User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Հիշողություն

  1. #1
    Մշտական անդամ emo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia,
    Տարիք
    32
    Գրառումներ
    170
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հիշողություն

    Հետաքրքիր է ինչից է կառուցված հիշողությունը ?
    Ասենք համակարգչում գիտենք, մոտավոր. կոշտ մագնիսական սկավառակ,բաժանված բլոկների,ամեն բլոկը որոշակի տարողությամբ...
    Հիմի. Մեր ուղեղում այդ մագնիսական սկավառակը որն է, այսինքն որտեղ է պահվում այն ինչ հիշում ենք(չգիտեմ ճիշտ եմ հիշում թէ չէ,լսել եմ սպիտակուցներում):
    ՈՒ նրա կառուցվածքը ?
    Ինձ շատ է հետաքրքրում.
    Ասեք ձեր իմացածը սրա մասին.
    Վերջին խմբագրող՝ emo: 12.01.2007, 22:34:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,976
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիշողություն

    Քանի որ արդեն ժամանակ ունեմ, անցնում եմ գործի: Որպեսզի ամեն ինչ շատ ավելի հստակ ստացվի, օգտվում եմ Մ. Ա. Մելիք-Փաշայանի և Վ. Հ. Հովհաննիսյանի «Հոգեբուժություն» դասագրքից: Որոշ կրճատումներ եմ անում, որ տերմինների ձեռը չգժվեք

    Հիշողությունը հոգեկան կարևորագույն ֆունկցիաներից մեկն է, որն արտահայտվում է ուղեղի կողմից ինֆորմացիան ընկալելու, այն պահելու և հետագայում վերարտադրելու ունակությամբ:
    Հիշողության ուժը կախված է ուշադրության կենտրոնացման աստիճանից, ընկալվող նյութի կարևորությունից ու հետաքրքրությունից և օրգանիզմի ընդհանուր վիճակից:
    Նորմայում հիշողությունը արտահայտվում է հետևյալ ձևերով.
    Տեսողական հիշողություն, որի հիմքում ընկած է ակնառու պատկերավոր հիշողությունը (հատկապես զարգացած է նկարիչների մոտ):
    Լսողական հիշողությունը, որը հատկապես լավ է արտահայտված երաժիշտների մոտ:
    Համի ու հոտի հիշողությունը, որ զարգացած է համտեսների մոտ:
    Մեխանիկական հիշողությունը հիմնվում է միևնույն նյութի կրկնության (անգիր սովորելու) վրա. զարգացած է ասմունքողների, դերասանների մոտ:
    Հուզական հիշողություն, որը հիմնականում կապված է տարբեր հույզերի (հաճույք, տխրություն, վախ և այլն) մտապահման ու վերարտադրման հետ:
    Տրամաբանական հիշողություն, երբ նյութի վերարտադրումն արտահայտվում է դատողությունների միջոցով: Հիշողության այս ձևը սերտորեն կապված է մարդու տարիքային և իմացական, բանական զարգացման հետ:
    Գիտության ժամանակակից տվյալներով լուրջ նշանակություն է տրվում հիշողության կենսաքիմիական տեսությանը, որտեղ հիմնական դերը վերագրվում է ռիբոնուկլեինաթթվին: Նյարդային բջիջներում կենսաէլեկտրական հոսանքների ազդեցության տակ կուտակված ՌՆԹ-ի օգնությամբ ինֆորմացիաները ծածկագրվում են՝ կարճատև հիշողությունից վերածվելով երկարատևի:
    Գոյություն ունի հիշողության երկու ձև՝ կարճատև և տևական: Կարճատև հիշողության դեպքում մտապահման տևողությունը կազմում է մի քանի վայրկյանից մինչև մեկ ժամ: Տևական հիշողությունն ավելի կայուն է, երբ ընկալված ինֆորմացիան կարող է մնալ շատ երկար, ընդհուպ նույնիսկ ողջ կյանքում:

    Մի քանի ավելացում իմ կողմից: Այդ «ժամանակակիցը» 1994 թիվն է: Հին տեսությանը հակասող որևէ նոր բան չեմ նկատել, որ հայտնաբերվել է: Պարզապես նորը պետք է որ ավելի կատարելագործված ու հաստատված հինը լինի: Երբ գնամ գրադարան, կփորձեմ այնտեղից ավելի նոր տեղեկություններ բերել:
    Այստեղ ամեն ինչ շատ համառոտ է տրված: Բացի կարճատև ու երկարատև հիշողությունից, հիշողության այլ տեսակներ էլ կան: Դրանց մասին էլ կգեմ:
    Մեկ էլ հույս ունեմ պարզ է, թե ինչ է ռիբոնուկլեինաթթուն:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (28.07.2010)

  4. #3
    Մշտական անդամ emo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia,
    Տարիք
    32
    Գրառումներ
    170
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիշողություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Գիտության ժամանակակից տվյալներով լուրջ նշանակություն է տրվում հիշողության կենսաքիմիական տեսությանը, որտեղ հիմնական դերը վերագրվում է ռիբոնուկլեինաթթվին: Նյարդային բջիջներում կենսաէլեկտրական հոսանքների ազդեցության տակ կուտակված ՌՆԹ-ի օգնությամբ ինֆորմացիաները ծածկագրվում են՝ կարճատև հիշողությունից վերածվելով երկարատևի:
    Հետաքրքիր էր: Փաստորեն այնքան էլ հեշտ չի մի բան լավ մտապահել ու դրա համար մի քանի փուլերից կազմված պրոցես է կատարվում:
    Նյարդային բջիջներում կենսաէլեկտրական հոսանքների ազդեցության տակ կուտակված ՌՆԹ-ի օգնությամբ ինֆորմացիաները ծածկագրվում են՝ կարճատև հիշողությունից վերածվելով երկարատևի:
    Իսկ ոնցա լինում,որ այդ ծածկագրված ինֆորմացիան մոռացվում է ?
    Այսինքն կա ժամանակի ինչ որ չափ,որ եթե այդքան ժամանակ չես դիմում տվյալ հիշողությանը,այն համարվում է ոչ պետքական ,այդ տեղն «ազատվում է» և կարելի է ուրիշ բան հիշել այդ տեղում,կամ ընդմիշտ անհետանում է:
    Մի գուցե կախված է այն բանից,երբ կարճատև հիշողությունը վերածվում է երկարատևի,
    թե ինչպիսի «ամրությամբա » է կատարվել այդ պրոցեսը ? ( )

  5. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,976
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիշողություն

    Իսկ ոնցա լինում,որ այդ ծածկագրված ինֆորմացիան մոռացվում է ?
    Հաստատ չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ «չօգտագործվող» ՌՆԹ-ն պարզապես քայքայվում է, «տեղ ազատում» նոր ՌՆԹ-ի համար:

    Մի գուցե կախված է այն բանից,երբ կարճատև հիշողությունը վերածվում է երկարատևի,
    թե ինչպիսի «ամրությամբա » է կատարվել այդ պրոցեսը ?
    Այս հարցն ինձ էլ է հետաքրքրում: Կարծում եմ, որ ՌՆԹ-ն դեր ունի միայն երկարատև հիշողության ձևավորման ժամանակ, իսկ կարճատևի մեխանիզմն ուրիշ է, որովհետև չեմ կարծում, թե վայրկյանների ընթացքում հասցնի ՌՆԹ-ի մոլեկուլ սինթեզվի: Երբ գտնեմ պատասխանը, կգրեմ

  6. #5
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիշողություն

    Ժողովուրդ Էս Վերջերս Հիշողությունս ինչոր լավ չի
    Հեռախոսիս Հիշեցումները որ չլինեն կորած եմ … Հետո քննություններին էլ նենց չեմ կարողանում պատրաստվեմ ոնց որ են Ջահել վախտերս ինչ խորհուրդ կտաք ի՞նչպես ազատենք/Բարելավենք/ուժեղացնենք/լավացնենք Հիշուղությունը
    Loading your personal settings....

  7. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,976
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիշողություն

    Հիշողությունը լավացնելու բազմաթիվ վարժություններ կան, որոնք, իմ կարծիքով, պարզապես ժամանակի կորուստ են: Իհարկե, շատ ճիշտ է, եթե երեխաների հիշողությունը մարզում են դեռ փոքրուց (ինչպես իմ մայրն է արել, և դրա համար անչափ շնորհակալ եմ), բայց մեծ տարիքում և՛ բարդ է, և՛ աշխատատար:
    Դրա համար պարզապես խորհուրդ կտայի հանգստանալ… Մաքուր օդում շատ լինել, գիշերը բավարար չափով քնել, առավոտները մեղր ուտել (եթե, իհարկե, ալերգիա չունես):

  8. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,933
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիշողություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշողությունը լավացնելու բազմաթիվ վարժություններ կան, որոնք, իմ կարծիքով, պարզապես ժամանակի կորուստ են: Իհարկե, շատ ճիշտ է, եթե երեխաների հիշողությունը մարզում են դեռ փոքրուց (ինչպես իմ մայրն է արել, և դրա համար անչափ շնորհակալ եմ), բայց մեծ տարիքում և՛ բարդ է, և՛ աշխատատար:
    Դրա համար պարզապես խորհուրդ կտայի հանգստանալ… Մաքուր օդում շատ լինել, գիշերը բավարար չափով քնել, առավոտները մեղր ուտել (եթե, իհարկե, ալերգիա չունես):
    Բյուր, ամենակարևորը չասեցիր՝ հարկավոր է համակարգչի դիմաց քիչ նստել։ Ե՛վ սեփական, և՛ բազմաթիվ այլ մարդկանց փորձից կարող եմ ասել, որ համակարգչի առջև նստելը խիստ բացասական է ազդում հիշողության վրա...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #8
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիշողություն

    առավոտները մեղր ուտել (եթե, իհարկե, ալերգիա չունես):
    Հետաքրքիր է բայց փաստ Քաղցր շատ եմ սիրում Նայց կոնկրետ մեղր տանել չեմ կարողանում երևի մեղրը փոխարինեմ մի այլ քաղցր բանով

    Բյուր, ամենակարևորը չասեցիր՝ հարկավոր է համակարգչի դիմաց քիչ նստել։ Ե՛վ սեփական, և՛ բազմաթիվ այլ մարդկանց փորձից կարող եմ ասել, որ համակարգչի առջև նստելը խիստ բացասական է ազդում հիշողության վրա...
    Հաա Ճիշտ ես ասում ես սէլ եմ նկատել, բայց ինչոր չի ստացվում հեռու մնալ
    Loading your personal settings....

  10. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,976
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիշողություն

    Բյուր, ամենակարևորը չասեցիր՝ հարկավոր է համակարգչի դիմաց քիչ նստել։ Ե՛վ սեփական, և՛ բազմաթիվ այլ մարդկանց փորձից կարող եմ ասել, որ համակարգչի առջև նստելը խիստ բացասական է ազդում հիշողության վրա...
    Համակարգչից ճիշտ օգտվելու դեպքում հիշողությունը ոչ մի վնաս էլ չի կրի

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (28.07.2010)

  12. #10
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիշողություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Համակարգչից ճիշտ օգտվելու դեպքում հիշողությունը ոչ մի վնաս էլ չի կրի
    Ճիշտ օգտվելը ո՞րնա որ
    Loading your personal settings....

  13. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,976
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիշողություն

    Մոտավորապես սենց
    Ու էլ օֆֆտոպ մի արա

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հիշողություն
    Հեղինակ՝ Progart, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 10.07.2017, 22:03
  2. բջջային հիշողություն կամ այսպես կոչված клеточная память
    Հեղինակ՝ affectionate, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 29.01.2016, 00:18
  3. Գենետիկ հիշողություն
    Հեղինակ՝ Lanterfant, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 24.03.2014, 14:06
  4. Քայլող հիշողություն
    Հեղինակ՝ Մինա, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 14.02.2014, 19:57
  5. Հիշողություն նախորդ կյանքից
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 02.06.2009, 02:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •