Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Միանգամայն ճիշտ ես, մի տարբերությամբ:
Այս փաստաթղթերը լուծում են նաև ցեղասպանության հարցը, էսպես ասած, իսկ այդ հարցում Սփյուռքի կարծիքը (որտեղ շատերը հենց դրա հետևանքով են հայտնվել) անտեսելը մեղմ ասած անբարոյականություն է:
Ցեղասպանության հարցը ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծել, եղբայր, և որքան հասկանում եմ, Հայաստանը չի ասում, որ ցեղասպանություն չի եղել, նման բան չի էլ կարող երբևից է լինել, ամենածախված նախագահը չի կարող նման բան ասել, որովհետև հաջորդ օրը նույնիսկ ամենաանտարբեր հայը կարող է կյանքից զրկել նրան, այս հարցում ես հանգիստ եմ, չեմ կարծում որ ՍՍ-ն այդքան հիմար է, կամ հնարավոր է, որ աշխարհում նման հիմար լինի: