Կեղտոտ լվացք ասելով երևի ես մի բան եմ հասկանում, դու ուրիշ բան: Աչքիս դու հասկանում ես մեր արցունքներից ու փսլինքներից կեղտոտված թաշկինակը, որ իսկապես չափից ավելի շատ ենք հանում լույս աշխարհ, որ մեզ խղճան ու էդ խղճալու հետ միասին նաև արհամարհեն, իսկ իմ ասած կեղտոտ լվացքը շատ հաճախ հենց նույն օտար երկրներից (հիմնականում արևելքից) ներմուծված կայսերապետական կամ ավելի շուտ խանական սովորություններն են, որ փորձում են մեզ նմանների գլխին փաթաթեն, ու ժողովրդի մի հատվածն էլ ընդվզում ա ու ասում ա, որ չե՛նք թողնելու:
Ինչ վերաբերվում ա մեր իշխաններին, որ վազել են ու վազվզել, որ մի լավ նայես, կտեսնես, որ էսօր էլ վազում են. սրանցից փող են վերցնում, նրանցից հայրենիքը «ծախելու» գնով խոստումներ կորզում, որ սեփական ժողովրդին հպատակեցնեն: Չեմ ուզում պատմության մեջ շատ խորանամ, բայց Արշակ 2-րդին ծնկի բերեցին մեր սեփական իշխանիկները՝ առանց դրսի օգնության, ողջ-ողջ հանձնելով թշնամուն:
Ի դեպ նույն իշխանիկները (էն ժամանակվա) ոչ օգնության ձեռք մեկնեցին մենակ մնացած թագուհուն, ոչ զորք ուղարկեցին նրան փրկելու, ու դեռ մի բան էլ հրճվել էին, որովհետև իրենց պատկերացումներով թագուհին անբարո էր. Արշակը նրա երկրորդ ամուսինն էր: Ժողովուրդն էր, որ սգաց ու հերոսացրեց իր թագուհուն և վառ պահեց Արշակի հիշատակը:
Իմ պատկերացումներով Արշակը միակ դեմոկրատ թագավորն էր ու հենց դրանով էլ իր դեմը հանեց բոլոր իշխաններին: Սա էլ ա պատմություն:
Արշակին հավատարիմ մարդիկ չվազեցին Բյուզանդիաներ, թե եկեք պարսիկներից փրկեք: Ու սխալ էր:
Եթե չեմ սխալվում Արշակի գահակալության հիմքում էլի արյունն էր չէ? Բայց ոչ թե հասարական ժողովրդի, այլ հարազատի արյունը: Տղան էլ Բյուզանդիայում էր, Ներսեսը պատանդ էր Պատմոսում... Ինչ ուզեին Բյուզանդիայից:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Էջանիշներ