User Tag List

Էջ 1 33-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 492 հատից

Թեմա: Սերժ Սարգսյանի ուղևորությունը

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Այս մասին չէի կարող չգրել, քանի որ այն, թե ինչպես է տեղի ունեցածը մատուցվում ժողովրդին հեռուստատեսությամբ կամ մամուլով, ամենևին չի համապատասխանում իրականությանը: Իհարկե, իրականությունը յուրաքանչյուրս յուրովի է ընկալում, ըստ որի էլ ձևավորվում են կարծիքներ կամ համոզմունքներ:

    Ես կգրեմ իմ կարծիքի մասին:

    Ինքս բնակվում եմ Եվրոպայում: Հայաստանում լրագրողներն անհանգստանում են, թե ինչ են գրում եվրոպական թերթերը: Կարծում եմ՝ ոչ միայն լրագրողներին է հետաքրքրում այդ հարցն, այլ՝ բոլորին, ուստի և նրանց պատասխանել եմ, հիմա էլ ձեզ եմ պատասխանում: Կարճ ասեմ՝ չեն գրում: Որովհետև չեն գրել և չեն գրելու: Հայաստանն այլևս բացարձակ չի հետաքրքրում եվրոպական մամուլին: Շատ եվրոպացիներ (մեծամասնությունը) չգիտեն նույնիսկ՝ ինչ է Հայաստանը, ովքեր են հայերը: Ինչու՞: Այ այդ «ինչու»-ն մի հարթության վրա վերլուծելով՝ հնարավոր չէ պատասխան գտնել: Կան շատ արգումենտներ՝ սկսած հասարակությունների տարրական հետաքրքրություններից ու տեղեկացված լինելուց, չվերջացրած քաղաքական, տնտեսական և հակապետական-տնտեսական ու հակաժողովրդավար-տնտեսական շահադիտական կամ ոչ շահադիտական նկատառումներով կատարվող գործողություններով: Թվում է, թե բարդ միտք էր, բայց բարդ են հետևանքներն, իսկ միտքը պարզապես հասկանալ է պետք:

    Սերժ Սարգսյանի ուղևորության նպատակն ամենևին Եվրոպային, ԱՄՆ-ին կամ առհասարակ՝ ամբողջ աշխարհին իր՝ «ժողովրդասեր» կամ «ժողովրդավար» լինելու «փաստը» հրամցնելը չէ: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Եվրոպան ընդհանրապես հետաքրքրված չէ նրա «այցելություններով»: Նա իր ընտրություններից դեռ շատ առաջ, ինչպես նաև՝ ընթացքում ու դրանից հետո «կորցրած» (եթե կարելի է այդպես ասել, քանի որ չեղած բանը չեն կորցնում) հեղինակությունն է արդեն առնվազն 20 ամիս փորձում «վերականգնել»: Այլ կերպ ասած՝ հեղինակություն է փորձում ձեռք բերել, որպեսզի այն ամենն, ինչ ծրագրում է կատարել, չխոչընդոտվի կամ քարկոծվի առաջին հերթին՝ հայաստանաբնակ, և ապա նաև՝ եվրոպաբնակ հայերի կողմից:

    «Հ1» (կամ ավելի ճիշտ՝ «Ղ1») հեռուստաընկերությունն արդեն որքան ժամանակ է «ուղեղներ է լվանում»: Որոշ սահմանափակ ուղեղներ լվացվում են, որոշներն էլ՝ ավելի «կեղտոտվում»: Ինչևէ, պատահականություն չէ, որ այդ հեռուստաընկերության (և մնացած այլ «ժողովրդացավըտանեմ» հեռուստաընկերությունների) լրատվական միջոցները հայտնում են, որ նախ-ագահ Սարգսյանին ջերմ-ջերմ ընդունեցին Փարիզում:
    Այո, իրոք «ջերմ-ջերմ» ընդունեցին նրան: Պարզապես՝ մի քիչ շատ ջերմ՝ տաքացած, նույնիսկ՝ եռացած ու արդեն գրեթե գոլորշացած վիճակում ընդունեցին նրան, և ոչ թե՝ 90, (ինչպես, եթե կնկատեք՝ հաշվել էին ոմանք, ու նույնիսկ ոչ թե 100, այլ՝ հենց 90՝ 10-ի ճշտությամբ), այլ՝ 2000-3000 տաքարյուն ամբոխ (1000-ի ճշտությամբ՝ դժվար էր հաշվել):

    Իսկ Հայաստանում դիտում են «Ղ1» ու կարծիք կազմում (ոմանք), թե ցուցարարների մի «անկապ»՝ փոքր-մոքր բազմություն «պռոստը հավաքված ա էլէ, էլի»: Գումարած դրան՝ հեռուստատեսությամբ կարդում են Փարիզի և այլ երկրների հայ համայնքների «ղեկավարների» կամ «եսիմ ում» նամակները՝ հայաստանաբնակ հայերի մոտ տպավորություն ստեղծելու համար, թե իբր բոլոր սփյուռքահայերի անունից մի քանի անիմաստ ու անշուք դանդալոշներ ընդհանրացված ինչ-որ կարծիք են հայտնում:
    Ոչ, ոչ և ոչ: Նման բան չկա: Այնպես որ մի անհանգստացեք, խելացի հայեր: Նման հիպերտոնիկ ու պարոքսիզմալ ելույթներն ամենևին կարևոր չեն. դրանք մի կամ երկու մարդու կամ կենդանու կարծիքներ են, իսկ թե որ մի սահմանափակ ուղեղն այդ կարծիքով լվացվեց՝ ծախսելով այդքան միջոցներ, ուղևորություն և այլն, ոչինչ չի փոխում, քանի որ նման սահմանափակ ուղեղների միգրացիան «տախտակ» հարթությունից «չուգուն» հարթության, ոչ Սերժին է օգուտ տալու և ոչ էլ՝ մեզ վնաս:

    Ի՞նչ ասեմ: Բան չկա ասելու էլ: Դուք ասացեք:
    Վերջին խմբագրող՝ Hay_XY: 03.10.2009, 21:52:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (03.10.2009), Yellow Raven (04.10.2009)

  3. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մի քանի տեսակետ ունեմ այս հարցի շուրջ.

    1. իր այցելության պատճառը սփյուռքի <<կապերը քաշելն>> էր: Այսինքն՝ նպատակ ուներ անձամբ զրուցել հայ համայնքների /ի դեպ՝ ամենախոշոր համայնքների/ ղեկավարների հետ, որպեսզի հետագա հուզումները <<ճնշվեն>>: 90-ականների սկզբում, երբ կրկին Թուրքիայի հետ բանակցություններ էին ընթանում, Թուրքիայի պահանջներից մեկն էլ սփյուռքի հակաթուրքական գործունեությունը դադարեցնելն էր, բայց մերժվեց: Կարծում եմ, որ այս կետը էլի կա արձանագրությունում... հիմա նորից ուշադիր կկարդամ այն, եթե անգամ չլինի, ապա կամ գաղտնի ջենթլմենական համաձայնություն է կայացվել այս հարցով, կամ էլ բացի հրապարակված արձանագրություններից կա նաև գաղտնի ինչ-որ փաստաթուղթ:

    2. Հայաստանի ներսում տարվող քաղաքականության շարունակությունը Սփյուռքում... այսինքն՝ ինչպես այստեղ արհեստականորեն Դաշնակցությունը վեր է ածվել ընդդիմության, նույն կերպ արտասահմանում ընդդիմություն է Սփյուռքը: Սրանով արդեն լայն մասսաներին է ցույց տալիս այն, որ հայերը դեմ են արձանագրությունների ստորագրմանը... և տանել տապալման:

    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 03.10.2009, 22:00:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hay_XY (03.10.2009)

  5. #3
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Շատ լավ քայլ ա կատարել, ողջունում եմ:

  6. #4
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ քայլ ա կատարել, ողջունում եմ:
    ո՞վ, ե՞րբ, ինչ քայլ արեց մենք էլ չիմացանք ողջունեինք
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  7. #5
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ քայլ ա կատարել, ողջունում եմ:
    Հատկապես ո՞ր մասն ա դուրդ եկել: Քո կարծիքով ո՞րն է նպատակը:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #6
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    ո՞վ, ե՞րբ, ինչ քայլ արեց մենք էլ չիմացանք ողջունեինք
    Առաջին գրառումը կարդա:

    Հատկապես ո՞ր մասն ա դուրդ եկել: Քո կարծիքով ո՞րն է նպատակը:
    Մարդն ուզում ա մոտիկից տեսնի սփյուռքի արձագանքը: Մարդիկ, դու միշտ նախագահները քայլերի մեջ ինչ ֆանտազիա ասես չեք դնում, չնայած դրանք հաճախ լինում են պարզ քայլեր, մեդալ, մի կողմով:

  9. #7
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին գրառումը կարդա:
    ինքդ կարդացել ես՞՞՞՞՞՞, լուրջ լրիվ կարդացել ես՞
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (07.07.2010)

  11. #8
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    ինքդ կարդացել ես՞՞՞՞՞՞, լուրջ լրիվ կարդացել ես՞
    Լրիվ չէի կարդացել, բայց կարծում էի, թե ինչ ա գրել, սխալվեցի:

  12. #9
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին գրառումը կարդա:



    Մարդն ուզում ա մոտիկից տեսնի սփյուռքի արձագանքը: Մարդիկ, դու միշտ նախագահները քայլերի մեջ ինչ ֆանտազիա ասես չեք դնում, չնայած դրանք հաճախ լինում են պարզ քայլեր, մեդալ, մի կողմով:
    Իսկ իմ գրածների մեջ ի՞նչն էր ֆանտազիա... նույնիսկ էմոցիա չկար
    Սփյուռքի արձագանքը տեսնել պետք չէր Քաղաքական գործիչը պիտի կանխատեսեր

    Լավ, եկեք մեր տեսակետները գրենք, ոչ թե վիճենք:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    իմ կարծիքով սփյուռքի արձագանքից կերևա արդյոք սփյուռքն էլ հայաստանի պես կոռումպացված է թե ոչ… եթե Սերժի "համազգային" այցելությունը խայտառակ ձևով չտապալվի մշանակում է they're all in this together

    …համենայն դեպս Շառլ Ազնավուրի վարքն առայժմ դա է վկայում

  14. #11
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ կարծիքով սփյուռքի արձագանքից կերևա արդյոք սփյուռքն էլ հայաստանի պես կոռումպացված է թե ոչ… եթե Սերժի "համազգային" այցելությունը խայտառակ ձևով չտապալվի մշանակում է they're all in this together

    …համենայն դեպս Շառլ Ազնավուրի վարքն առայժմ դա է վկայում
    Միայն կխնդրեի այս կոնտեքստում «սփյուռք» բառի տակ նկատի չունենալ ամբողջ սփյուռքին, այլ՝ կոնկրետ մի քանի մարիոնետ-սփյուռիկների, որոնք ընդամենը մի քանի նախապես գրված նախադասություն արտասանողներ են, այդ թվում, որոշ առումով նաև՝ հարգարժան շանսոնյեն, ով ավելի լավ կլիներ չներկայանար բազմությանը երկու ծայրահեղ բևեռներից՝ իր իսկապես գեղեցիկ արվեստով և միաժամանակ այդքան անպատասխանատու քաղաքական գործունեությամբ:
    Վերջին խմբագրող՝ Hay_XY: 03.10.2009, 23:46:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քամի (03.10.2009)

  16. #12
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    36
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Դե պարզից էլ պարզ է, որ նախագահի այցելությունները զուտ աչքերներիս թոզ »փչելու համարա միայն, իսկ ինքը անելույա էն, ինչ արդեն վաղուց որոշելա:
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hay_XY (03.10.2009)

  18. #13
    Մշտական անդամ urartu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Գրառումներ
    341
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    գիտեք հոգնեցինք արդեն սփյուռքից, ետ ձեր ասած սփյուռքը մի քանի դաշնակ հնչակ է, որը շատ քիչ թիվ է կազմում, ընտեղ թեմաներից մեկում մի լավ կարծիք կարդացի, նույն Ֆրանսիայում 300000 հայ է ապրում, բայց ետ ցույցին մասնակիցների թիվը կազմում է 80 չէ փող 800 հոգի լինի, բուն սփյուռքահայության շատել ......... է, որ Սեռժ մեռժ չգիտեմ ինչ հատաքրքրի, ես օրինակ կողմ եմ սահմանի բացմանը
    У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
    Владимир Солоухин

  19. #14
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Hay_XY-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն կխնդրեի այս կոնտեքստում «սփյուռք» բառի տակ նկատի չունենալ ամբողջ սփյուռքին, այլ՝ կոնկրետ մի քանի մարիոնետ-սփյուռիկների, որոնք ընդամենը մի քանի նախապես գրված նախադասություն արտասանողներ են, այդ թվում որոշ առումով նաև՝ հարգարժան շանսոնյեն, ով ավելի լավ կլիներ չներկայանար բազմությանը երկու ծայրահեղ բևեռներից՝ իր իսկապես գեղեցիկ արվեստով և միաժամանակ այդքան անպատասխանատու քաղաքական գործունեությամբ:
    սփյուռքը սփյուռք է իր բոլոր մարիոնետներով հանդերձ + հարգարժան շանսոնյեն… այսօր եթե որևէ սփյուռքահայ Սերժին աջակցություն է ցույց տալիս, ուրեմն ծախված է… ես ուրիշբացատրութոյւն չունեմ… Մարտի 1-ից հետո սփյուռքը Սերժին պիտի բոյկոտեր մինչև նա չբացահայտեր ամբողջ եղելություն … ես հարցը ծայրահեղացնում եմ, որովհետը "չափավորությունն" արդեն դավաճանության համարժեք է

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (03.10.2009), snow (04.10.2009)

  21. #15
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    սփյուռքը սփյուռք է իր բոլոր մարիոնետներով հանդերձ + հարգարժան շանսոնյեն… այսօր եթե որևէ սփյուռքահայ Սերժին աջակցություն է ցույց տալիս, ուրեմն ծախված է… ես ուրիշբացատրութոյւն չունեմ… Մարտի 1-ից հետո սփյուռքը Սերժին պիտի բոյկոտեր մինչև նա չբացահայտեր ամբողջ եղելություն … ես հարցը ծայրահեղացնում եմ, որովհետը "չափավորությունն" արդեն դավաճանության համարժեք է
    Մեկը ես, ինչպե՞ս ես ուզում, որ բոյկոտեմ Սերժին:
    Բոյկոտել եմ, բոյկոտում եմ, շարունակում եմ բոյկոտել:
    Ճիշտ չէ ընդհանրացնել սփյուռք հասկացությունը մի ինչ-որ գաղափար հարող խավի շրջանակներում:

Էջ 1 33-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սերժ Սարգսյանի ջերմ պաշտպանն եմ ես
    Հեղինակ՝ Harcaser, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 20.02.2012, 10:17
  2. Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակից մոնտաժված կադրեր
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.12.2009, 18:01
  3. Ի՞նչ կանեիք, եթե տասն օրով լինեիք Սերժ Սարգսյանի տեղը
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 19.11.2009, 17:58
  4. Սերժ Սարգսյանի աջակցման հանրահավաք
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 21.03.2008, 16:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •