանս ինձ, քյարթուներից էր, էն ձեր իմացած ֆենած մազերով ժամանակակից տղաներից չէր։
    Մի 7 տարի կյանքը կերավ էդ տղու, հետո բաժանվեցին, հիմա իրա քեֆին ֆռֆռում ա նախկին կինը... Երեխա չկարողացան ունենալ, մի քանի տարի Մոսկվա էին գնում՝ բուժվելու։ Ու բոլոր 7 տարի տղայի գլխին տարբեր արկածներ էր սարքում... Հիմա, որ խելք չուներ, ոչ ոք մեղավոր չէր, բայց դե ծնողները չեն կարողանում նայել, ինչպես են իրենց երեխաներին նեղացնում։

    հ.գ. մի քիչ մարդու բնավորությունն էլ կապ ունի։ Մարդ կա, իր թերառատ կեսի վրա կարող է ազդել, նրան փոխել, կամ բոլոր կարևոր որոշումներն իր վրա վերցնել ու իր դրվածքը դնել։ Մեկ այլ դեպքում էլ, լավ կեսը վատ կեսին է զոհ գնում ու երկուսով կործանվում են...
    Էն որ ասում են՝ բեթարից բեթարը կա Բայց մեկ ա, ավելի լավ ա էդ տարբերակը, քան եթե էդ ժամանակ ծնողները, կամ ընկերները թույլ չտային, ինքը առանց սիրելու ամուսնանար ուրիշի հետ, ու անընդհատ մտածեր, որ եթե էն մեկի հետ ամուսնանար երջանիկ կլիներ, ու ամբողջ կյանքում ծնողներին մեղադրեր ու իրեն, թե ինչու լսեց։ Էսպես հաստատ ավելի լավ է։
    When life gives you lemons, make lemonade

  10. #7
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ariadna -ի խոսքերից
    Ուֆ, էլի թեմայից շեղվեցինք, ախր էս թեման ոչ թե վերաբերում է նրան, թե որն է ճիշտ՝ լսելը, թե չլսելը, այլ թե որն է ինքնուրույնը, իսկ էդ դեպքում հաստատ չես լսի, անկախ նրանից, դա ճիշտ է, թե սխալ։
    Այ հենց դա եմ ուզում ասել: Ինքնուրույնությունը հենց նրա մեջ է, որ լսելուց հետո անգամ ինքդ ես որոշում ինչպես վարվես հետո:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (30.09.2010)

  12. #8
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ հենց դա եմ ուզում ասել: Ինքնուրույնությունը հենց նրա մեջ է, որ լսելուց հետո անգամ ինքդ ես որոշում ինչպես վարվես հետո:
    Ահա, որոշում ես լսել ծնողներիդ։ Դա էլ է որոշում, ով ասաց, որ անպայման պետք է գաս հակառակ կարծիքի, որ դա ինքնուրույն որոշում համարվի։
    Որոշ դեպքերում, մարդիկ իրենք էլ են կասկածում, տեսնում են այդ նույն թերությունները, բայց չեն համարձակություն ունենում իրենք իրենց խոստովանել։ Հետո որ մեկն ասում է, հասկանում են, որ իրենց համար էլ դա ընդունելի չի։

    Կամ էլ՝ լավ չեն սիրում Ով ասաց, որ ով հրաժարվել է իր սիրուց, դա պարտադիր մեծ սեր է եղել, կարող է ուղղակի հավանել է, հետո ինքնիրան գնացել են հարաբերությունները, բայց այդպես էլ չի սիրել աղջկան...

    Երրորդ տարբերակ. այո, իսկապես հնարավոր է, որ ծնողները շատ կողմնակալ լինեն ու ստից բաներ մհանա բռնեն, տղան էլ վախկոտ ու անինքնուրույն լինելով չհամարձակվի իր վրա պատասխանատվություն վերցնել ու իր ուզածով անել։
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 30.09.2010, 14:21:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  13. #9
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա, որոշում ես լսել ծնողներիդ։ Դա էլ է որոշում, ով ասաց, որ անպայման պետք է գաս հակառակ կարծիքի, որ դա ինքնուրույն որոշում համարվի։
    Որոշ դեպքերում, մարդիկ իրենք էլ են կասկածում, ուղղակի համոզված չեն լինում։
    Կամ էլ՝ լավ չեն սիրում Ով ասաց, որ ով հրաժարվել է իր սիրուց, դա պարտադիր մեծ սեր է եղել, կարող է ուղղակի հավանել է, հետո ինքնիրան գնացել են հարաբերությունները, բայց այդպես էլ չի սիրել աղջկան...
    Ան, բայց էդ չեղավ ինքնուրույն, այսինքն եթե ինքնուրույն որոշում կայացնես այսուհետ շարժվել միայն ծնողների ասածով, կստացվի որ դու ինքնուրույն ե՞ս Եթե առանձնապես շատ չի սիրում, կարող է ինքնուրույն գալ էդ որոշման, որ պետք է բաժանվել, բայց եթե դա անում է ուրիշի ասածով, ուրեմն ինքնուրույն չի։
    When life gives you lemons, make lemonade

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ եք կարողանում ինքնուրույն պատրաստել
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 102
    Վերջինը: 13.12.2012, 21:46
  2. service mysql - ը ինքնուրույն առանց պատճառի stop է լինում
    Հեղինակ՝ david, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.07.2012, 16:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •