User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գո՞հ եք մատուցված ծառայություններից (բազմակի ընտրություն)

Քվեարկողներ
100. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Գոհ եմ ինտերնետից

    76 76.00%
  • Դժգոհ եմ ինտերնետից

    16 16.00%
  • Գոհ եմ հեռուստատեսությունից

    34 34.00%
  • Դժգոհ եմ հեռուստատեսությունից

    17 17.00%
  • Գոհ եմ հեռախոսակապից

    24 24.00%
  • Դժգոհ եմ հեռախոսակապից

    7 7.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1410 հատից

Թեմա: Ucom (ունիվերսալ հեռահաղորդակցություն)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vassa-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես շատ կուզեի Յուքօմից օգտվել, ոնց ել չլինի ապագան օպտիկային ա, բայց թե մասնագետները Յուքոմի չեն ուզում ինձ օգնած լինեն:
    Ուրեմն տեստերը անցկացրել էի հետևյալ կերպ
    Երբ տորրենտով էի քաշում կապը շատ լավն էր: մոտ 800-1100 քաշում էր: Երբ բեռնում էի օրինակ Միկրոսոֆտի կայքից որև մեծ ֆայլ, ապա սկսվում էր լավ արագությունից (700-800կբ/վ), ու ստաբիլանում էր 40-60 վրա դեպքերի մեծ մասում, լավագույն դեպքերում 130-160-ի վրա: Հիմա տեխնիկները ասում էին, որ դա կարող ա կայքերի սահմանափակումներ լինեն, բայց ես այդ նույն ֆայլը, նույն պահին, միաժամանակ, այլ համակարգչի վրա ՀայԼայնով ե քաշում 2 մբ-անոց, նորմալ իրա 2 մբը տալիս է: Հետո ել ասեցին կարող ա համակարգչից լինի, բայց հայլայնի ու Յուքոմի փորձերը արել էի նույն կոմպերի վրա, նույն վատ արդյունքներ: Նաև արել էի հետևյալ տեստը, առավոտ շուտ, փաստորեն ոչ պիկ ժամ, երբ բոլորը դեռ քնած են, նորմալ 8 մբ արագություն ստացա: Փաստորեն ստացվում էր, որ պիկ ժամերին նագրուզկայից իջնում է արագությունը: Ուքոմում դա հերքվեց: Գնացի հարևանի մոտ, իրա մոտ նույնպես Յուքոմ է, բայց օգտվում էր երեքը մեկում փաթեթից՝ կլասսիկից: Համարյա նորմալ ստանում էր 8 մբ, բայց երբ անջատում էր տյունները համարյա ստանում էր իրա 15 մբ: Իմ համակարգչով իրա տանը նույն նորմալ արդյունքներն եր տվել: Ասյօր դեակտիվացրեցի ծառայությունը մինչև 2 ամիս:
    Հիմա եթե ստեղ կան Յուքոմից մարդիկ, մի գուցե կօգնեք ինձ պարզել պատճարը, կամ մարդ ուղարկեք, կարող ա պատճառը լինի մոնտաժի մեջ: Բայց թե սպասարկման կենտրոնում համառորեն պնդում են որ շատ լավ ա կապը, պատճառը ձեզանից է: Կամ ել ինձ թվում ա, եթե վերցնեի երեքը մեկում կարող ա եդ դեպքում լավ լիներ, (իսկ էդ ձմեռվա ակցիան ուղղակի կլիենտ բերելու համար եր):
    հեռ: 094 549-548
    Դե բնական է, որ ձմեռայի ակցիան բաժանորդներին "ջիջիլ քցելու" համար էր:
    Բայց էդ Մայքրոսոֆթի սայթից քաշելու պահով որ ասում ես` դոգմա չի: Իմ մոտ էլ Վայլայնով (2մբիտ) քաշում ա ընդամենը 40-60կբիտ-ով` համարյա 5 անգամ դանդաղ:
    Խնդիրը ստեղ ուրիշ բվանի մեջ է: Մայքրոսոֆթից որ քաշում ես հո բոլոր տեղերից նույն սերվերից չի քաշում? Սերվերները տարբեր են ու տարբեր պահերի կարոս ես միանալ տարբեր սեվերների, որոնց ոչ միայն կապպը կարող է ծանրաբեռնված լինել, այլև որոշակի սահմանափակումներ ունենալ:

    Բայց միանշանակ ճիշտ ես այն հարցում, որ պիկի ժամանակ կապի արագությունն ընկնում է: Ու դա այդպես է բոլոր շերինգ կանալներով աշխատող պրովայդերների մոտ, իսկ U-Com-ը կապը տրամադրում է նույնպես Shared եղանակով: Այսինքն պրովայդերի կապուղին (կամ դրա մի ֆիքսված կամ դինամիկ փոփոխվող հատված) իր թողունակությունը "բաշխում" է այդ պահին ակտիվ օգտագոծղների միջև: Սովորաբար կանալի կապուղու ընդհանուր թողունակությունը հաշվում են բաժանորդների պիկային գումարայինի 20-30%-ի չափով: Գործնականում ինտերնետ բրաուզինգի ու ինֆորմացիոն նավարկման համար բավարար է նույնիսկ 1:10 հարաբերակցությամբ շերինգ կանալը: Օնլայն ֆիլմեր նայելու համար (ոչ HD) բաժանորդին բավարար է 1-1.5 թողունակությամբ կապուղին: Բայց այ բեռնումները` "ամենածանրն" են կապուղու համար: եթե բեռնվող ռեսուրսի սերվերի կապուղին լայն է, սահմանափակումները մեղմ, ապա սովորական բեռնման ժամանակ օգտագործողը մեկ սեսիայով "զբաղեցնում է" իրեն հատկացված կապուղու պրակտիկորեն ամբողջ հատվածը: Ու այդպիսի պիկերի ժամանակ պրովայդերի մոտ կապը սկսում է "կաղել":
    Տոռենտի հարցում խնդիրը մի քիչ այլ է: Տոռենտի ֆայլը սովորաբար բեռնվում է մի քանի ռեսուրսներից, որոնցից ամեն մեկը համացանցում կարող է գտնվել տարբեր հանգույցներում, տարբեր սահմանափակումներ ու կապի արագություն ունենալ: Սակայն գումարայինով սիդերի արագությունը կարող է ամբողջականորեն լցնել օգտագործողի կապի կանալը, բայց դա կատարում է մի քանի սեսիաների միջոցով, որի արդյունքում պրովայդերի կապի կանալի հասանելի լայնության նվազումը վիզուալ այդքան էլ չի անդրադառնում բեռնման արագության վրա:

    U-Com-ը, նաև որոշակի կարգաբերումներ ունի հանրահայտ ռեսուսների հետ աշխատելու համար: Օրինակ` Յութուբը հասանելի է շատ բարձր արագությամբ:
    Ընդհանրապես ոչ մի տեղ գրած չի, որ պիտի արագությունը ստաբիլ լինի 8ՄԲիտ: Պրովայդերն ապահովում է դա որպես առավելագույն արագություն (մեկ-մեկ էլ շեյփինգն անջատում են` ավելի մեծ է լինում արագությունը)
    Ներկայիս տվյալներով Յուքոմի բաժանորդների քանակը չի գերազանցում 15.000-ը: Սա առնվազն 4 անգամ ավելի քիչ է, քան Վայլայնի օգտագործողների քանակը: Ուստի սկսում է տեղի ունենալ այն, ինչ կանխատեսում էի` բաժանորդների քանակի ավելացմանը զուգահեռ նվազում է թե կապի ստաբիլոթւոյւնը, թե սպասարկման որակը:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Petrosyanv (17.01.2012), specialist (17.01.2012), VisTolog (17.01.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ունիվերսալ պորտալ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 344
    Վերջինը: 08.12.2020, 14:12
  2. Hi-Line, թե՞ Ucom
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 456
    Վերջինը: 05.07.2014, 01:09
  3. www.hashvich.info - առցանց ունիվերսալ հաշվիչ
    Հեղինակ՝ ed2010, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 16
    Վերջինը: 09.02.2011, 23:40
  4. Ucom
    Հեղինակ՝ vkmkpok, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.01.2011, 18:44
  5. UCom
    Հեղինակ՝ Kita, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.12.2009, 17:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •