Ես ընդհանրապես արդեն վաղուց չեմ հասկանում, ինչու է մեզ խանգարում այդ հանձնաժողովը: Մենք ինչէ, կասկածու՞մ ենք վերջնական պատասխանին: Չէ՞ որ մենք գիտենք «ճշմարտությունը» և դա ոչ մի հանձնաժողով չի կարող շուռ տալ, նույնիսկ 100 տոկոս թուրքերից բաղկացած (իսկ դա այդպես չէ): Պարզապես նոր առիթ է՝ փաստարկներով ապացուցել պատմական փաստը:պատմական հանձնաժողովի ստեղծումը
Տրիբուն, դու ասում ես՝ թուրքերի կողմից եկեք նայենք...այո, հենց նրանց գուցե պետք է այդ հանձնաժողովի միջոցով իրենց ժողովրդին կամաց-կամաց հաշտեցնել ցեղասպանության մտքի հետ, զգուշությամբ մոտենալ եթե ոչ իսկույն ճանաչման, բայց գոնե չժխտման հարցին, որն իհարկե Թուրքիայի ոտքերին ծանր гиря-ի պես կապված է:
Սերժի այս տուրը բավականին անսպասելի, կասեի՝ քաջ քայլ էր: Նա իհարկե գիտեր այդ հիստերիկ պլակատների ու դիմավորման մասին, ու էլի գնաց:
Հիմա այդ քֆուրները մինչև հանդիպումներն էին, հետաքրքիր կլիներ լսել, ինչ էն ասում հետո: Համոզե՞ց:
Աթեիստ (05.10.2009)
Տատ ջան, մտքերդ առաջին հայացքից տրամաբանական են, միայն թե շատ շատ կասկածելիա որ թուրքական կառավարությունը այդ հանձնաժողովի միջոցով իրենց ժողովրդին կամաց-կամաց ուզում է հաշտեցնել ցեղասպանության մտքի հետ: Ավելի ճիշտ կասկածելի չի այլ ես համոզված եմ որ դա այդպես չի, նրանք ուղակի սարքում են իրենց հերթական խաղը:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Սերժի երևի առաջին նախաձեռնությունն է, որին կողմ եմ:
Մի քանի օր առաջ կարդացի մի թերթում թուրքի խոսքերը, որ Թուրքիայում շատերն իսկապես չգիտեն, որ եղեռն եղել է:
Հիմա համեմատության համար պատկերացրեք, մենք թուրքին ասում ենք "մայրիկդ պոռնիկ է եղել", նա էլ ինքնըստինքյան դա հերքում է, ու հերքելու է այնքան, մինչև ֆոտոն դեմ չտանք:
Հիշեցնեմ, որ շատ թուրք մտավորականներ արդեն ընդունել են ցեղասպանության փաստը, որովեհտև նրանք գիտեն, իսկ շարքային թուրքը չգիտի ու չի ուզում պարզապես հավատալ: Ճիշտ այնպես ինչպես այսօր մեր բանակի սպաները չեն ուզում հավատալ, որ իրենց աշխատավերձերմ այդքան բարձրացրած ՍՍ-ն պատասխանատու է մարտի 1-ի համար:: Նրանց պետք է փաստերով ապացուցել:
Հանձնաժողովի նպատակը լինելու է հենց փաստերով ապացուցելը (ֆոտոն դեմ տալը):
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Իսկապես, շատ խելացի քաղաքական գործիչ է մեր սերյոժան, շա՛տ ճկուն դիվանագետ է. «հրա՜շք», կասեր Լևոնը:
Ուրեմն նրքն էնքան հարիֆ են, որ սերոժիկին ասում են՝ արի մեր ժողովրդին ճիշտը պատմի, թեչէ մենք ոնց կարանք համոզում-համոզում ենք, չեն հավատում, որ տենց տականքություններ ենք արել ժամանակին: Սեոժ ջան, արի, դու քո ձեռով արա էդ սուրբ գործը, լուսավորի ազգիս, մենք չենք կարում, դու խելացի տղա ես, դու կարաս:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ribelle (05.10.2009)
Թուրքիան մեզ շրջափակում է շփման գիծը փակելով 1993 թվականից, իսկ անկախ Հայսաստանի իշխանությունները ստալինա–բրեժնևյան ոճով շրջափակում է իր ժողովրդին ՝ զրկելով անաչառ լրատվությունից։
Մասնավորոպես՝ Փարիզում եղել է 250-300 ցուցարար (Հ1–ի տվյալով 70 հոգի),
Նյու Յորքում՝ 200-300 ցուցարար (Հ1–ի տվյալով X հոգի),
Լոս Անջելեսում՝ 12000-15000 ցուցարար (Հ1–ի տվյալով 600 հոգի),
ՎԵՐԱՑՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵՏՎԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ։
ԵԹԵ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ՝ ՆԱՅԵՔ ՈՒՂՒՂ ԵԹԵՐՈՒՄ։
http://shahbazyan.blogspot.com/2009/10/blog-post.html
կամ
http://www.horizonarmeniantv.com/
Մի հայի օրագիր ՝ http://shahbazyan.blogspot.com/
Տատ ջան, օրինակ մարտի 1-ի մասին էլ մենք գիտենք ճշմարտությունը, էս մեր շնորհքով կառավարությունը հանձաժողով ստեղծեց: Շուռ տվեցի՞ն պաշտոնական փաստաթղթերում: Անշուշտ: Իհարկե ճշմարտությունն էլի գիտենք, բայց այ փաստաթղթերում այլ բան է արտացոլված: Սրա մասին է խոսքը:
Իսկ թե ում տեսակետը կանցնի.. նայած ով ավելի ուժեղ կլինի: Ես ոնց նայում եմ, ՀՀ-ն շաաա՜տ թույլ ա: Հիմա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մէ աժիոտաժ, մէ լաց ու կոծ, ամա՜ն, արձանագրություններում ցեղասպանության ճանաչումը վտանգի տակ է դրված… էդ որ նույն խրթվիլակը Երևանում սեփական քաղաքացիներին է ծեծում ու գյուլլում, ձեն ծպտուն չկա, էդ որ Ղարաբաղի տարածքների բազար է գնում, էլի ձեն ծպտուն չկա, մենակ ցեղասպանությանը չկպնեն, էդի սրբություն ա։ Հողերս–մողերս… Է ոնց նախագահ է դարձել, էդպես էլ ներքին ու արտաքին քաղաքականություն է վարում, բա ի՞նչ էիք ուզում։ Էդպես էլ Ղարաբաղի հարցն է լուծելու, բա ի՞նչ պիտի անի։ Աղոթեք Աստծուն, որ առանց պատերազմի տակից դուրս կարողանա գալ ղումարբազը։ Իսկ Թուրքիայի սահմանի բաց լինել–չլինելը վերջին հաշվով լոլո է, Հայաստանի շուկան սենց թե ընենց թուրքական ապրանքներով հեղեղված է, ուղղակի Վրաստանի տարածքով անց կացնելու ծախսերը հիմա կմտնեն առևտրականների ու մեծ ախպերների գրպանը, մի քիչ էլ Հայաստանը յոլլա կգնա, Սերժն էլ կձգի իշխանության ժամկետները ևս մեկ ընտրություններ ու կանցնի էլ, եթե մինչև էդ հաջողվի ողջ մնալ։ Դրամատիկն այն է, որ Սերժի խաղերի ալիքի տակ հայերը էլի ծեծ են ուտում այս անգամ այլազգի ոստիկանների կողմից, այսինքն որտեղ Սերժը, էնտեղ ծեծ ու բռնություններ։
Si vis pacem, para bellum
Kuk (05.10.2009), Mephistopheles (05.10.2009), Norton (05.10.2009), Տրիբուն (05.10.2009), Քամի (05.10.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ