Դե, մարդուն իր մասին էդ բնույթի հարցեր տալը մի քիչ անհեթեթ է, որովհետև շատ քիչ մարդիկ կգտնվեն, որոնք քո նշած հարցերին բացասական պատասխան կտան, քանի որ գրեթե ցանկացած մարդ իրեն համարում է նվիրված, սիրող ու հավատարիմ։ Այլ հարց է, թե որքանով են ուրիշները համաձայն նրա այդ արժանիքների առկայությանը։Ես, օրինակ, էնպիսի մարդ չեմ ճանաչում, ով իրեն նվիրված չի համարում, բայց ես ինքս շատ քչերին կարող եմ իսկապես էդպիսին համարել։ Ուղղակի մարդիկ ուզած–չուզած պիտի քո ասած էդ կենցաղային, մասնագիտական հարցերի միջոցով փորձեն բացահայտել մարդուն, քանի որ մյուս հարցերի պատասխանները չեն կարող սուբյեկտիվ չլինել։
Լրիվ համաձայն եմ։![]()
Էջանիշներ