User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Ռոք՝ հանուն բնության

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2008
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռոք՝ հանուն բնության

    Երաժշտությունն ու բնությունը առնվազն մեկ ընդհանրություն ունեն. երկուսն էլ սահման չեն ճանաչում: Երաժշտությունը միացնում է մարդկանց՝ անկախ տարիքից, ռասայական կամ ազգային պատկանելությունից: Ճիշտ այդպես բնությունը միացնում է կենսական բոլոր տարրերը մեկ կատարյալ պարբերաշրջանի մեջ:

    Ռոքն ազատության ու ըմբոստության երաժշտություն է: Տասնյակ տարիների ընթացքում իր շուրջը սերունդներ կերտող համարձակ ու անկեղծ երաժշտություն: Սերունդներ, որ ցանկանում են տեսնել այլ աշխարհ, տարբեր այն մեկից, որ իրենց է առաջարկված, կեղծ արժեքներից ու ապատիկ բարեկեցությունից ձերբազատված աշխարհ:

    «Ռոքը հանուն բնության» ահազանգում է մարդկային միջամտությամբ աղավաղված Երկիր մոլորակի մասին: «Ռոքը հանուն բնության» հստակ ու թափանցող ձայնն է գերշահագործումից համրացած մոլորակի, որը միակ հնարավոր բնակավայրն է մարդ արարածի գոյության համար: «Ռոքը հանուն բնության» կոչ է անում մարդկանց միահամուռ կանգնել իրենց ապագայի համար, պահպանել բնական ժառանգությունը, որ հենց ինքը՝ կյանքն է:


    Armenian Space Station

    Լոս Անջելեսում հիմնադրված Armenian Space Station պրոգրեսիվ գործիքային ռոք խումբը ձեւավորվել է Գրեգ Հոշարյանի եւ Բարրեթ Երիցյանի ստեղծագործ միությամբ: Նրանց երգերը մեղեդային են, վիրտուոզ, արտիստիկ, անկանխատեսելի լուծումներով:

    Տիեզերքն անծայրածիր է, զուրկ սահմաններից. Armenian Space Station-ի արվեստը բացում է ծրարված ստանդարտները, որ ընկած են այսօրվա «հանրամատչելի» երաժշտության հիմքում: Նրանց ստեղծագոծությունները միաժամանակ տուրք են եւ մարմնավորում հայկական ոգու ուժի ու ճկունության:


    Road Movie


    Էկլեկտիկ ռոք ենթաոճում ստեղծագործող այս խմբի երաժշտության մեջ արձագանքվում են կյանքի հանդեպ սերն ու թափառող հոգու թախիծը: Մեկ տարվա ընթացքում նրանք հասցրեցին կերտել կայուն լսարան, որը չի հասցնում ձանձրանալ մինչեւ արվեստի հերթական հրաշալի մի կտորի հայտնվելը: Նրանց երաժշտությունը կարելի է կոչել մեղմ ու ինտելեկտուալ:

    Երաժիշտների յորահատուկ մոտեցումները,սաքսոֆոնի լուսավոր մելանխոլիայով ներշնչված ավանդական ծանր ռոքի հնչողությունը կատարելապես արտացոլում են Ջոն Քերուաքի «Ճանապարհին» վեպի էներգետիկ փիլիսոփայությունը: Դիպչելով շատ զգացական լարերի՝ նրանք ունկնդրին հաղորդ են դարձնում կյանք կոչվող մոգական գոյության գեղեցկությանն ու խորհրդին:


    Որդան Կարմիր

    Նյու արմ-մետալ ժանրի հիմնադիր այս խումբն իր յուրահատուկ ու իրապես հայկական անվան արժանի կրողն է: Իրենց երաժշտական ուղին սկսելով տարբեր մեկնարկային կետերից՝ այս երիտասարդները հանդիպել են կուռ գաղափարական փոխկապակցվածության միեւնույն դաշտում: Բառերով, որ ուժեղ են թե երաժշտությամբ, թե առանց դրա, նրանք հնչեցնում են մի ձայն, որ անհնար է չլսել: Երաժշտությամբ, որ ուժեղ է թե բառերով, թե առանց դրանց, նրանք բարձրաձայնում են բացասականի դեմ իրենց բողոքն ու հանուն դրականի պայքարը:

    Ինչպես ժամանակին այս բացառիկ ներկից ստացված հակաբորբոքային եւ ջերմիջեցնող դեղամիջոցներն էին, Որդան Կարմիրն իր արվեստով բուժում է առաջարկում հասարակական գիտակցության վրա առաջացած հիվանդագին ճեղքվածքների ու մարդկային ագահության տենդի դեմ:

    Որդան Կարմիրի ձայնը կյանքի բացասական կողմերին վառ կարմիր գույն է հաղորդում՝ դարձնելով դրանք տեսանելի ու անհնար՝ անտարբեր անցնելու համար:

    Վերջին խմբագրող՝ SunChild: 07.10.2009, 19:41:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (08.10.2009), Jarre (07.10.2009), Moon (08.10.2009), Yellow Raven (07.10.2009), Yevuk (07.10.2009), Հանուման (09.10.2009), Ֆոտոն (08.10.2009)

  3. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2008
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռոք՝ հանուն բնության

    Համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ին, ժամը 21:00-ին "Մոսկվա" կինոթատրոնի Բաց դահլիճում: Մուտքն ազատ է:
    Վերջին խմբագրող՝ SunChild: 10.10.2009, 14:41:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանի բնության հրաշալիքները
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 87
    Վերջինը: 25.11.2012, 13:40
  2. Արձակ. Հանուն Սովետական Միության, Հանուն ընկեր Ստալինի...
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.03.2010, 22:56
  3. հանգիստ բնության գրկում
    Հեղինակ՝ Maska, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.07.2009, 12:39
  4. Պոեզիա. Բնության Պատկերներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.02.2009, 17:55
  5. Ֆուտուրիստական պատմվածք բնության փոքր նախարարի մասին
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.05.2008, 01:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •