Թուրքիայում նախաձեռնել են քարոզարշավ, որի միջոցով արտահայտելու են Բուրսայի քաղաքացիների մտահոգությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցի վերաբերյալ
«Մենք դեմ չենք Թուրքիա-Հայաստան խաղին: Սպորտը բարեկամական համագործակցության բեմահարթակ է նույնիսկ լարված հարաբերությունների մեջ գտնվող երկրների համար: Մենք ցանկանում ենք, որպեսզի այս խաղը բարեկամություն սերմանի մեր ազգերի միջև: Մեր մտավախությունները կապված չեն Հայաստանի ազգային հավաքականի հետ ևս: Մենք պարզապես չենք ցանկանում հյուրընկալել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին»,- նշել է Թուրքօղլուն:
Բուրսայի Kamu-Sen աշխատավորական միությունը նախաձեռնել է վերոնշյալ քարոզարշավը նախորդ շաբաթ. գրեթե երեք օրվա ընթացքում նրանք հավաքել են 50 հազ. ստորագրություն` ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցին Բուրսա: «Սա քաղաքացիական նախաձեռնություն է. սա Բուրսայի քաղաքացիների բողոքն է»,- հավելել է Սելջուլ Թուրքօղլուն:
Էջանիշներ