Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ կլինի՞ վերլուծությունները չուսումնաիրենք, այլ մենք վերլուծենք:
ՑԵղասպանության եղելության քննարկում չի լինելու մեր կողմից, չնայած վախենալու բան չունենք, ուղղակի դա մեր կողմից ստորություն ու անինքնասիրություն կլիներ, նորից եմ ասում, կապրենք, կտեսնենք, ես կյանքում ուրիշի վերլուծություններով չեմ առաջնորդվում, հեղինակություններ չեմ ճանաչում, աշխատում եմ ինքս դատողություններ անել, սա այն հարցն է, որ Աստված մի արասցե, ես սխալ դուրս եկած լինեմ, բայց այն ինչ ասում եմ, համոզված եմ ասում:
Իհարկե կլինի
Միայն թե քեզ ոչ մեկը չի ասել, որ դու վստահես ուրիշի վերլուծություններին, թեպետ այս հարցում վստահաբար կպնդեմ, որ դու շատ շատերի վերլուծություններից սովորելու տեղ ունես: Ընդամենը առաջարկվում է ուսումնասիրել վերլուծությունները, տարբեր կողմերից խնդիրն ուսումնասիրելու համար, որպեսզի ստիպված չլինես ահա այսպես «ապրել, տեսնել» թե ինչ է լինում: Որպեսզի երբ որ ամեն ինչ ավարտված լինի, հանկարծ գլխիդ չտաս «արյաաա՜, ցեղասպանության հարցը փակեց էն ստորը» կոչերով: Ցավոք սրտի քո ներկայացրածը վերլուծություն չէ, այլ ընդամենը կույր հավատ, որ այդ հարցը այս փաստաթղթերի արդյունքում չի քննարկվելու, որովհետև «էդ մարդը որտեղ կանգնել ասել ա...»