User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Դրամաշնորհներ ասպիրանտների և երիտասարդ գիտաշխատողների համար

  1. #1
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դրամաշնորհներ ասպիրանտների և երիտասարդ գիտաշխատողների համար

    Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը ՀՀ ԿԳՆ Գիտության Պետական Կոմիտեի և ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի հետ համատեղ՝ ճշգրիտ, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառներում «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009» (ԵԳՀԱԾ) շրջանակներում մրցութային հիմունքներով կհատկացնեն հետևյալ դրամաշնորհները.

    «Ա–դասի դրամաշնորհ» – մինչև 1,5 մլն դրամ ($4,000)՝ մրցույթի արդյունքում մեկամյա անհատական աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ասպիրանտներին։ Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ՝ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 20 դրամաշնորհ։

    «Բ–դասի դրամաշնորհ» –մինչև 7 մլն դրամի ($18,000) չափ՝ մրցույթի արդյունքում երկամյա աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական ոչ առևտրային կազմակերպություններում հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ (մինչև 35 տարեկան) հետազոտողների խմբին՝ մինչև 3 հոգի, ներառյալ խմբի ղեկավարը։ Խմբի ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան, առնվազն երեք տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ և հայտի ներկայացման օրվանից հաշվարկված վերջին երեք տարիների ընթացքում հրատարակված առնվազն երեք հոդված: Պայմանավորված հայտի գիտական կարևորությամբ՝ մրցույթի արդյունքում նախատեսվում է տրամադրել շուրջ 11 դրամաշնորհ։ Մանրամասների համար այցելեք www.nfsat.am կայքը:
    When life gives you lemons, make lemonade

  2. #2
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրամաշնորհներ ասպիրանտների և երիտասարդ գիտաշխատողների համար

    Նաև ասեմ, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է, մինչ այդ, երևի հոկտեմբերի 16-ին կկազմակերպվի սեմինար՝ հայտերի լրացման և ներկայացման հարցերի վերաբերյալ։
    When life gives you lemons, make lemonade

  3. #3
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասպիրանտներ ջան, մի ալարեք, դիմեք

    Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը՝ ԳԱՏԱՀ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ ՀՀ ԳԱԱ և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը՝ ԱՄՆ ՔՀՄՀ, մրցութային հիմունքներով դրամաշնորհներ կհատկացնեն «Ասպիրանտական հետազոտությունների աջակցության–2010»՝ ԱՀԱԾ, ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ համակարգի ճշգրիտ, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառների ասպիրանտներին։

    Մրցույթի արդյունքում, որը բացառապես պայմանավորված կլինի նախագծերի գիտական կարևորությամբ, մինչև 1,8 մլն. դրամի (մոտ $5,000, որից մոտ $2,000 կտրամադրվի որպես անհատական ֆինանսական աջակցություն, $3,000–ը՝ հետազոտական և ճանապարհորդական ծախսերի համար) չափով մեկամյա աջակցություն կտրամադրվի ՀՀ ԳԱԱ համակարգի հետազոտական ինստիտուտներում ասպիրանտ հանդիսացող «գիտությունների թեկնածու»–ի աստիճանի հավակնորդներին։

    Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռնել սկսնակ հետազոտողներին իրականացնել բարձր մակարդակի հետազոտական աշխատանքներ։ Ծրագիրը հնարավորություն կտա մեծացնել.
    ա. հայ երիտասարդ գիտաշխատողների հնարավորությունները լրիվ ծանրաբեռնվածու–թյամբ հետազոտական աշխատանքների վրա կենտրոնանալու համար,
    բ. ճշգրիտ, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառներում բարձրակարգ հետազոտություններ իրականցնելու համար պահանջվող միջոցներն ու հնարավորու–թյունները,
    գ. միջազգային գիտաժողովների և հանդիպումների մասնակցելու միջոցով միջազգային գիտական հանրության մեջ ավելի լիարժեք ներգրավվելու հնարավորությունները։

    Բոլոր աջակցությունները հիմնված կլինեն նախագծերի անկախ փորձաքննության գնահատականների վրա և բացառապես պայմանավորված կլինեն մրցույթին ներկայացված հայտի գիտական արժանիքներով։

    Հայտերի ներկայացման ժամկետը 2010թ. Սեպտեմբերի 30–ի ժամը 18:00–ն է։ Հայտերը պետք է ներկայացվեն և՛ ՀՀ ԳԱԱ, և՛ ԳԱՏԱՀ, և՛ ՔՀՄՀ։ Հայտերի հայերեն տարբերակները պետք է ներկայացվեն ԳԱՏԱՀ և ՀՀ ԳԱԱ։

    Մրցույթի արդյունքները նախատեսվում է հայտարարել 2010թ-ի դեկտեմբերի 1–ին։
    Հայտարարության ամբողջական տեքստը www.nfsat.am կայքում։
    When life gives you lemons, make lemonade

  4. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան, կայքում 2009-ից դեսը թարմացում չկա

  5. #5
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, կայքում 2009-ից դեսը թարմացում չկա
    Ինչ կսես, Մոսոն նոր ասեց, որ դրել ա,չեմ ստուգել բայց, հեսա նայեմ։ Նույնիսկ գիտաժողովներն են ակտիվ այսօրվանից, ուղղակի գիտեմ, դա էրեխեքին չի հետաքրքրի։ Բոլորն էլ կան, ստուգեցի։
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 19.08.2010, 17:29:
    When life gives you lemons, make lemonade

  6. #6
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ), ՔՀՄՀ Գլոբալ–ի հետ համատեղ, հայտարարում են
    «Աջակցություն երիտասարդ գիտաշխատողների հետազոտություններին ԱՄՆ-ում և դրանց շարունակությանը Հայաստանում – 2011» ծրագիրը։
    Ծրագրի շրջանակներում, մրցութային հիմունքներով, հնարավորություն է տրվելու երիտասարդ (մինչև 35 տարեկան) գիտաշխատողներին մինչև երեք ամիս տևողությամբ հետազոտություններ անցկացնել ԱՄՆ–ի որևէ հետազոտական լաբորատորիայում, որոնց արդյունքների հիման վրա աջակցություն կհատկացվի դրանց հետագա զարգացման համար Հայաստանում։
    Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք www.nfsat.am։
    When life gives you lemons, make lemonade

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Agni (03.08.2011)

  8. #7
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօրվանից ակտիվացել է նաև Ճանապարհորդական շնորհների աջակցության ծրագիրը.

    Կարճատև գիտական գործուղումների աջակցության ծրագիր (TSP-2011)

    Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ), մրցութային հիմունքներով, ՀՀ քաղաքացի գիտաշխատողներին և ճարտարագետներին կտրամադրի մինչև 2000ԱՄՆ դոլար որպես ճանապարհածախս՝ Միացյալ Նահանգներում և եվրոպական երկրներում կազմակերպված միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար։

    Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԳԱՏԱՀ–ի կայքը. www.nfsat.am։
    When life gives you lemons, make lemonade

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Agni (03.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 6
    Վերջինը: 04.10.2012, 18:17
  2. Վարձով բնակարան երիտասարդ ընտանիքի համար
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.11.2011, 18:01
  3. Երիտասարդ մահվան համար
    Հեղինակ՝ lili-4, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.11.2009, 22:03
  4. Աշխատանք` երիտասարդ լրագրողների համար
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.06.2009, 15:37
  5. Աշխատանք` երիտասարդ լրագրողների համար
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 25.02.2009, 18:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •