Ծրագրային սխալ է հավանաբար ու խիստ կասկածում եմ, որ մի տարի այսպիսի մեծ կանալի կորուստ ունենան ու անտեղյակ լինեն:![]()
Ծրագրային սխալ է հավանաբար ու խիստ կասկածում եմ, որ մի տարի այսպիսի մեծ կանալի կորուստ ունենան ու անտեղյակ լինեն:![]()
Կոմիտաս 30 հասցեում տեղի ունեցավ Ucom ընկերության սպասարկման և վաճառքի կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը՝ հնարավորություն ընձեռելով այսուհետ Արաբկիր վարչական շրջանի բաժանորդներին օգտվելու ընկերության ծառայություններից։ Նոր և ընդարձակ սպասարկման կենտրոնում ներկայացված են ընկերության կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, ինչպես նաև ցուցադրված են Ucom-ի բաժանորդներին շահավետ պայմաններով առաջարկվող հեռուստացույցներ և Toshiba նոութբուքներ: Արաբկիր վարչական շրջանի բոլոր բնակիչներն արդեն կարող են օգտվել ընկերության ծառայություններից` ցանկության դեպքում մեկ ընդհանուր օպտիկամանրաթելային մալուխով ստանալով գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված հեռախոսակապ: Այժմ միանալով «Երեքը մեկում» ծառայությանը, բաժանորդը կստանա 2Մբ/վ արագությամբ U!Net Basic անսահմանափակ ինտերնետ փաթեթ, U!TV Full 76 հեռուստաալիք պարունակող ամբողջական U!TV Full փաթեթ և U!Phone թվային հեռախոսակապ 15 000 դրամով` նախկին 21 100 դրամի փոխարեն, իսկ բաժանորդագրվելով մեկ տարով առաջին երկու ամիսը անվճար:
Ucom ընկերությունը հիմնադրվել է 2007թ-ին: Ընկերությունը տրամադրում է ավանդական և գերժամանակակից որակյալ ծառայություններ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում: Ucom-ը հայաստանյան արագ զարգացող ընկերություններից է, որի գլխավոր նպատակներից է տեղեկատվական, հաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խթանումը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։ Ucom-ը համաշխարհային տեխնոլոգիական լուծումները սպառողին է մատուցում հիմնարար ենթակառուցվածքներ կառուցելու միջոցով՝ ապահովելով ծառայության մատուցման կայունություն և հուսալիություն։ Ընկերությունը ծառայություններ է առաջարկում թե՛ բնակարաններին, թե՛ գործարար աշխարհին և թե՛ պետական կառույցներին:
Օրիգինալ գրառում
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Երվանդ (03.11.2010)
Էս U!Phone-մասին ինչ գիտեք?դա քաղաքային զանգերի համար է թե միայն Յուքոմի ներսում կարող ես զանգեր կատարել
Toki wa kane nari.
Время - деньги
Իրանք աշխատում են` մենք նեռվախախտ լինում ամեն օր լինող կապի ընդհատումներից…![]()
tikopx (03.11.2010)
tikopx (03.11.2010)
Իսկ իմ գրածն ընդհանրապես ուրիշ բան էր ասում…
Կապի ընդհատումները լինում են կատարվող աշխատանքների պատճառով: Մինչ այդ ոչ մի խնդիր չի եղել:
Վերջացնելուց հետո էլ եթե նույն կերպ շարունակվի, ուրեմն անորակա կամ նման մի բան, չնայած ես չեմ շտապում միանգամից «հարձակվել» ՅուՔոմի վրա, առանց մանրամասներն իմանալու:
Ցանկացած նորմալ պրովայդեր, եթե աշխատանքներա տանում իր կապի որակը լավացնելու կամ այն տարածելու համար, ուրեմն կապի հետ կապված ժամանակավոր խնդիրներ էլ կլինեն, պետք չի միանգամից ասել թե վատնա:
Այս պահին թեմայում են 186 հոգի. (0 անդամ և 186 հյուր)
Էջանիշներ