Չարաչար սխալվում ես, Վիշապ ջան: Ցեղասպանության ճանաչման դեպքում պատասխանատվության և վնասների հատուցման հարցը լուծվելու է Թուրքիայի հետ համաձայնության միջոցով: Եթե նման համաձայնությունը ներառի տարածքների վերադարձ, ապա որևի տեսակի սահմանների ճանաչումը դրան ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել: Թուրքիայի ներկայիս սահմանները արդեն իսկ պահպանվում են և անձեռնմխելի են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների` տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիություն սկզբունքների ուժով: Դրանց համաձայն Թուրքիաի ներկայիս սահմանները պաշտպանվում են անկախ ՀՀ կամքից և ճանաչումից: