Ես 4 տարի աշխատել եմ պրովայդերական ընկերությունում, ու ինձ շատ լավ հայտնի է, թե ինչպես եք կարողանում տրամադրել այդ "էժան" կապը
Օրինակ, մեզնից "շենքի պրովայդերները" վերցնում էին 256 կամ 512 kbps ու բաժանում չասեմ, թե քանի հոգու մեջ
Հարցը մենակ էժանությունը չի ախր.. մենք օրինակ, մարդկանց կարող էինք "լցնել" այնպիսի խմբերի մեջ, որտեղ իրար կգզզեին մի 10-12 հոգի, ամեն մեկը կվճարեր ասենք 8000, կխոստանայինք 256, բայց բոլորը կլցվեին ընդամենը 1 հատ 256-ի մեջ, անունն էլ կդնեինք shared ... ու բողոքների դեպքում կասեինք, որ դա երաշխավորված չի, և կապը այդքան դանդաղ չի, օրվա պիկ ժամ ա, և այլն.... Ներկա գներով անհնար ա քո նշած գներով ապահովել ասենք 256 kbps 20 տոկոս կորստով: Ինձ խփեն, չեմ հավատա. Icon, Xternet, Cornet և այլ հայտնի ֆիրամները 256 տալիս են միջինը 12000-15000 դրամով.. Արմենտելը, Ֆայբերնետն ու ADC-ն էլ չեն կարող էժան ու որակյալ կապ տալ հիմա, որովհետև ինքնարժեքը դեռևս թույլ չի տալիս... պրովայդերները համարյա 0-ով են աշխատում:
Էջանիշներ