Ուրեմն հիմա ոչ մեկին անհատապես չեմ կպնելու, էնպես որ խնդրում եմ ոչ մեկին չնեղանալ կամ չվրդովել: Ընդամենը խնդրին այլ կողմից նայելու տարբերակ եմ ցույց տալիս:
Ունենք Սերժ Սարգսյան, ով զավթել է նախագահի աթոռը, էդ ընթացքում Երևանի փողոցներում գնդակահարվել են առնվազն 10 հայ, 100-ավոր մարդիկ դարձել են քաղբանտարկյալ, հազարները հալածվել են և այլն: Այս մասին գիտեն բոլորը (այդ թվում թուրքերը): Հիմա ֆուտբոլի խաղ է: Թուրքը հեռուստացույց է նայում, ուղիղ եթեր: Տալիս են էդ նույն Սերժ Սարգսյանի անունը (ում մասին ինքը գիտի) ու հայերը... ծափ են տալիս: Թուրք հեռուստադիտողը մտածում ա. «Արա՛, սրանք եզ են, իրանց դրել բռնաբարել ա էս մարդը, սրանք ծափ են տալիս: Դզում ա: Գնամ մի քիչ էլ ես հետները սեքս անեմ, կարող ա ինձ էլ ծափ տան»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան, ո՞վ ասաց, որ թուրքերը գիտեն: Ես օրինակ չգիտեմ թե թուրքերը ոնց են իրենց նախագահին վերաբերվում, պարզապես չեմ հետաքրքրվել: Գուցե դու քաղաքականությանը ավելի մոտ կանգնած մարդ ես, դրա համար գիտես թե ով ում ոնց է վերաբերվում, սակայն նայիր իրավիճակին "կողքից":
Հենց իրավիճակին կողքից նայեցի, ասեցի
Ինձ հետաքրքրում է, թե ոնց իրան աթոռից կարելի ա հեռացնել ու լեգիտիմ մարդու բերել, այլ ոչ թե կողքից ինչ կմտածի թուրքը: Իսկ թուրքը էսքանն իմանալով մեր ծափը տեսնելիս միայն ու միայն կծաղրի ու կարհամարհի մեզ (ըստ արժանվույն): Իսկ եթե չիմանա ու տեսնի որ ծափ չեն տալիս, գոնե կմտածի որ պատճառ կա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չեմ հասկանում, ինչու՞ պիտի ծաղրի: Եթե պատասխան հանդիպման ժամանակ թուրքերը իրենց նախագահին բուռն ծափահարեն, ես դրանից հաստատ ինձ լավ չեմ զգա: Գուցե Գյուլը 100 հոգու է գնդակահարել, ես դրա մասին չգիտեմ: Իսկ այ եթե ծափ չտան, հակառակը, դուխս կբարձրանա:
Ես իմ արշինով չեմ չափում: Համոզված եմ` դուրս գամ, պատահական մարդկանց հարցնեմ, թե թուրքերը ոնց են վերաբերվում իրենց նախագահին, մեծ մասը կասի` չգիտեմ: Նույնը պիտի որ լինի իրենց մոտ:
Դուխս բարձրացնելու համար չեմ ծափ տալիս, իրենց դուխը չբարձրացնելու համար եմ ծափ տալիս![]()
Չուկ ջան, ես թեմայի առաջին գրառմանս մեջ ասացի, որ Սերժից զզվում եմ: Ինչու՞ պիտի ես նրա դուխը բարձրացնելու մասին մտածեմ: Ես իրերը իրենց անունով կոչեցի, պետք չէ դրանց "վերակոչել"Թուրքերի խնդալու պահով էլ արդեն ասացի կարծիքս, ես չեմ կարծում, որ նրանք այդքան լավ են տեղեկացված Հայաստանի ներքաղաքական իրավիճակից:
Ես գիտեմ, որ դու դրա համար ես արել, իսկ ես ասացի, թե հետևանքն ինչ է լինում:
Հայ հանդիսատեսը ծափ է տալիս բռնաբարիչ Սերժին, բարձրաանում է Սերժի դուխը, ծիծաղում է թուրք հանդիսատեսը:
Իսկ վերջին հաշվով թքած ունեմ թե թուրք հանդիսատեսն ինչ է մտածում, որտև ամոթ ու խայտառակություն եմ համարում էդ մարդուն ծափ տալը: Շատ տգեղ օրինակ բերեմ: Դա նույնն ա, որ հայրը երեխային բռնաբարի, երեխան հարևանի մոտ հոր ճակատը պաչի, որ հանկարծ հարևանը չհասկանա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հարց. կարո՞ղ եմ իմանալ ներկաներից, թե ինչն է ձեզ առավել վրդովեցնում հայ-թուրքական արձանագրություններում և ընհանրապես արտաքին քաղաքական զարգացումներում,,,, բայց խնրում եմ ասեք ինչն է ձեզ իրոք վրդովեցնում,,, այլ ոչ թե այն ինչը ձեզանից սպասում են լսել…
murmushka (06.10.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ