Բայց Հայկ Եսայանի հետ համամիտ չեմ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ համակարգիչ գնողների մի ստված զանգվածը նախընտրում է (կամ էլ մոդայի հետևից է վազում) դյուրակիր համակարգիչները, ինչը ինքնին ենթադրում է, որ անլար ինտերնետւ այդ օգտագործողների համար ավելի ձեռնտու է և իմաստավորված: Գնել դյուրակիր համակարգիչ և օտվել լարային ինտերնետից` անիմաստ փողերի վատնում է: Նույնիսկ եթե տան պայմաններում լարայինին զուգահեռ հնարավոր լինու նույն կապով օգտագործել նաև WiFi տեխնոլոգիաները (իսկ դրանց համար լրացուցիչ վճար է անհրաժեշտ` WiFi ռոութերները պրովայդերները ձրի չեն տալիս առայժմ), ապա տնից դուրս անլար պիտի օգտագործեն, ինչը նշանակում է, որ օգտագործողը պիտի օգտվի երկու պրովայդերների ծառայութունից` հավելյալ վճարի: Իսկ այդպիսիք, որ ունենան միաժամանակ երկու կապի միջոց` լարային և անլար, այդքան էլ շատ չեն լինի:
Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ անլար ինտերնետի տեխնոլոգիաները նույնպես զարգանում և էանանում են, մասնավորապես 3G-3G+ տեխնոլոգինաերը: Հաշվի առնելով պարոն Եսայանի այն հայտարարույթունը, թե եկող տարվա ընթացքում դժվար թե արագություները շատ ավելանան (նույնիսկ չեն էլ կրկնապատկվի) և այն հանգամանքը, որ ներկայումս անլար ինտերնետի արագությունը արդեն իսկ հավասարվել է (թողունակությամբ) լարային ստանդարտ փաթեթներին, կարող եմ ասել, որ 3G տեխնոկոգիաներդեռևս բավականին մրցունակ են ու գրավիչ, մանավանդ դյուրակիր համակարգիչների ու հեռախոսների միջոցով ինտերնետից օգտվողների համար: Pad տիպի դյուրակիր սարքերից օգտվողների ցանկը գնալով աճում է, սա նույնպես 3G ցանցերի օգտին է խոսում:
Էջանիշներ