Վիշապ-ի խոսքերից
Ահա, իսկ որ Տոլստոյը մի քանի դաչաներ ունենար տարբեր տեղեր ու լեքսուսներ քշեր, վերջում էլ մեռներ չալաղաճ ուտելուց, ապա նրա խոսքերը ավելի արժեքավոր կլինեին հա՞ երևի։ Պատրիոտիզմը ազգային շահերի հետ պետք չի խառնել, դրանք տարբեր բաներ են։ Պատրիոտիզմը ենթադրում է հանուն ինչ–որ վերացական հայրենասիրության զոհաբերել նաև սեփական շահերը, որոնք թվում է, թե ազգային շահերի մասնիկ պիտի լինեին սոցիալ–տնտեսական, քաղաքական մի համակարգում, որը կոչվում է պետություն։ Ըստ այդմ էլ պատրիոտիզմը պարզապես վերածվում է գործիքի դեմագոգ իշխանությունների ձեռքին, որով դրանով սանձում ու ոնց ասես օգտագործում են հարիֆ քաղաքացիներին, արդյունքում ստացվում է, որ հայրենիքի շահերը դա մի խումբ կռուտոյ տղերքի շահերն են։ Եթե պետության նկատմամբ հարգանքն ու թասիբը դա երկրի կեղտերը այլազգիներից թաքցնելն է, ու նախագահին ծափ տալը (երբ թարսի պես նախագահն էլ ժողովրդի մեջ հայտնվում է միայն արտասահմանցիների ներկայությամբ,
հույսը դնելով ժողովդրի պատրիոտիզմի վրա, որ իրեն ծափ են տալու, իսկ առանձին ոչ մի կերպ ժողովդրին ռաստ չի գալիս), ապա դա ապուշ բան է, սովետական բարդույթ։ Իսկ իրական հայրենասեր եք, մի հատ էլ ձեռի հետ առանձին բռնացրեք այդ նախագահին ու մի կես բերան հարցրեք, թե պետության պահուստային ֆոնդը ու՞ր ա, ինչու՞ է միլիոնավոր դոլարներ արժեցած Հայաստանի ու Ղարաբաղի ճանապարհների ասֆալտը արդեն քանդվում, ու՞ր ա Սևանի հարակից շրջանների կանալիզացիայի կալեկտորը, որ պիտի արգելեր կեղտաջրերի հոսքը դեպի Սևան, ի՞նչ եղան Ատոմակայանի պարտքերը, որոնց համար Ատոմակայանը հավերժ տրվեց ռուսներին, էդ ոնց եղավ, որ Հայաստանի ու Ղարաբաղի բջջային կապի տեր ռուսները դարձան, էդ ո՞նց եղավ, որ Ռուսաստանը Հայաստանին վարկ ա տալիս արդեն Ռուսական ձեռնարկություններին օժանդակելու համար, բա ու՞ր ա անցնող տարվա բյուջեյով խոստացված տնտեսական աճը, ի՞նչ են եղել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» կոչվածից եկած վարկերը, ու տենց լիքը հարցեր, թե՞ սաղ լավ ա, պատիրոտիզմը թելադրում ա մենակ ծափ տալ ու հպարտանալ Հայաստանով ու հայ լինելու փաստով։
Էջանիշներ