keyboard (28.07.2012)
Դե հասկանում եմ որ լիմիտը 3 անգամ բարձրացրել են, որ եթե հնարավորություն ունենան, 3 անգամ արագ ինտերներ կտրամադրեն, բայց ամբողջ հարցը հենց դրանումն է, որ իրենք տեխնիկապես չեն կարողանում դա ապահովել: Սովորաբար նշում են այն արագությունը, որը երաշխավորված է: Ես պայմանագրում չեմ հիշում կոնկրետ ինչպես է նշված, բայց եթե ասում են որ եղբայր, քեզ տրամադրում ենք 24 mbit ինտերնետ, դա պիտի նշանակի որ միայն հազվադեպ դեպքերում 24 mbit-ը կիջնի իրենց մեղքով, և հիմնականում հենց այդքան էլ կապահովեն: Թե չէ որ այդպես լինի, կարան ասեն 100-ապատկում ենք արագությունը, բայց քանի որ չեն կարողանում այդքան տալ, լինի նորից նույնը:
Օրինակ հայկական ոչ մի սերվեր չեմ կարծում որ 45 մբ/վ թողունակություն (uplink) կունենա:
Յուքոմի թողունակությունը անձամբ ինձ մոտ 48-52 հասնում է, բայց իմ կարծիքով դա միայն յուքոմից չի կաղված, կայք/հոստ/սերվերը պետքա նաև այդքան թույլ տա...
Օրինակ իմ սերվերը տեղակայված ռուսաստանում 3 մբ/ս ից յուր-յուզեռին ավել չի տրամադրում, էնպես որ, եթե յուքոմ լինի, կամ լինի չյուքոմ 1000 մբ/վ արագությամբ, միևնույնա 3-ից արգ չի բեռնվի իմ կայքը:
Ճիշտ ե"մ, թե" չէ
Varzor (30.07.2012)
Varzor (30.07.2012)
Լսել եմ որ 70մբ/վ արագություն ա ապահովել յուքոմը, իսկ դա միշտ ա տենց մնալու թե մինչև սեպտեմբեր: Իսկ ինչ եք կարծում. իր մատչելի գները պայմանների հետ համեմատած, մյուս ինտերնետ պրովայդերներին խեղճացնելու և բաժանորդներից զրկելու խորամանկ քայլ չի? ու երբ որ կդառնա տիրակալ ինչ կուզի, երբ կուզի ոնց կուզի կանի:
Ասում են, բայց հլըոր եսքանա ձգում՝
են էլ Վրաստանի սերվերների հետ:
Հետաքրքիրա չէ, որ Հայաստանյան սերվերների հետ իմ մոտ ցածրա, բայց Վրացականների հետ բարձր:
Այսպիսի քայլով «Յուքոմ» - ը կձեռքբերի ավելի շատ բաժանորդներ, էդ նորմալա: Հետո, եթե իր ձեռքերում եղավ արդեն ամեն ինչ պարզա, որ իր սրտի ուզածնա թելադրելու:
Շատ հավանական է, արդեն քիչ քիչ սկսում է երևալ, ու նմանվում է ընտրություններին: Ամեն ինչ արեցին լավ պրովայդեր երևալու համար, բայց երբ արդեն բավականաչափ բաժանորդ ունեցան, պարզվեց որ չեն կարողանում գոնե մի ամիս անխափան ծառայություն մատուցել: Օրեր են եղել երբ իրար հետևից օրը մեջ ինտերնետը անջատվում էր (կարևոր չէ թե ինչքան ժամանակով, բայց դա արդեն լուրջ խնդիր է):
keyboard (30.07.2012)
Դրա համարել 5 տարիա cornet ի, հիմիկվա երևանյան կապի հավատարիմ բաժանորդն եմ, չեմ ուզում որ ոմն կեղծ հայտարարություններ անող պրովայդերի (համոզվեցի վերը գրված փաստերից)պատճառով մնացած ֆիրմաները դեմպինգի ենթարկվեն: Նորագույն տեխնոլոգիա օպտիկական ինտերնետ ողջունելի ա: Ես ոչ յուքոմի հետ կապ ունեմ ոչել ինչվոր կոնկուրենտ եմ ընդհանրապես էդ ասպարեզում, նույնիսկ միայն utv ուզում եմ քաշեմ: Պարզապես հեռատեսորեն ուզում եմ օձի ձուն չտաքանա և բալանսի մեջ մնա մրձակցությունը:
Վերջին խմբագրող՝ Hayk Avetisyan: 30.07.2012, 11:42:
Էսօր գործս ընկավ Յուքոմին, զանգեցի, լավ արագ արձագանքեցին, ԲԱՅՑ...
Այ հիմա էդ բայցը լսեք:
Օպերատորն ինձ եղեկացրեց, որ սեփական տների համար պետք է առանձին չափագրում անեն, որ նոր իմանան կարող են միացնել թե չէ, ընդ որում հայտը հեռախոսով չեն ընդունում, պիտի գնաս սպասարկման գրասենյակ,դիմում գրես, մի շաբաթից գան չափագրեն, նոր պարզ կլինի կարող են տրամադրել թե չէ, բայց սսա դեռ ամենը չէ, ամենակարևորն այն է, որ սեփական տների կապի միացումը վճարովի է, ստեղից հետևումա մի պարզ բան, որ Յուքոմի ջատագովներ ջան, Յուքոմը դեռ պրովայդեր չի, այլ ուղղակի քուչի ինտերնետ ցրողա, եթե խտրականություն կա սեփական տան ու բնակելի շենքի մեջ ուրեմն կորչի տենց պրովայդերը:
Մարդը արտերկրից եկելա, գովում ենք, որ զարգացել ենք, ինտերնետը խաղուպարա, մեկ էլ հոպ մի շաբաթը մեջնա
Ու դեռ հավատացող կա,որ Յուքոմը շուտով կունենա ծածկույթ, ոնց որ ամենամեծ ծածկույթ ունեցող ընկերությունները?
Հաստատ չի ունենա, մանավանդ եթե շարունակեն սենց աշխատել:
Վերջին խմբագրող՝ keyboard: 30.07.2012, 19:59:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ