ՍՓՅՈՒՌՔԻ «ՇԱՂԿԱՊՈՒՄԸ» ԿԱՅԱՑԵԼ Է
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության §թերեւս գլխավոր նպատակը Հայաստանի եւ Սփյուռքի է°լ ավելի ամուր շաղկապվելն է ու հայությանը ողջ աշխարհում միավորելը¦:
«ՉԻ» - Փայլուն միտք է: Հարց է ծագում` այդ այցի արդյունքում հաջողվե՞ց «շաղկապել» Հայաստանն ու Սփյուռքը, թե՞ հակառակը տեղի ունեցավ: Պետք է խոստովանել` հաջողվեց: Փաստն այն է, որ հայությունը ողջ աշխարհում իսկապես միավորվեց, ընդ որում` միավորվեց հենց Սերժ Սարգսյանին հայհոյելու հարցի շուրջ: Այսինքն, մեծ հաշվով, միավորումը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի շնորհիվ:
Կյանքում էլ է հաճախ այդպես լինում: Ասենք, երթուղայինում լիքը մարդիկ են խցկված, թշնամաբար նայում են իրար ու հրմշտում, եւ հանկարծ ներս է խցկվում հարբած մեկը եւ սկսում բարձրաձայն հայհոյել: Եվ ի՞նչ: Բոլորն իսկույն «միավորվում են», գոռգոռում նրա վրա եւ ի վերջո դուրս հրում երթուղայինից: Վերջ, «միավորումը» կայացած է. այդ մարդիկ արդեն ոչ թե սովորական ուղեւորներ են, այլ միասին ինչ-որ գործ արած, «շաղկապված» կոլեկտիվ: Բնականաբար, դրանից հետո այդ մարդն իրավունք ունի հայտարարել, թե իր նպատակը հենց երթուղայինի մարդկանց համախմբելն էր:
Էջանիշներ