Ժող տեղեկացել եմ, որ Microsoftը Հայաստանում օֆիս ունեն... ու ինչքան գիտեմ ինչ որ դասընթացներ են կազմակերպում... ով ա տեղյակ տենց բաներից..???
Ժող տեղեկացել եմ, որ Microsoftը Հայաստանում օֆիս ունեն... ու ինչքան գիտեմ ինչ որ դասընթացներ են կազմակերպում... ով ա տեղյակ տենց բաներից..???
Здесь могла быть моя подпись...
Հա, ունեն: Արմիկոն իրենց սերտիֆիկատը տալու լիազորություններ ունի, եթե իհարկե չեմ սխալվում: Մի հատ Արմինկո զանգի, կարող է օգնեն:
էսպես չի մնա
Microsoft Armenia-ի գրասենյակը ցիտադելի շենքում ա (հարկը չեմ հիշում, մի անգամ եմ եղել): Կարծում եմ, որ իրենք հստակ կպատասխանեն: Իսկ Ցիտադելի շենք գնալու դեպքում հարկը գտնելը կարծում եմ, որ բարդ չի լինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ապե Ջան (30.09.2009)
Բա Հայաստանում Microsoft-ը ինչ-որ կապ չունե՞ր Bi-Line ընկերության հետ:
Մոտ մի տարի առաջ ինստիտուտում մի հատ թուղթ տվեցին (ցանկացողներին տալիս էին), որի վրա պիտի նշվեր, թե համակարգչակին որ տերմինը ոնց ճիշտ կլինի հայերեն թարգմանել: Էս թղթի վրա էլ ինչ-որ էդ Bi-Line-ի անունը կար որպես Microsoft-ի ներկայացուցիչ, թե ինչ:
Մերսի բոլորին, հեսա սըրչ անեմ ))
.....
Եթե պետք ա ինչ որ մեկին`
"MICROSOFT RA", REPRESENTATIVE OFFICE OF "MICROSOFT" COMPANY IN ARMENIA
Grigor A. Barseghyan , Director
Armenia, 0009, Yerevan, Teryan St., Building 105/1, 8th Floor, Room 801 (in "Citadel" business center building)
+374-10-514889, +374-10-514890
Վերջին խմբագրող՝ Cracker: 02.10.2009, 12:14:
Здесь могла быть моя подпись...
Արամ (02.10.2009)
Դժվար թե աշխարհում գտնվի որևէ մեկը, ով երբևէ չի լսել Microsoft ընկերության մասին: Այսօր շատերին է հայտնի Microsoft-ի ստեղծման պատմությունը: Այս ընկերության մասին տարբեր հետաքրքիր պատմություններ և իրադարձություններ բազմաթիվ անգամ հայտնվել են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: ԵՎ չնայած ընկերության զարգացմանը զուգընթաց վերջինիս նկատմամբ հասարակության հետարքրությունն անընդմեջ աճել է, այնուամենայնիվ, պարզվում է, որ կան փաստեր, որոնք դեռևս հայտնի չեն շատերին: Եվ այսպես, 10 հետաքրքիր, բայց ոչ հայտնի փաստեր Microsoft ընկերության մասին:10 անհայտ փաստեր Microsoft-ի մասին
1. «Microsoft» անունն առաջին անգամ օգտագործվել է 1975 թվականին: Այն որպես նոր հիմնադրվող ընկերության անվանում առաջարկել է Բիլ Գեյթսը` ընկերության համահիմնադիր Պոլ Ալենին ուղղված իր նամակում: Սկզբնապես ընկերության անվանումը գրվել է «Micro-soft» և մեկնաբանվել որպես «microcomputer» և «software» բառերին համադրություն: Հետագայում ընկերության անվանման հիմքը կազմող երկու բառերը միմյանց կազմող գծիկը վերացել է, և 1976 թվականին ընկերությունը գրանցվել է` «Microsoft»-ը ընտրելով որպես իր համար պաշտոնական անվանում: Հատկանշական է, որ Microsoft-ի լոգոն ընկերության պատմության ողջ ընթացքում մի քանի անգամ ենթարկվել է փոփոխության: Ընկերության այժմյան լոգոն պաշտոնապես ներկայացվել է 1987 թվականին:
2. Window 95-ի երաժշտական ուղեկցության ստեղծողը հայտնի երաժիշտ Բրայան Ենոն է: Հետագայում այս մեղեդին հայտնի դարձավ որպես «Microsoft-ի հնչյուն»: Հայտնի երաժիշտը տարիներ անց խոստովանել է, որ նման կարճ երաժշտության ստեղծումն իր համար եղել է մի փոքր զվարճալի, սակայն, միևնույն ժամանակ, հաճելի: Windows 95-ի հետ կապված ևս մեկ հետաքրքիր երաժշտական իրադարձություն: Վերջինիս քարոզարշավը մեկնարկել է The Rolling Stones խմբի «Start Me Up» երգով:
3. Microsoft-ն իր կորպորատիվ ուսումնական հաստատությունում առաջարկում է անվճար խմիչքներ և կոնֆետներ, իսկ ընկերության ճաշարաններում, որտեղ տարեկան սպասարկվում է 37 հազար այցելու, ամենասիրելի ուտելիքը պիցցան է:
4. Մինչև իր առաջին օպերացիոն համակարգի պաշտոնական ներկայացնելը Microsoft-ն իր ծրագրերը ներկայացրել է կոդային անվանումներով, որոնց զգալի մեծ ցուցակ ներկայացված է նաև Wikipedia-ում:
5. Microsoft ընկերության միջին աշխատակիցը` «Softie»-ն, ինչպես ընդունված է ընկերությունում անվանել աշխատակիցներին, 38-ամյա երիտասարդ է` $106,000 միջին աշխատավարձով: Ներկայումս Microsoft-ի աշխատակիցների ընդհանուր թվաքանակը գերազանցում է 88 հազարը, ընդ որում, ընկերության աշխատակազմի 76%-ը կազմում են տղամարդիկ:
6. Յուրաքանչյուր ընկերություն ունի իր ներքին «ընտանեկան» ավանդույթները: Բացառություն չէ նաև Microsoft-ը: Ընկերության աշխատակիցները գերադասում են բոլոր տոները նշել քաղցրավենիքով և, մասնավորապես, M&Ms կոնֆետներով:
7. Microsoft-ը շուրջ 9 անգամ իրականացրել է բաժնետոմսերի վերաբաշխում: 1986 թվականից ի վեր ամեն անգամ, երբ ընկերության բաժնետոմսերի գները հասնում են որոշակի բարձր մակարդակի, ընկերությունն իրականացնում է բաժնետոմսերի վերաբաշխում` նոր բաժնետոմսերի թողարկման հաշվին: Հատկանշական է, որ եթե ընկերությունը չիրականացրեն բաժնետոմսերի վերաբաշխում, այսօր արդեն ընկերության մեկ բաժնետոմսի գինը չէր լինի 23 դոլար, այլ կկազմեր շուրջ 6000 դոլար:
8. Microsoft-ն ունի արվեստի գործերի մեծ հավաքածու, որն իր մեջ նեառում է շուրջ 5000 նկարներ, քանդակներ, ապակյա հուշանվերներ և այլն:
9. Իր աշխատակիցների ընտրության հարցում Microsoft-ն ավելի քան ինքնատիպ է: Հարցազրույցների շրջանակներում շատ հաճախ Microsoft-ի ապագա աշխատակիցը ստիպված է լինում պատասխանել անսովոր և արտասովոր հարցերի: Օրինակ` ինչու է լյուկի կափարիչը կլոր: Նմանատիպ հարցերի միջոցով ընկերությունը փորձում է գտնել ստեղծագործաբար մտածողներին և շփոթության հասցնող հարցերին տված տրամաբանական պատասխանների միջոցով ընտրել իր ապագա աշխատակիցներին:
10. Microsoft-ին են պատկանում շուրջ 10 000 պատենտներ: Ընկերությունն ընդգրկված է առավել շատ պատենտներ ունեցող ամերիկյան առաջատար ընկերությունների հնգյակում:
Հղում
Արմինկոն է տրամադրում սերտիֆիկատը, դասընթացներ էլ կան, բայց յուրաքանչյուր փուլ մոտ 2-5 օր է տեւում, իսկ գինը մոտ 120-240հզ դրամի կարգի Ահա հղումը՝
http://www.ctec.am/index_files/Page911.htm
Աթեիստ (25.07.2010)
«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակներում Microsoft-ը կհայտարարի հատուկ զեղչեր
«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը կմեկնարկի արդեն հաջորդ ամիս և կընդգրկի ամբողջ հանրապետությունը: Ինչպես երեկ` հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ծրագիրն այժմ վերջանական քննարկման փուլում է, իսկ ծրագրի հիմնական փուլի մեկնարկը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Մասնավորապես, այդ պատճառներից մեկը պայմանավորված է ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ: Բագրատ Ենգիբարյանի խոսքերով, ֆինանսավորման հարցերը հստակեցվել են մոտ երկու շաբաթ առաջ: Նշենք, որ ՀԲ-ն ծրագրի իրականացման համար կտրամադրի 3 միլիոն ԱՄՆ դոլար:
Ավելացնենք, որ ՀՀ կառավարության հետ համաֆինանսավորմամբ տրամադրվելիք միջոցների հետ կապված հարցերը ևս մոտ մեկ շաբաթ առաջ են հաստատվել:Ծրագրի պիլոտային փուլը դեռևս չի ավարտվել, և Բագրատ Ենգիբարյանի գնահատմամբ` այն բարեհաջող ընթացքի մեջ է:
Բ.Ենգիբարյանի խոսքերով, արդեն քարտեզագրվել է հանրապետության տարածքը, ուսումնասիրվել են հազարից ավելի խանութներ, որից նախնական ընտրվել է 40-ը` որպես վաճառակետեր: Լուծվել է նաև վաճառակետերի մասնագետների վերապատրաստման հարցը:
Հատկանշական է, որ ծրագրի մեկնարկից հետո Microsoft ընկերությունը Հայաստանի համար կհայտարարի հատուկ զեղչեր:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) ուսումնասիրություների համաձայն` Հայաստանում համակարգիչների կիրառումը չի անցնում 20 %-ից:
http://www.armtech.am/%C2%AB%D5%B0%D...7%D6%80%D5%BB/
ես են ակցիաներիցա, որ չինաստանից, 50 դոլլարով բերում են, 400000 հազարով մեր ժողովրդի վրա ծախում են՞՞՞՞՞ ու յանմ մարդասիրական գործ են անում,
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Հայաստանում կբացվի «Microsoft»-ի ինովացիոն կենտրոն` առաջինը Անդրկովկասում
Հայաստանում «Microsoft»-ի ինովացիոն կենտրոնը կբացվի մայիսի 11-ին։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Microsoft»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքով՝ միջոցառմանը ներկա կգտնվի ընկերության տարածաշրջանային տնօրենը եւ հյուրեր տարբեր առաջատար ընկերություններից։
Կենտրոնը կգործի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում եւ կզբաղեցնի մոտ 500 քմ տարածք: Ըստ Գ. Բարսեղյանի`բուհի տարածքը հատուկ է ընտրված` ուսանողներին ավելի մատչելի լինելու համար:
«Ինովացիոն կենտրոնը լինելու է անվճար ու բաց բոլորի համար, կենտրոնի աշխատանքներին կարող են մասնակցել նաեւ ՏՏ ընկերությունների աշխատակիցներ եւ անկախ մասնագետներ»,-ասաց Գ. Բարսեղյանը: Կենտրոնում կդասավանդվեն բիզնեսը կազմակերպելու հմտություններ՝ մենեջմենթ, մարկետինգ եւ այլն, ինչը կաջակցի ինչպես Հայաստանում նորաստեղծ ընկերությունների ստեղծմանը, այնպես էլ արդեն գործող ընկերությունների աճին։
Գ. Բարսեղյանի խոսքով՝ ինովացիոն կենտրոնում կներկայացվեն ինչպես «Microsoft»-ի, այնպես էլ աշխարհի այլ առաջատար ՏՏ ընկերությունների նոր տեխնոլոգիական լուծումները:
Նշենք, որ Հայաստանում «Microsoft» ինովացիոն կենտրոնի ստեղծումը Հայաստանի կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, «Microsoft RA» ընկերության համագործակցության արդյունք է: Կենտրոնի ստեղծման բյուջեն կազմում է մոտ 2,5 մլն դոլար: Նախատեսվում է, որ Կենտրոնը երեք տարի հետո կանցնի ինքնաֆինանսավորման։
Տեղեկացնենք, որ «Microsoft» ընկերությունը 80-ից ավելի ինովացիոն կենտրոնններ ունի աշխարհի ավելի քան 80 երկրներում, իսկ Հայաստանում ստեղծվելիք կենտրոնը կդառնա առաջինը Անդրկովկասում:
Հղում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ