Ֆուտբոլը հարամ արին![]()
![]()
![]()
Ես ինչ Յուքոմից օգտվում եմ սա առաջին դեպքն էր որ նման բանա լինում...
Կոմիտասում 02.30 ի կողմերը միացրեցին...
Երեկ Օպտիկան շենքի մուտքի մոտ վնասվել էր:
Հիշերը զանգահարեցի խնդրեցի շուտափույթ վերանորոգել:
Այսօր ժամը 12.00 ին մասնագետները եկել և մուտքից մինչև մեր տուն ամբողջ օպտիկական կաբելը փոխել են:
ՄԱԼԱԴԵՑ U!COM
Հունիսի 25-ին, ժամը՝ 12:00-14:00-ի հատվածում ի՞նչ խնդիր է ունեցել «Յուքոմ» - ի ինտերնետը:
Բարի օր հարգելիներս. մի խնդիր ունեմ "կապի" հետ. Գնել եմ N150 Enhanced Wireless Router ու չեմ կարողանում միացնեմ. Երբ–որ իրան միացնում եմ դինամիկ ip որպես, ընդհանրապես ռաուտերս չի ճանաչում cable modem-ս, իսկ երբ միացնում եմ static ip որպես, տեղադրելով համակարգչին միացնելուց ստացված ցանցային կարգավորումները, յուքոմի մոդեմը ճանաչում ա, բայց ինտերնետ չի կարողնում կպնել. ինտեռնետում նայեցի – ասվում ա որ սա 99 տոկոս դեպքերում նախապես կարգավորված կաբելային մոդեմ ունենալու պատճառ ա. ի՞նչ խորհուրդ կտաք.
«Յուքոմը» գնում է «Ինտերակտիվ թիվի»` շուկայի խոշորացումը շարունակվում է
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԿԾՀ) համաձայնություն է տվել, որպեսզի
«Ինտերակտիվ Թվի» ՍՊԸ մասնակիցներ Պավլիկ Մարգարյանն ու Կարեն Մարգարյանը իրենց պատկանող համապատասխանաբար 70 եւ 30 տոկոս բաժնեմասերը օտարեն «Յուքոմ» ՍՊԸ-ին:
Մեդիամաքս-ը նշում է, որ այդպիսով, «Յուքոմ»-ը, հանդիսանալով ոչ միայն ինտերնետի, այլեւ կաբելային հեռուստատեսության օպերատոր, կգնի շուկայի խոշոր մասնակիցներից մեկին: Այս գործարքի ավարտից հետո շուկայում «Յուքոմից» բացի կմնա ընդամենը մեկ խոշոր խաղացող` «Եվրոկաբել» ընկերությունը:
http://www.itel.am/am/news/5084/
Varzor (12.07.2012)
ՀԱՅԼԱՅՆԸ ԹՔԵՑ ՓԱՅՆՏԻԿԻԻՆ![]()
![]()
U!com-ը 2 անակնկալ է պատրաստել Ձեզ համար: Առաջին անակնկալը U!com-ի բոլոր բաժանորդների համար է:
Ուշադրություն. բոլորիդ-բոլորիդ ինտերնտ արագությունը կրկնապատկվում է 3 անգամ:
Մինիմալ արագությունը դարձել է 24մբ/վ
Հարգելի բաժանորդներ,
Յուքոմ ընկերությունը մատուցում է նվեր ֆիզիկական անձ հանդիսացող իր բոլոր բաժանորդներին` եռապատկելով ինտերնետային արագությունները մինչև սեպտեմբերի 30: Արդեն Երկու օր է բոլոր բաժանորդները վայելում են առնվազն 24 Մբթ/վ ինտերնետ:
Մինչև Սեպտեմբերի 30-ը վայելեք U!Net Starter փաթեթը-24Մբ/վ,U!Net Basic-36Մբ/վ, U!Net Ultra-45Մբ/վ, ինչպես նաև Triple Play Classic, Triple Play Rock, Triple Play Jazz փաթեթներում ներառված ինտերնետային արագությունները համապատասխանաբար 45Մբ/վ, 54Մբ/վ, 72Մբ/վ-ով:
Սակագնային փաթեթների գները չեն փոփոխվել:
Հղում:
Varzor (23.07.2012)
Ներող, բայց ՅՈւքոմի հանդեպ ունեցած բոլոր լավատեսական հայացքներս մի կողմ թողնելով կարող եմ ասել, որ չեմ հավատում, որ Յուքոմը կարող է մեկ տարուց ամբողջ ՀՀ-ով մեկ ինտերնետ տալ:
Եթե ինտուիցիաս ու տրամաբանությունս չեն խափում, ապա ԻՀԿ Յուքոմը ուղղակի հիամ պիտի լրացնի բաժանորդների ինչ-որ քանակի, որից հետո նրանց կգնի Ռոստելեկոմը: Իսկ դա հազից թե այս տարի լինի:
Ու հետաքրքիրա, ոնց պիտի մեկ տարում մարզերը ցանցապատեն, եթե դեռ իսկի Երևանը չեն կարողացել ցանցապատել ես արդեն 4 տարի է համարյա? Մարզերում սեփական տները շատ են, հետևաբար համ ծախսերն են շատ, համ աշխատանքի ծավալը:
Իսկ Բիլայնն արդեն ունի պատրաստի ու լավից, վատից գործող ցանց:
Հ.Գ.
Էդ 72Մբիտ/վ-ն տանն օգտագործելու համար պետքա որ?
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
keyboard (23.07.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ