Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես ընդհանրապես արդեն վաղուց չեմ հասկանում, ինչու է մեզ խանգարում այդ հանձնաժողովը: Մենք ինչէ, կասկածու՞մ ենք վերջնական պատասխանին: Չէ՞ որ մենք գիտենք «ճշմարտությունը» և դա ոչ մի հանձնաժողով չի կարող շուռ տալ, նույնիսկ 100 տոկոս թուրքերից բաղկացած (իսկ դա այդպես չէ): Պարզապես նոր առիթ է՝ փաստարկներով ապացուցել պատմական փաստը:
Տրիբուն, դու ասում ես՝ թուրքերի կողմից եկեք նայենք...այո, հենց նրանց գուցե պետք է այդ հանձնաժողովի միջոցով իրենց ժողովրդին կամաց-կամաց հաշտեցնել ցեղասպանության մտքի հետ, զգուշությամբ մոտենալ եթե ոչ իսկույն ճանաչման, բայց գոնե չժխտման հարցին, որն իհարկե Թուրքիայի ոտքերին ծանր гиря-ի պես կապված է:

Սերժի այս տուրը բավականին անսպասելի, կասեի՝ քաջ քայլ էր: Նա իհարկե գիտեր այդ հիստերիկ պլակատների ու դիմավորման մասին, ու էլի գնաց:
Հիմա այդ քֆուրները մինչև հանդիպումներն էին, հետաքրքիր կլիներ լսել, ինչ էն ասում հետո: Համոզե՞ց:
Տատ ջան, մտքերդ առաջին հայացքից տրամաբանական են, միայն թե շատ շատ կասկածելիա որ թուրքական կառավարությունը այդ հանձնաժողովի միջոցով իրենց ժողովրդին կամաց-կամաց ուզում է հաշտեցնել ցեղասպանության մտքի հետ: Ավելի ճիշտ կասկածելի չի այլ ես համոզված եմ որ դա այդպես չի, նրանք ուղակի սարքում են իրենց հերթական խաղը: