User Tag List

Էջ 33 33-ից ԱռաջինԱռաջին ... 232930313233
Ցույց են տրվում 481 համարից մինչև 492 համարի արդյունքները՝ ընդհանուր 492 հատից

Թեմա: Սերժ Սարգսյանի ուղևորությունը

  1. #481
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամ ապեր, keep it simple ես լինեի հրաժարական կտայի մի պարզ պատճառով… այս պարագային ինճ էլ անի սխալ է… ստորագրի սխալ է, չստորագրի էլի սխալ…
    Ինչ որ ասում ես հասկանալի է, ընդունելի է և էջերով արդեն խոսվել է...Իմ առաջարկը այն էր որ ուղղակի անընդհատ նույն կետին խբելուց շեղվենք: Շատ չգրեմ մեծ ախպեր ուղղակի մի հարց եմ տալիս : Ասում ես Սերժին կստիպեն որ ստորագրի արձանագրությունները, հարցնում եմ ինչի պետք է ստիպեն չէ որ դու էլ ես ասում որ թուրքերը սահման բացելը կապում են Ղարաբաղի հարցի հետ, որը ավելի շուտ է լուծվելու քան սահման բացելը?

    P.S. Ապեր մի գերագնհատի մեչշր ազգին էլի, ոչ մի արյունալի բան չի լիենլու...Ինչու? Սերժը ՏՎ-ով համայն աշխարհին ասեց որ Մեդևդևը իրան ստիպել ա որ համաձայնվի մադրիդյան սկզբունքնների առաջին կետի պայմաններին: Առաջին կետը տարածքնները հանձնել ա...Դու տեսար որ մի հոգի Հայաստանում արձագանքի էտ ասածին: Ապեր էտ տարածքններում մարդ էլ չկա համարյա...
    Վերջին խմբագրող՝ Rammer: 09.10.2009, 08:48:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #482
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2009
    Գրառումներ
    205
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Բարիօր ժող.

    1-ին անգամ եմ ստեղ գրում, չնայած մի քանի օր է կարդւմ եմ.
    Վոտքս խերով լինի էս ֆոռումում.

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆիստո, մենք միայն ՍՍ չենք նավսում: ԼՏՊ, դաշնակ, հենց մելը մի բան անում է, առաջին հերփին սկսում ենք կասկածամիտ նավսից:
    Ճիշտ ես, ու սա ունի միանշանակ բացատրություն. Մեր` հայերիս նախնիների մեջ "քցքղ" ու ծախվող առաջնորդները սովորականից շատ են եղել...

  4. #483
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Այվազյանը դաշնակցության մասին երեկ

    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ribelle (24.10.2009)

  6. #484
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ որ ասում ես հասկանալի է, ընդունելի է և էջերով արդեն խոսվել է...Իմ առաջարկը այն էր որ ուղղակի անընդհատ նույն կետին խբելուց շեղվենք: Շատ չգրեմ մեծ ախպեր ուղղակի մի հարց եմ տալիս : Ասում ես Սերժին կստիպեն որ ստորագրի արձանագրությունները, հարցնում եմ ինչի պետք է ստիպեն չէ որ դու էլ ես ասում որ թուրքերը սահման բացելը կապում են Ղարաբաղի հարցի հետ, որը ավելի շուտ է լուծվելու քան սահման բացելը?

    P.S. Ապեր մի գերագնհատի մեչշր ազգին էլի, ոչ մի արյունալի բան չի լիենլու...Ինչու? Սերժը ՏՎ-ով համայն աշխարհին ասեց որ Մեդևդևը իրան ստիպել ա որ համաձայնվի մադրիդյան սկզբունքնների առաջին կետի պայմաններին: Առաջին կետը տարածքնները հանձնել ա...Դու տեսար որ մի հոգի Հայաստանում արձագանքի էտ ասածին: Ապեր էտ տարածքններում մարդ էլ չկա համարյա...
    կարծում եմ ենթահանձնախումբը, սահմաններն ու ղարաբաղը զուգահեռաբար են լինելու որ մեկը մեկին վերահսկի … հիմնականում լծակները մեզ վրա ազդելու համար են, որովհետև սահմանի բացումը մեզ ավելի է պետք քան Թուրքիային, իսկ հողերը ադրբեջանի համար ավելի բարոյական/սմվոլիկ նշանակություն ունի, քանի որ նրանց էկոնոմիկան լրիվ ուրիշ ֆակտորի վրա է հիմնված…իհարկե սահմանների բացումից ադրբեջանն էլ կշահի, բայց նրանց համար դա այնքան էլ կենսական չէ ինչքան մեզ համար …

    մի բան հստակ է որ Սերժի գահին մնալը մեզ համարյա լուծում չի թողնում եթե իհարկե կան այնպիսի ֆակտորներ որոնց մասին չգիտենք ու դրանք դրական են մեզ համար… Մեդվեդևին դիմելն անիմաստ է քանի որ մենք նրան առաջարկելու շատ բան չունենք, նամանավանդ որ սահմանի բացումը ռուսներին էլ ա ձեռ տալիս…

    հարցի լուծում երևի հնարավոր լինի Ղարաբաղից, երբ նրանք ոտքի կանգնեն ու Ղարաբաղի հարցի լուծման հունը փորձեն փոխել… աբսուրդ բան եմ ասում երևի, բայց դե հագուցալուծման համար մեր ալտերնատիվներն էնքան էլ շատ չեն…

  7. #485
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    կարծում եմ ենթահանձնախումբը, սահմաններն ու ղարաբաղը զուգահեռաբար են լինելու որ մեկը մեկին վերահսկի … հիմնականում լծակները մեզ վրա ազդելու համար են, որովհետև սահմանի բացումը մեզ ավելի է պետք քան Թուրքիային, իսկ հողերը ադրբեջանի համար ավելի բարոյական/սմվոլիկ նշանակություն ունի, քանի որ նրանց էկոնոմիկան լրիվ ուրիշ ֆակտորի վրա է հիմնված…իհարկե սահմանների բացումից ադրբեջանն էլ կշահի, բայց նրանց համար դա այնքան էլ կենսական չէ ինչքան մեզ համար …

    մի բան հստակ է որ Սերժի գահին մնալը մեզ համարյա լուծում չի թողնում եթե իհարկե կան այնպիսի ֆակտորներ որոնց մասին չգիտենք ու դրանք դրական են մեզ համար… Մեդվեդևին դիմելն անիմաստ է քանի որ մենք նրան առաջարկելու շատ բան չունենք, նամանավանդ որ սահմանի բացումը ռուսներին էլ ա ձեռ տալիս…

    հարցի լուծում երևի հնարավոր լինի Ղարաբաղից, երբ նրանք ոտքի կանգնեն ու Ղարաբաղի հարցի լուծման հունը փորձեն փոխել… աբսուրդ բան եմ ասում երևի, բայց դե հագուցալուծման համար մեր ալտերնատիվներն էնքան էլ շատ չեն…
    Սահմանի բացումը ձեռնտու է բոլորին: Բայց իմ կարծքիով ամենձեռնտուն ԱՄՆ-ին է և դրա համար էլ տենց լուրջ ում եծ գործարքի գնաց Ռուսաստանի հետ...Իսկ վերահսկելու մասը լավ չհասկացա: Հայաստանին վերահսկեն? Ախր վերահասկելու բան չկա, ամեն ինչ էտ առումով արված վերջացած է...Ես Մեդևդեվին դիմալի որ ասում եմ այն առումով որ մենք էս պահին ինքուրույն խաղին չենք մասնակցում և ցանկացած հարց միշտ առաջինը իրենց հետ պետք է համաձայնեցվի և այլ տարեբարկ չկա էլ...Իսկ Սերժի գահից հեռանալաը ինչ հարցա լուծում որ? Կոգրեսի բոլոր լիդերններին համարյա էտ հարցը տվել եմ: Որ Լևոնը ասում է Սերժը հրաժարական տա ու հնարավոր է իրավիճակը փոխել այս պահին, բայց ոնց չասեց միտինգի ժամանակ: ԵՎ ոչ մեկ չասեց ու տենց տարբերակ չկա էլ...Եթե կա լսում եմ ուշադիր...
    Այն ինչ մենք հիմա կարող ենք անել, դա նվազագույն կորուստենով այս գլոբալ խաղից դուրս գալն է...Մի կետը որ կարելի նվազեցնել դա արդեն նշեցի ցեղասպանության հարցի պահելն է: Եթե Սերժը կամ ընդիմությունը կարողացան ցույց տալ, հիմնավորել որ առանց դրա էլ Թուրքաին սահմանը կբացի ուրեմն կարելի է այդ կետը հանել...Հայաստանը վերհսկամն կարիք չունի, քանի որ ամեն ինչ վերահսկվում և ղեկավարվում է Մոսկվայից...Իսկ Մոսկվան արդեն պայմանավորվել է որ սահմանը բացվելու: Սահմանը չբացելու տարբերակ չկա իմ կարծքիով: Ուղղակի առիթը բաց չի թողում Թուրքիան լրացուցիչ դիվիդենտններ քաղելու համար...
    Վերջին խմբագրող՝ Rammer: 09.10.2009, 10:19:

  8. #486
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվազյանը դաշնակցության մասին երեկ
    Ուհու, ուշադրություն դարձրեցի՞ր, որ վերջում Վահանը քաղաքավարի դեմագոգիայով պասլատ արեց Այվազյանի բոլոր առաջարկությունները։ Այվազյանը, ինչպես և շատ հայերս խոսում են մի բանի մասին որպես բացարձակ ճշմարտություն, առանց հետևողականության։ Դաշնակցությունը կապերը խզի իշխանության հե՞տ հրե՛ս…
    Si vis pacem, para bellum

  9. #487
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուհու, ուշադրություն դարձրեցի՞ր, որ վերջում Վահանը քաղաքավարի դեմագոգիայով պասլատ արեց Այվազյանի բոլոր առաջարկությունները։ Այվազյանը, ինչպես և շատ հայերս խոսում են մի բանի մասին որպես բացարձակ ճշմարտություն, առանց հետևողականության։ Դաշնակցությունը կապերը խզի իշխանության հե՞տ հրե՛ս…
    հաաա.. նույնիսկ այս պահը չի կարելի օգտագործել ազգի մեջ բաժանարար գծեր ստեղծելու համար: Բա տենաս որ պահն ա իրանց պետք ? Համ էլ ամեն նոր բաժանարար գիծը իրանց համար կոնկրետ դրամական արտահայտություն ունի: Բաժանարար գիծը հավասար է էսքան միլիոն դոլար երկամտի տարեկան կտրվածքով:

  10. #488
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Տրիբուն, ես խոսում եմ մեր քննարկման ձևի մասին, որը ոչ մի հույս չի թողնում ապրելու: Օրինակ՝ կետերով քննարկվում է փռոթոկոլը, վերլուծվում հնարավոր ապագա վտանգներն ու առավելությունները, ամեն մեկն իր կարծիքն է կազմում ու գնում հրապարակ ստորագրելու կամ՝ ոչ:
    Թե չէ՝ սաղ տականք, ծախեցինք, հանձնեցինք, կցեցինք, մորթելու են...
    Կարող ենք հանգիստ կրկնել, որ ես հիմար եմ, ես բոլորովին չեմ նեղանում, բայց ինձ դուր չի գալիս այս տրամադրությունը: Կարող եմ իհարկե ինքս հեռանալ, բայց իմացեք, որ այդպես միայն վնաս եք հասցնում ձեր սեփական մտքերին:

    Դուռակությունն իհարկե պատճառ է, և ոչ միայն առաջնորդների: Եվ ոչ միայն դուռակությունը: Ամենամեծ թերությունն ինձ թվում է մեր դարավոր անընդունակությունը՝ ճիշտ ինքնագնահատական գտնելու մեզ համար: Կամ թերագնահատում ենք մեզ ՝ դառնալով զրո, ստրուկ, կախված ուժեղ հոպարներից, կամ էլ գերագնահատում այն աստիճանի, որ զարմանում ենք ինչու աշխարհը մեր մասին չի խոսում:

    Պատկերացրու, որ այսպիսի ֆորումային լոկալ խոսակցություններում կարող է հիմք դրվել իրական գնահատականին, հավասարակշռությանը, ինքներս մեզ բոլոր կողմերից տեսնում ենք: Միայն լսելն է պակասում, էդ էլ կգա...

    Իսկ թուղթուգիր...մտքերի մատերիալիզացում էլ կա, հետաքրքիր բան է

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (09.10.2009)

  12. #489
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մի քանի օր առաջ, համ հաց էի ուտում համ հեռուստացույց նայում դրա համար չտպավորվոց մոտս, քանի որ հաց ուտելուց չեմ շեղվում, ինչ-որ մի պետության ազգային ժողովի նախագահի դեմ, եթե չեմ սխալվում, քրեական գործ էին հարուցել այն բանի համար, որ միջպետական հանդիպումների ժամանակ օգտվել է հյուրանոցներից, որոնց մեկ գիշերվա արժեքը մոտ հազար եվրո արժե: Հիմա պատկերացնենք թե ասենք ինչ փողեր են ծախսվում մեր ամենահասարակ չինովնիկի եվրոմիության կամ ասենք միջպետական հանդիպման գնալու համար:
    Իսկ հիմա նախագահը մի ամբողջ շքախմբով շրջում է աշխարհում:
    Ինչա ուզում ցույց տա իբր սփյուռքահայությանը ընդունում ու հարգումա՞ ,ուղղակի ողբալի է, ես կարծում եմ դա ավելի վիրավորական է քան հարգալից, եթե այդքան շահագրգռված էր ու սփյուռքի կարծիքը հաշվի առնող, թող պուտինի նման վիդեո կոնֆերանս կազմակերպեր, հիմա ինչ Պուտինն էլ դուրս գար ամբողջ աշխարհով ման գար, որ բոլոր ռուսազգիներին տեսնե՞ր ու հարցներ ինչ բողոքներ ունե՞ն: Ես կարծում եմ որ էս "մեղրամսի" վրա ծախսված պետբյուջեից հատկացված փողերով կարելի էր ավելի քան յոթ հազար աղետի գոտու բնակարան չունեցող ընտանիքներիղց գոնե մի քանիսին բնակարան տրամադրել, իմ կարծիքով ցանկացած սփյուռքահայ ավելի ուրախ կլիներ, քան որ ձևի համար գնացել են իբր իրենց հարգելու ու պատվելու
    Վերջին խմբագրող՝ keyboard: 09.10.2009, 14:40:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (09.10.2009), snow (09.10.2009), Tig (09.10.2009), Տատ (09.10.2009)

  14. #490
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Survi՞ver, թե՞ քաղաքացի


    ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի՝ մեր թերթին տված հարցազրույցում կա մի ճիշտ պնդում եւ մի սխալ: Ճիշտն այն է, որ եթե հայաստանյան հեռուստաընկերությունները հրահանգ չունեն թաքցնելու, թե ինչպես են Սփյուռքում ընդունում ՀՀ նախագահին, եւ դա անում են սեփական նախաձեռնությամբ, ապա դա արդեն արմատավորված վախ է, ինքնագրաքննություն, որն ավելի սարսափելի է, քան որեւէ արտաքին ճնշմանը տեղի տալը: Սխալն էլ այն է, որ, ըստ պարոն Հովհաննիսյանի, նախագահի համար միանգամայն անսպասելի էր Սփյուռքի նման վերաբերմունքը՝ հայ-թուրքական արձանագրությունների հանդեպ: Կարծում եմ՝ հասկանալու համար, որ սփյուռքահայերի մեծամասնության մոտեցումը հենց այդպիսին կլինի, հարկավոր չեն ոչ դեսպանների, ոչ սփյուռքի նախարարության, ոչ էլ, առավել եւս, լրտեսների զեկույցներ: Անհրաժեշտ են ընդամենը Սփյուռքի ձեւավորման եւ կենսագործունեության մասին դպրոցական մակարդակի գիտելիքներ, որոնք թե՛ նախագահը եւ թե՛ նրան ուղեկցողներն ունեն: Հետեւաբար, վստահ եմ, որ հայաստանյան պատվիրակության անդամները հանկարծակիի չեն եկել սփյուռքահայերի նման պահվածքից. հայրենի հողից կտրված մարդիկ կա՛մ պահպանում են իրենց ինքնությունը՝ երազելով այդ հողի մասին, կա՛մ էլ կորցնում են այդ ինքնությունը՝ ամբողջությամբ ձուլվելով իրենց երկրի մշակույթի մեջ: Օտար ափերում ապրող մեր հայրենակիցների համար «թուրք» բառը ոչ թե սոսկ էթնոսի անուն է, այլ հայհոյանք, բռնության, նենգության եւ վայրագության խորհրդանիշ: Եթե այդպես չլինի, սփյուռքահայը կդադարի այդպիսին լինելուց եւ կդառնա սովորական ֆրանսիացի, ամերիկացի եւ լիբանանցի՝ հայկական արմատներով: Դա ոչ լավ է, ոչ էլ վատ: Դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել:

    Ուրիշ հարց՝ արժե՞ արդյոք մազապուրծի (surviver-ի) այս հոգեբանությունը դնել պետական քաղաքականության հիմքում: Ինձ թվում է, դա քոչարյանական տասնամյակի ամենախոշոր սխալներից մեկն էր: Ավելին, այն մարդիկ, ովքեր այսօր հասկանում են, որ նման հոգեբանությամբ ապրելը սխալ է, չպիտի խորացնեն ժողովրդի բարդույթները՝ քաղաքական դիվիդենդներ շահելու համար: Ասելով՝ «արձանագրությունները ստորագրելուց հետո թուրքերը կլցվեն Հայաստան եւ բոլորին կկոտորեն»` դուք գուցե ձեռք կբերեք հերոս-հայրենասերի իմիջ, բայց էապես կթուլացնեք ձեր քաղաքացիների կամքը: Սփյուռքահայերն իրավունք ունեն կորցնելու իրականության զգացողությունը, մենք՝ ոչ, որովհետեւ մեր եղբայրներն ու քույրերը հայրենիքի մասին են երազում աշխատանքից ազատ ժամերին, եւ դա իրենց վրա հավելյալ պարտականություններ չի դնում: Իսկ մենք այդ, լավ թե վատ, հայրենիքում ապրում ենք ու պարտավոր ենք ապահովել մեր երեխաների բարեկեցությունն ու անվտանգությունը:

    ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    Լավ հոդված է:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (09.10.2009)

  16. #491
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մոդերատորական: Թեմայից դուրս գրառումները ջնջված են: Օֆտոպի հեղինակները ստացել են իրենց տուգանային միավորները: Ստաժավոր օֆտոպողները տուգանային միավորների հետ ստացել են նաև բոնուսներ, բնականաբար, տուգանային լրացուցիչ միավորների տեսքով:
    էսպես չի մնա

  17. #492
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    տո Սերժն էլ...

    Սերժ Սարգսյանի` ԼՂ-ում գտնվելու պատճառով երեկ փակվել էին Ստեփանակերտի մի շարք փողոցներ: Փողոցների փակմանը ակտիվ աջակցել էին Ղարաբաղի ոստիկանները, ովքեր հետեւում էին նաեւ, որ ոչ մեկը չանցնի արգելված գծից այնկողմ:

    Ականատեսները, սակայն, պատմում են, որ ոստիկանների այդ «աչալրջության» պատճառով երեկ կեսօրին միջադեպ է տեղի ունեցել իրավապահների եւ մի երիտասարդ ստեփանակերտցու միջեւ: Ըստ ականատեսների, երբ ոստիկաններից մեկը փակված փողոց մտնող քաղաքացուն արգելել է առաջ շարժվել` ասելով, թե այնտեղ գնալ չի կարելի, քանի որ Սերժ Սարգսյանն է եկել, քաղաքացին բորբոքված արձագանքել է. «Տո Սերժն էլ, Բակոն էլ...»: Ուշագրավն այն է, սակայն, որ ղարաբաղցի ոստիկանները դրանից հետո քաղաքացուն անզգույշ չեն քաշքշել, չեն էլ ձերբակալել: Նույնիսկ անհամաձայնության նշան ցույց չեն տվել:

    http://www.hzh.am/
    էսպեսի բաներ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.10.2009), Kuk (24.10.2009)

Էջ 33 33-ից ԱռաջինԱռաջին ... 232930313233

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սերժ Սարգսյանի ջերմ պաշտպանն եմ ես
    Հեղինակ՝ Harcaser, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 20.02.2012, 10:17
  2. Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակից մոնտաժված կադրեր
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.12.2009, 18:01
  3. Ի՞նչ կանեիք, եթե տասն օրով լինեիք Սերժ Սարգսյանի տեղը
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 19.11.2009, 17:58
  4. Սերժ Սարգսյանի աջակցման հանրահավաք
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 21.03.2008, 16:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •