Անվճար փորձնական շրջան, անվճար տեղադրում, 256/256 սիմետրիկ կապ 10.000-ով, մի քիչ տարoրինակա![]()
Անվճար փորձնական շրջան, անվճար տեղադրում, 256/256 սիմետրիկ կապ 10.000-ով, մի քիչ տարoրինակա![]()
Մի քիչ ավելի մանրամասն էլի![]()
Անվճար տեղադրու՞մ![]()
Հա, համ անվճար տեղադրում ա, համ մի ամիս անվճար փորձնական օգտագործում ես, եթե դուրդ գալիս ա, պայմանագիր ես կնքում արդեն![]()
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
256-ը 10000-ո՞վ:հետաքրքրեց...
Աջափնյակում կապ տալիս ե՞ն:
Հիմա գոհ ենք, բայց դե դեռ քիչ բաժանորդ ունի դրանից ա երևի, իմ կարծիքով բոլոր կապերի նման, արդեն որ շատ բաժանորդներ ունենա, կապը կթուլանա:Եսիմ...
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Էդ փորձնականը լրիվ անիմաստ բան ա: Պարզ չի՞ որ փորձնականի ժամանակ արագ կապ կտան անկախ նրանից, թե հետո ինչ կապ են տալու:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
128-ից մինչև 2 mbit են տալիս, հետաքրքիրա փորձնականի ժամանակ որ արագությունը կլնի:
Փաստորեն FastClick-ը ADC(Armenian Datacom Company)-ինն ա:
ADC-ն ներկայացրել է նոր Fastclick ծառայությունը //05.10.2009
Երեւան /Մեդիամաքս/. Armenian Datacom Company-ն (ADC) ներկայացրել է նոր Fastclick ծառայությունը, որը թույլ է տալիս ինտերնետին միանալ էլեկտրական հոսանքի սովորական վարդակների միջոցով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ADC կոմերցիոն տնօրեն Ավետիք Քալանթարյանը տեղեկացրել է, որ ընկերությունը շենքերում հատուկ օպտիկամանրաթելային մալուխ է անցկացնում, տեղադրում է իր սարքավորումները բաշխիչ էլեկտրական գծերի վրա, իսկ օգտագործողը հատուկ մոդեմը միացնելով վարդակին եւ համակարգչին` ստանում է լայնաշերտ ինտերնետին միանալու հնարավորություն:
Այս ծառայության սակագները սկսվում են ամսական 8000 դրամից: Միացման վճարը` սկսած 18 հազար դրամից (որից 8000 դրամը ծառայության օգտագործման առաջին ամսվա ընթացքում վճարվող գումարն է):
Ընկերության կոմերցիոն տնօրենի խոսքերով, ներկայումս Fastclick ծառայությունը թեստային ռեժիմով տրամադրվում է Երեւանի երեք բնակավայրերում` Ամիրյան եւ Զաքյան փողոցների խաչմերուկում, Մերգելյանի անվան ինտիտուտին հարող Արամ Խաչատուրյանի փողոցի հատվածում ու Դավիթաշեն թաղամասի 4-րդ հատվածում: «Այս ծառայությանը միացել են արդեն 190 բնակարաններ», - ասել է Ավետիք Քալանթարյանը` նշելով, որ քաղաքում ծառայության տարածման արագությունը կախված է պահանջարկից:
ADC կոմերցիան տնօրենը տեղեկացրել է, որ մոտ ապագայում ընկերությունը կնախաձեռնի տվյալ ծառայությունը գովազդող խոշոր մարքեթինգային արշավ` նշելով, որ ինտերնետին միանալու ցանկացողները կարող են գրանցվել www.fastclick.am ինտերնետային կայքում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ