Եթե գաղափար չունես, չհամաձայնվել էլ չես կարող:
Իսկ ի՞նչ է ըստ քեզ նշանակում քաղ. բանտարկյալ: Ձևակերպումը գիտե՞ս:
Ես ոչ համաձայն եմ, ոչ անհամաձայն:

Ի՞նչ ունենք: Տնտեսական ա՞ճ: Ծիծաղելի է: Դու Միջազգային արժույթային հիմնադրամի վիճակագրական տարեգրի Հայաստանի մասով էջի տվյալները գոնե մեկ անգամ ընթերցած կա՞ս: Տնտեսական աճ չի նշանակում տեխնոլոգիաների համաշխարհային զարգացում: 3G ու արդեն նաև 4G բջջային հեռախոսներ ամեն երկրում էլ ունեն, DSL, ADSL, VDSL ու SDSL ինտերնետ էլ ունեն, նոր լվացքի մեքենաներ ունեն, home cinema-ներ ու «թազա» S-class-ի մերսեդեսներ ու A8 ու ամեն տեսակ նման այլ զհար ու զիբիլ էլ ունեն: Բայց տնտեսական աճ Հայաստանը չունի, եղբայր:
Բա քո կարծիքով ինչի են մարդիկ ուզում, որ սահմանը բացվի????? Հենց նրա համար, որ ամեն տեսակ զարթ ու զիբիլը էժան լինեն:

Ո՞ր իշխանությունը՝ էդ հանցագործ ու անգրագետների բազմությունը՞: Մուկը՞՝ նախկին խառատ ու խուլիգան, որ հիմա երկրորդ դեմքն ա մեր թշվառ երկրի, թե՞ Սերժը, որ առաջին թշնամին ա մեր ազգի, Բեգլարյանը՞, որ դատարկ իբր ժող. ավարտած (փողով առած դիպլոմով) քաղաքապետ ա, թե՞ Աշոտյանը, որ կրթության ու գիտության նախարար է, բայց ժամանակին իր դիպլոմայինը մեկ ուրիշն էր գրում: Չմանրանամ էլ դոդերի ու լիֆերի ու նման նստվածքային գոյացությունների բնութագրման մեջ:
Բա որ ընդիմությունը? Հիմա ես սկսեմ? Ավելի լավ ա քո ասած իշխանությունը (դու չափազանցրել էիր) քան ընդիմություն կոչվածը (էլ բերանս չբացեմ):

Անիմաստ է բան ասելը: Այսպես էլ բնութագրում ես բոլոր մնացած՝ քո կողմից իսկ բերված արգումենտները՝ անհիմն ու իրականությանը չհամապատասխանող:
Իմ բնութագրումները շատ էլ իրական են: Մեղավոր չեմ, որ ընդիմությունը կուրացրել ա շատերի աչքերը:

Ավելի կհիասթափվես, երբ վերջապես հասկանաս, թե ամեն տարի հավաքված 70 մլն. հիմնադրամը (սփյուռքի կողմից, որով գլուխ ենք գովում ամբողջ աշխարհում, թե մեր նման ազգ չկա՝ ռեկորդներ ենք խփում) ում գրպանն է գնում, որ իրականում ջառմի տակ մնացածների համար է մուծվում, որ դու էլ ստիպված ջառմի տակ ես մնացել:
Բա էտքան պահանջատեր են, թող մի հատ հարցնեն ուր ա գնում էտ փողերը? Կամ էլ հաստատ գիտես, որ ինչ որ մեկի գրպանն ա գնում?