У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
Владимир Солоухин
Ոչ, համամիտ չեմ
Ինչ վերաբերվում է դժգոհություններին, ապա անշուշտ կլիներ: Բայց կարևորը, որ քաղաքականությունը ճիշտ լիներ: Նորմալ քաղաքական գործիչը միշտ էլ պատրաստ է դժգոհությունների ու չհասկացվածության: Բայց հրաժարականը դրա պատճառով չեղավ:
Ի դեպ Տեր-Պետրոսյանը շատ քայլեր է արել Հայաստան-Սփյուռք մերձեցման համար, ինչի առաջին դրսևորումներից մեկը ՀՀ արտ. գործ նախարարի պաշտոնում սփյուռքահայի (Րաֆֆի Հովհաննիսյանի) նշանակումն էր ու բավական արդյունքներ էլ եղել են: Ճիշտ է թերացումները շատ էին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
Владимир Солоухин
Դաշնակցությունը փակվել է, քանի որ այդ կուսակցության կառվարման մոդելը հակասության մեջ է եղել ՀՀ օրենքների հետ: ՀՅԴ-ին տրվել է հնարավորություն իր կառուցվածքը փոխելու ու օրենքներին համապատասխանացնելու: Փակվել է անօրինական լինելու պատճառով: Կառավարման ձևը փոխվելուց հետո բացվել է:
Հայաստան-Սփյուռք կապի հետ այս խնդիրը որևէ առնչություն չունի: Սա իրավական դաշտի խնդիր է:
Տեր-Պետրոսյանի հրաժարականին քո ասածը չի նպաստել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սակայն այս հարցին ես չեմ կարող պատասխանել ավելի լավ, քան արել է Տեր-Պետրոսյանը 11.01.2008թ. ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերը կարող եք ստուգել, ուսումնասիրելով արխիվները, պատմությունը.
ՍՈՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, «Մարդիկ» վերլուծական կենտրոն. – Իմ հարցը բխում է Ձեր ընտրած կարգախոսից. «Իմաստավորելով անցյալը՝ դեպի ապագա»։ Ձեր իշխանության տարիներին գործող քաղաքական ուժ է փակվել, եւ պատճառաբանությունները ծանրագույն մեղադրանքներ էին պարունակում` ահաբեկչություն, պետական անվտանգության սպառնալիքներ, նարկոբիզնես եւ այլն։ Իմաստավորե՞լ եք անցյալը այդ քաղաքական ուժի հետ կապված, թե՞, ինչպես քիչ առաջ նշեցիք, եթե նախագահն ամեն ինչ հիշի, այդ դեպքում նախագահ չի դառնա։ Ձեր հրաժարականի ելույթում Դուք նշել էիք, որ հրաժարականը ներկայացվել է հայտնի ուժերի կողմից, կարո՞ղ եք այսօր կոնկրետ նշել, ո՞ր հայտնի ուժերն էին դրանք։
Նախ՝ առաջին հարցի մասին. ես շատ սիրով դրան կպատասխանեմ։ Ինձ ներկայացվող ամենահիմնական մեղադրանքներից մեկն, իրոք, եղել է այն, որ իմ իշխանության օրոք կուսակցություն է փակվել, թերթեր են փակվել, դատավարություններ են տեղի ունեցել։ Ամեն ինչ ճիշտ է. փակվել են, դատավարություններ են տեղի ունեցել։ Սակայն այս փաստը դեռեւս հանցագործություն կամ ոճրագործություն չի նշանակում։ Պետք է պարզել, թե ինչի համար են փակվել, եւ օրենքո՞վ են փակվել, թե ոչ։ Աշխարհի բոլոր պետություններում կան օրենքներ կուսակցությունների գործունեության մասին, որտեղ նախատեսված են դեպքեր նրանց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ Շատ երկրներում այդ օրենքները նաեւ բազմիցս գործադրվել են, ինչպես Իսպանիայում, Ռուսաստանում եւ այլն։ Գերմանիայում ընդհանրապես արգելված է կոմունիստական կամ նացիստական գաղափարախոսություն կրող կուսակցությունների գործունեությունը։ Բայց ոչ ոքի մտքով չի անցնում ասել, թե դրանք ժողովրդավարական երկրներ չեն, կամ նրանց իշխանությունները հանցագործություն են կատարել։ Եթե կա օրենք, ուրեմն այն կարող է գործադրվել։ Հայաստանի օրենսդրությամբ եւս՝ եթե կուսակցությունը խախտում է օրենքը, կարող է փակվել։ Այստեղ տերմինների որոշ շփոթ էլ կա. Դաշնակցությունը չի փակվել, այլ ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է նրա գործունեությունը։ Տրվել է վեց ամիս ժամանակ՝ կուսակցության գործունեությունը Հայաստանի գործող օրենքին համապատասխանեցնելու համար։ Հարցը շատ պարզ էր. ըստ մեր օրենքի՝ կուսակցությունների ղեկավարությունը չի կարող կազմված լինել օտարերկրացիներից։ Դաշնակցության ղեկավար մարմինների՝ բյուրոյի եւ համագումարի մեծ մասը սփյուռքահայեր էին. սա էր խնդիրը։ Դատարանն այդ կուսակցությանը ո՛չ նարկոբիզնեսի, ո՛չ ահաբեկչության մեղադրանք չի ներկայացրել։ Չգիտես ինչու մարդիկ ակամա պատմությունը խառնում, շփոթում են, տպավորություն, մթնոլորտ ստեղծում եւ հետո վերագրումներ անում։ Դաշնակցությանը ներկայացվել է մեկ մեղադրանք` պահանջելով շտկել կանոնադրական անկարգությունը։ Նրա գործունեությունը նախ ժամանակավորապես դադարեցվել է նախագահի հրամանագրով, ապա՝ դատարանի որոշմամբ։ Իմ հրամանագրի գործողությունն, այդպիսով, տեւել է տասը-տասնհինգ օր։ Ես այդ իրավունքն ունեի. այդ ժամանակ թեեւ դեռեւս սահմանադրություն չկար, բայց կար Հայաստանի նախագահի մասին սահմանադրական օրենք։ Նախագահին տրված էր իրավունք՝ պետության համար վտանգ պարունակող իրադրություններում կիրառել սահմանադրական ազատությունների որոշ սահմանափակումներ։ Հրամանագրին, ինչպես ասվեց, հետեւել է երկրորդ իրավական ակտը՝ դատարանի վճիռը, որում կուսակցության առջեւ պահանջ է դրվել իր գործունեությունը վեց ամսվա ընթացքում համապատասխանեցնել Հայաստանի օրենքին։ Սակայն այդ պահանջը Դաշնակցության կողմից ժամանակին չի կատարվել։ 1997 թվականին ես ինքս արդեն, իմ անձնական նախաձեռնությամբ, բանակցություններ եմ սկսել Դաշնակցության հետ՝ այդ հարցը լուծելու համար։ Տեղի է ունեցել բանակցությունների երեք ռաունդ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Շուգարյանն իմ հանձնարարությամբ եւ իմ անունից դիմել է Դաշնակցության բյուրոյին՝ կուսակցությունը վերաբացելու վերաբերյալ բանակցություններ սկսելու առաջարկով։ Խնդրո առարկան եղել են ոչ թե քաղաքական հաճոյախոսությունները, այլ Դաշնակցության գործունեությունը Հայաստանում վերականգնելու իրավական լուծումները։ Բանակցությունների առաջին ռաունդն, այսպիսով, Վաշինգտոնում է տեղի ունեցել, երկրորդը` Երեւանում, որին մեր կողմից մասնակցել են Բաբկեն Արարքցյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Շահեն Կարամանուկյանը, իսկ երրորդը` Ամստերդամում, որը վարել է Ալեքսանդր Արզումանյանը։ Դժբախտաբար, իշխանափոխության պատճառով այդ գործընթացը չունեցավ իր ավարտը։ Բայց ես գտնում եմ, որ այն, վերջին հաշվով, ունեցավ իր արդյունքը։ Այսօր Դաշնակցությունը իր կանոնադրությունն իսկապես համապատասխանեցրել է Հայաստանի օրենքին։ Դա Գերագույն մարմնի ստեղծումն է, որը գոյություն չուներ Դաշնակցության 120 տարվա գործունեության մեջ։ Սա այն իրավական լուծումն էր, որ գտնվեց պետության եւ Դաշնակցության համատեղ ջանքերով՝ լուծում, որում մենք էլ ավանդ ունենք։ Ինչ վերաբերում է այն գնահատականներին եւ մեղադրանքներին, որոնք հնչել են մեր իշխանության եւ Դաշնակցության հարաբերությունների առնչությամբ, ապա դրանք զուտ քաղաքական հարթության վրա են։ Մինչդեռ խնդիրը պետք է դիտարկել իրավական հարթության վրա, քանի որ նախագահի հրամանագիրը եւ դատական վճիռները իրավական ակտեր են։ Ի դեպ, «Դրոյի» գործով դատավարության վերաբերյալ ասում են, թե դատարանը չապացուցեց Դաշնակցության մեղքը։ Դաշնակցության նկատմամբ թե՛ նախաքննությունը, թե՛ դատավարությունը որեւէ մեղադրանք չի ներկայացրել։ Մեղադրանքները ներկայացվել են կոնկրետ անհատների նկատմամբ, կոնկրետ հանցագործությունների համար։ Դաշնակցության դատ չի եղել Հայաստանում։ Ուրեմն, քանի որ խոսքը վերաբերում է զուտ իրավական ակտերի, ապա դրանց օրինականության վերաբերյալ գոյություն ունեցող հարցերը պիտի լուծվեն միայնումիայն իրավական ճանապարհով։ Եթե մարդիկ գտնում են, որ դատարանի վճիռը սխալ էր, ուրեմն նորից պիտի դիմեն դատարան՝ վերանայման կամ արդարացման վճիռ ստանալու։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ես վերջերս եմ իմացել, որ Ռոբերտ Քոչարյանը չեղյալ է հայտարարել 1994 թվականի դեկտեմբերի իմ հրամանագիրը։ Բայց դրա կարիքը չկար։ Այդ հրամանագիրն ուժը կորցրած էր դատական վճռի կայացման պահից։ Այսինքն. ընդամենը տասնհինգ օր հետո այդ հրամանագիրն այլեւս գործողության ուժ չուներ։ Իրավական հարթության վրա գտնվող ցանկացած հարցում (այդ թվում 96‑ի ընտրությունների վերաբերյալ) իմ մոտեցումն, ահա, սա է։ Իրավական խնդիրներին վերաբերող վեճերը հարթվում են բացառապես իրավական պրոցեսներով։ Եթե լինեն այդպիսի պրոցեսներ, միայն ուրախ կլինեմ։ Երկրորդ հարցի կապակցությամբ՝ կսպասեք իմ հուշերին։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Hay_XY (05.10.2009), Mephistopheles (05.10.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ