Վեր ջան, էս տարվա շնորհավորանքների թեման փորձում էի առանձնացնել անցյալ տարվանից, էն էլ էդ ընթացքում սխալմամբ ֆիզիկապես ջնջել եմ էս տարվա թեման...![]()
![]()
![]()
Կներես, ինձ ահավոր վատ եմ զգում, բայց, ցավոք, գրառումները նույնությամբ վերականգնել այլևս հնարավոր չի...Փոխարենը back անելով գտել եմ էդ թեմայի էջերն ու հիմա էստեղ copy-paste կանեմ՝ շնորհավորողների մականուններով։
Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում քեզնից ու Աթեիստից, ինչպես նաև բոլոր նրանցից, ովքեր էդ ընթացքում արդեն հասցրել էին շնորհավորել թեմայում... Համենայնդեպս, ձեր գրառումները՝ որպես ինֆորմացիա, չեն կորել։ Կասկածում եմ, որ գուցե մի երկու հոգունը կորած լինի, բայց քիչ հավանական է։ Ինչևէ, եթե ձեր շնորհավորանքը չգտնեք թեմայում ձեր կամ իմ գրառման մեջ copy-paste–ի տեսքով, խնդրում եմ, նորից գրեք։![]()
Վեր ջան, շնորհավորում եմ։ Քեզ երջանիկ մայրություն եմ մաղթում Կորյունչիկի ու ապագա բալիկներիդ հետ, դե, Աթեիստն էլ, իհարկե, ձեր գլխից անպակաս լինի։ Միշտ առողջ, երջանիկ ու միայն հաճելի հոգսերով շրջապատված լինեք։
![]()
Էջանիշներ