User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գո՞հ եք մատուցված ծառայություններից (բազմակի ընտրություն)

Քվեարկողներ
100. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Գոհ եմ ինտերնետից

    76 76.00%
  • Դժգոհ եմ ինտերնետից

    16 16.00%
  • Գոհ եմ հեռուստատեսությունից

    34 34.00%
  • Դժգոհ եմ հեռուստատեսությունից

    17 17.00%
  • Գոհ եմ հեռախոսակապից

    24 24.00%
  • Դժգոհ եմ հեռախոսակապից

    7 7.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 50 94-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 736 համարից մինչև 750 համարի արդյունքները՝ ընդհանուր 1410 հատից

Թեմա: Ucom (ունիվերսալ հեռահաղորդակցություն)

  1. #736
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ucom-ը ավելացնում է հեռուստաալիքների քանակը

    Երեւան/Մեդիամաքս/. Ucom-ի գործադիր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է, որ ընկերության հեռուստատեսային ծառայության ալիքների քանակը այսօրվանից ավելանում է 48-ով, որից 8-ը HD ալիքներ են:

    Այսօր կայացած մամուլի ասուլիսում նա նշել է, որ նոր ալիքների ավելացումը չի ազդի բաժանորդային վարձի վրա:

    Հայկ Եսայանը նաեւ նշել է, որ Ucom-ը ձեռք է բերել նոր համարային շարք եւ այժմ, բացի 060 44-ով սկսվող համարներից, բաժանորդները կարող են ձեռք բերել 060-50, -51, -52, -53 եւ -54 թվերով սկսվող հեռախոսահամարներ:

    Ucom-ի գործադիր տնօրենի խոսքով, ընկերությունը կատարել է իր խոստումը եւ եռապատկել ինտերնետի նվազագույն արագությունը` հասցնելով այն 3 Մբ/վ-ի: Ընդ որում, ինտերնետ ծառայության նվազագույն վճարը չի փոխվի եւ կշարունակի կազմել 8 000 դրամ:
    Պատասխանելով ընկերության ծածկույթի վերաբերյալ հարցին` Հայկ Եսայանն ասել է, որ հոկտեմբերի կեսին Ucom-ը կհասնի Շենգավիթ թաղամաս, իսկ նոյեմբերին` Աջափնյակ:
    Հայկ Եսայանը նաեւ տեղեկացրել է, որ այսօր Հյուսիսային պողոտայում կբացվի Ucom-ի սպասարկման նոր կենտրոնը:

    Itel.am

  2. #737
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանի մամուլի ասուլիսը, որտեղ Հայկ Եսայանը ներկայացրեց կազմակերպության նոր նվաճումները և ամփոփեց վերջին նախաձեռնությունները:
    Սեպտեմբերի 6-ին իր մամուլի ասուլիսի ժամանակ Հայկ Եսայանը խոսք էր տվել ինտերնետի արագության բարձրացումնել 1.5-2 անգամ: Կատարելով այս խոստումը` բաժանորդների ինտերնետ արագությունը բարձրացվեց խոստացվածից ավելի` եռապատկելով մինիմալ արագությունը և հասցնելով այն 3 մ/բվ` նույն 8000 դրամի դիմաց:
    Հայկ Եսայանը նաև հայտնեց մյուս անակնկալների մասին, որոնք են`
    Այսօրվանից «Յուքոմ»-ի հեռուստատեսային ծառայության ալիքների քանակը ավելանում է 48-ով, որից 8-ը HD ալիքներ են, և կազմում է ընդհանուր առմամբ 124 ալիք: Նոր ալիքների ավելացումը չի ազդում բաժանորդային վարձի վրա, և U!TV Full ամբողջական փաթեթից օգտվող բաժանորդները արդեն կդիտեն 116 ալիք, հին գնով: Իսկ HD ալիքներ դիտելու համար որևէ հավելյալ սարքերի տեղադրման անհրաժեշտության չկա:
    «Յուքոմը» նաև ձեռք է բերել նոր համարային շարք և այժմ բացի 060 44 համարներից, բաժանորդները կարող են ձեռք բերել 060-50, -51, -52, -53 և -54 թվերով սկսվող հեռախոսահամարներ:
    Հաջորդ նորությունը վերաբերվում է նոր երեքը մեկում փաթեթներին: Այժմ արդեն գործում են երեք փաթեթներ` մշակված տարբեր նախասիրություններ ունեցողների համար:
    Դրանք են`
    Երեքը մեկում Կլասիկ – 15000դր./ամիս
    4 Մբ/վ ինտերնետ, 116 ալիք, 180 րոպե խոսելաժամանակ դեպի Երևանի ֆիքսված ցանցեր
    Երեքը մեկում Ռոք – 18000դր./ամիս
    6Մբ/վ ինտերնետ, 118 ալիք, որից 2-ը` HD, 180 րոպե խոսելաժամանակ դեպի Երևանի ֆիքսված ցանցեր
    Երեքը մեկում Ջազ – 24000դր./ամիս
    8 Մբ/վ ինտերնետ, 120 ալիք, որից 4-ը` HD, 180 րոպե խոսելաժամանակ դեպի Երևանի ֆիքսված ցանցեր
    Հարստացվել է նաև «Յուքոմ»-ի սարքային բազան և հաճախորդներին արդեն տրամադրվում է օպտիկական կոնվերտորներ (GPON), որոնք ունեն բարձր որակի WiFi հասանելիություն ապահովելու հնարավորություն և պետք չէ հավելյալ սարքավորումներ գնել անլար ինտերնետից օգտվելու համար:
    U!TV պորտալում (հեռուստատեսության մենյուում) ավելացվել է անընդհատ համալրվող Extras բաժինը, որտեղ բաժանորդները կարող են հետևել եղանակի տեսությանը, կարող են նաև խաղալ տրամաբանությունը զարգացնող խաղեր:
    Հայկ Եսայանը նաև նշեց, որ Յուքոմը շարունակելու է իր աշխատանքը գիտական հաստատությունների հետ և շարունակվելու է գրադարաններին անվճար ինտրերնետ WiFi տրամադրելու գործընթացը` Գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանի ազգային գրադարանի օրինակով:
    Հայկ Եսայանը նաև անդրադարձավ Յուքոմի ծառայությունների հասանելիությանը Երևան քաղաքի տարբեր համայնքներում` նշելով որ Շենգավիթ համայնքի բնակիչները հոկտեմբերի երկրորդ կեսին արդեն կկարողանան բաժանորդագրվել և օգտվել բոլոր ծառայություններից, հաջորդը` Աջափնյակ համայնքն է:
    Վերջում Հայկ Եսայանը հրավիրեց բոլորին ներկա գտնվել նույն օրը ժամը 18:00-ին Հյուսիսային պողոտա 5 հասցեում «Յուքոմ» վաճառքի և սպասարկման նոր կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:

    Յուքոմ.ամ

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (27.09.2011), Ապե Ջան (27.09.2011)

  4. #738
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարստացվել է նաև «Յուքոմ»-ի սարքային բազան և հաճախորդներին արդեն տրամադրվում է օպտիկական կոնվերտորներ (GPON), որոնք ունեն բարձր որակի WiFi հասանելիություն ապահովելու հնարավորություն և պետք չէ հավելյալ սարքավորումներ գնել անլար ինտերնետից օգտվելու համար:
    Ասեցին որ հին բաժանորդները,պետք ա գրասենյակում հայտ ներկայացնեն,վճարեն 15000 դրամ,որպեսզի արդեն տեղադրվածը,նորով փոխեն

  5. #739
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2011
    Գրառումներ
    354
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ Ucom ը մեռավ խաբելով արդեն 1 տարիյա ասում են զանգեք 2 ամսից կասենք երբ ենք հասնում... արդեն չեմ էլ ուզում միանամ սրանց, ընկնեմ հարևաներից թույլտվություն վեկալեմ, որ սկի կեսին չգիտեմ, կեսի չեմ բարևում ու տենց,,, շատ պետքա... կսպասեմ Բիլայնին մոտ ապագայում... ավելի լավա ուշ բայց նորմալ ու մարդավարի, քան շուտ ու ռեմոնտ քանդելով ու մունաթի տակ ընկնելով + անորակ TV ով

  6. #740
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում specialist-ի խոսքերից Նայել գրառումը
    անորակ TV ով
    այսինքն անորակ տվ?

  7. #741
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2011
    Գրառումներ
    354
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես մի տարիյա 10 հոգուց մենակ 1-ի մոտ եմ ընդհանուր լսել որ նորմալա, մնացածը ասել են, որ անորակա, կտրտումա ու տենց, նույնա ինչ որ կռիշը անտենա դնես ու սովորական բռնես...

  8. #742
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկը իմ մոտ ոչ մի խափանում չի եղել,ստաբիլ աշխատում ա

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    specialist (27.09.2011), Նարե91 (27.09.2011)

  10. #743
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2011
    Գրառումներ
    354
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Life-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկը իմ մոտ ոչ մի խափանում չի եղել,ստաբիլ աշխատում ա
    դե ես բան չեմ ասում, նույն Հայ լայնի պատմությունա, կեսի մոտ նորմալա կեսի չէ, սովորական բանա հայաստանում))

  11. #744
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    TV-ին ինձ մոտ էլ շաաաատ լավա, ու ոչ միայն ինձ մոտ... ծանոթներս էլ, ովքեր օգտվում են U-com-i TV-ից, բողոքներ չունեն:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  12. #745
    Carrefour 0david0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2010
    Հասցե
    Երևան մոլ
    Գրառումներ
    1,407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ucom-ը «կլանում» է ինտերնետ-պրովայդերներին. հերթը iCON-ինն է

    Ucom և iCON ընկերությունները կմիավորվեն Ucom ապրանքանիշի ներքո: Վաղը՝ հոկտեմբերի 4-ին, Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և «Այքան Քոմունիքեյշնս» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը կներկայացնեն ընկերությունների միավորման նպատակները և ապագա պլանները:
    Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ucom-ը գնեց NetSys ընկերությունը, ինչի արդյունքում Ինտերնետի սակագները չփոխվեցին, սակայն կապի նվազագույն արագությունն ավելացավ 1.5-2 անգամ:«Միավորվելով մենք կարող ենք ստեղծել վեբ կայքերի տեղակայման՝ հոսթինգի ծառայությունների նոր որակ և հզորություններ»,- ասաց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: Նշենք, որ Netsys ընկերությունը տրամադրում է հոսթինգ ծառայություն, իսկ միավորման շնորհիվ շուտով կսկսի օգտագործել Ucom-ի ստեղծած սերվերային բազան, ինչն էլ կնպաստի Հայաստանում հոսթինգ ծառայության զարգացմանը:

    http://pcnews.am/armenia/it/development/2810-icon.html

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (03.10.2011), Lev (03.10.2011)

  14. #746
    Carrefour 0david0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2010
    Հասցե
    Երևան մոլ
    Գրառումներ
    1,407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    iCON-ի բաժնետոմսերի 100%-ն անցավ Ucom-ին

    Ucom ընկերությունը մեկ ամսվա մեջ արդեն գնում է երկրորդ ինտերնետ-պրովայդերը: Պայմանագրի համաձայն՝ iCON Communications-ի բաժնետոմսերն ամբողջությամբ անցնում են Ucom-ին: Գործարքի պայմանները, սակայն, գաղտնի են պահվում: Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանի խոսքով՝ հնարավոր է՝ մոտ ապագայում ևս մեկ պրովայդեր ձեռք բերի ընկերությունը, եթե գրավիչ առաջարկ լինի:
    Շուտով Ucom-ի բաժանորդների համար կներկայացվեն նոր առաջարկներ, որոնք կմիավորեն լարային և անլար ծառայությունները: «iCON ընկերությունը, ի տարբերություն Ucom-ի, WiMAX տեխնոլոգիայի հիման վրա տրամադրում է անլար կապ. սա մեզ թույլ կտա համալիր ծառայություններ առաջարկել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հ. Եսայանը և նշեց, որ ընկերության հաճախորդների 20%-ը համաձայն է օգտվել անլար ինտերնետից:
    iCON Communications ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի խոսքով՝ ընկերությունն ունի 4000 բաժանորդ, և WiMAX-ցանցը ծածկում է Երևանի 75%-ը:
    Հայկ Եսայանը տեղեկացրեց նաև, որ iCON-ի ձեռքբերման վերաբերյալ բանակցությունները տարվում էին վաղուց:
    Ucom ընկերությունը հիմնադրվել է 2007թ. և մատուցում է հեռահաղորդակցման ծառայություններ՝ տրամադրելով գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն և քաղաքային ֆիքսված հեռախոսակապ: iCON Communications-ը նույնպես ստեղծվել է 2007թ. և սկսել ծառայությունների մատուցումը 2009թ. մարտին:

    http://pcnews.am/armenia/it/companie...2815-icon.html

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ապե Ջան (04.10.2011)

  16. #747
    Մշտական անդամ tigranmj-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2009
    Գրառումներ
    173
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ձեր մոտ upload ը վո՞նցա: Իմ մոտ ոնցոր 1.8, 1.9 MBit/s ից ավել չի բարձրանում, միհատ տեստ կանե՞ք:


  17. #748
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  18. #749
    Մշտական անդամ tigranmj-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2009
    Գրառումներ
    173
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Life-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, իսկ քո կապը ո՞ր արագությունն է: Իմը՝ 3 Mbit/s.

  19. #750
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4 mbit

Էջ 50 94-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ունիվերսալ պորտալ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 344
    Վերջինը: 08.12.2020, 14:12
  2. Hi-Line, թե՞ Ucom
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 456
    Վերջինը: 05.07.2014, 01:09
  3. www.hashvich.info - առցանց ունիվերսալ հաշվիչ
    Հեղինակ՝ ed2010, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 16
    Վերջինը: 09.02.2011, 23:40
  4. Ucom
    Հեղինակ՝ vkmkpok, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.01.2011, 18:44
  5. UCom
    Հեղինակ՝ Kita, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.12.2009, 17:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •