Հայեր. Թուրքիայի սահմանի բացվել–չբացվելը ու Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը այս պահին ամենաշատը պետք է Սերժին ու իր թայֆային, իրենց եկամուտները կարգավորելու ու իշխանությունը պահելու համար։ Սա ընդհամենը իրենց բիզնես նախագիծն է։ Թուրքիայի սահմանի բացվելը այնքանով է ձեռնտու հայաստանի ժողովդրին, որ մի ինչ–որ ժամանակ էլ Հայաստանի սոցիալ–տնտեսական դրությունը շարունակվելու է նույն կերպ յոլա տարվել ավազակների կողմից, այսինքն սա Հայաստանի կառավարության ողորմելի ճիգերն են իբր փրկելու Հայաստանի չեղած տնտեսությունը։ Սակայն չեմ կարծում, որ Հայաստանի տնտեսությունը առանձնապես շահելու է սույն տգետների կողմից կառավարվելու դեպքում, քանի որ Հայաստանի տնտեսությունը վատ վիճակում է ոչ այն պատճառով, որ Թուրքիայի սահմանը փակ է, այլ հենց այն պատճառով, որ տգետ, սահմանափակ ու ագահ մարդիկ են կառավարում այս երկիրը։ Ի վերջո իրենք ընդհամենը շահում են թուրքական ապրանքների Վրաստանի տարածքով անցնելու ծախսերը, ու ես չեմ կարծում թե այդ ծախսերն են մեղավոր, որ Հայաստանի տնտեսությունը չի զարգանում, Հայաստանի կառավարությունը թերևս կարող էր հարկային քաղաքականությունը բարելավել, այդ խնդիրը մեղմացնելու համար, ինչը չի արվել, այսինքն պարզ է սրանց նպատակը՝ իշխանությունը ձգել ու շարունակել կթել բռի ու անգրագետ ձևերով։ Ուստի այս պարագայում անձամբ ինձ ավելի շատ ձեռնտու է ոչ թե Թուրքիայի սահմանի բացումը, այլ այս առիթով հնարավորինս Սերժին խրելը չորս կողմից, ես գերադասում եմ մեկ–երկու տարի տնտեսական ցնցում տանել, բայց այս տգետներից ազատվել, քան թե երկարատև յոլա գնալ մինչև վերջնական փլուզումը։ Առաջին դեպքում հույս կա երկիրը կարգավորելու, մարդկանց աշխատեցնելու ու ոտքի կանգնեցնելու, իսկ երկրորդ դեպքում ոչ մի բանի հույս չկա, անհուսալի կառավարությունը նույնն է թե ծակ տակով ու փտած առագաստով նավը օվկիանոսի մեջնտեղում։ Այնպես որ այս պահին սփյուռքահայերը Սերժին խրելով ուղղակիորեն սատարում են Հայաստանին, թեպետ մեծամասամբ անգիտակցորեն։
Էջանիշներ