Լավ, էս սաղ մի կողմ, իսկ սպասարկման մասի՞ն ինչ կասեք երաշխիք են չէ՞ տալիս մի քանի տարի խնդիրների դեպքում արա՞գ են արձագանքում, նորմա՞լ են սպասարկում հարցին պատասխանելիս ցանկալի է նշեք, թե որտեղի՞ց եք գնել ձեր կաթսան
Իմ կաթսան գնել եմ Իմեքս գրուպից (Իդեալ-միդեալները), մի անգամ է հետը խնդիր առաջացել` ռեգուլիրովկի տեղ կար կլապանների, նորմալ էկել արել են: Բայց երևի բախտս բերելա, որովհեև ահավոր շատ եմ լսել հենց իրենցից գնված կաթսաների սպասարկման հարցում մեծ ձգձգումներ ու ներվայնացումներ: Հանց մեկը շեֆս - մի 2 ամիս ներվեր էր քայքայում, մինչև կառավարման պլատան փոխեցին: Բայց էդ փոխելուց հետո արդեն 4 տարի անցել է:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
keyboard (21.07.2012)
Saunier Duval ֆրանսիական կաթսաները նորմալ են? Կան օգտագործողներ?
Հարգելի օգտատերեր ջան,
Baxi Duo Tec 24GA կաթսա օգտագործող գիտեք? Ետ որ ՕԳԳ 107% է :Ճ Գոհ են գոհ չեն, իրոք խնայումա?
Աթեիստ (01.06.2016)
Բաքսին շատ լավ կաթսա է,բայց օգգ-ի մասին գովազդները միֆեր են։
8 րդ դասարանի ֆիզիկայի գրքում կարմիր տառերով գրված է՝ 100% օգգ ունեցող շարժիչը դա հավերժական շարժիչն է։ Ինչպես գիտենք այն առայժմ չկա
63քմ բնակարանը ո՞նց տաքացնեմ, որ ամենալավը լինի: Էլեկտրականությու՞ն, թե՞ գազ: Ու եթե գազ, ի՞նչ դնեմ, որտեղի՞ց առնեմ ու ի՞նչ կարժենա:
DIXIcarpe noctem
Նոր կաթսա պետք ա գնեմ, ի՞նչ խորհուրդ կտաք: Հլը որ տատանվում եմ immergas, beretta ու fondital-ի մեջ:
Խորհուրդ կտամ գնեք Ferroli երևի միակ կաթսաներն են, որ գինը որակի համեմատ ուռճացված չի:
47 մ² բնակարանի համար Իդեալը բավականին մատչելի գնով առաջարկումա Baxi ECO4S 24 F: Նոր պետք է գնեմ, կարծիքներ կա՞ն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ